Պարզվել է ավտոբուսի պայթյունի հետևանքով մահացածներից մեկի ինքնությունը

Վերջին տվյալներով` Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում պայթյունի պահին գտնվել է 10 մարդ` վարորդը և 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, իսկ 7 -ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը` 1994 թ. ծնված Արթուր Մարգարյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: 6 անձ` 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյանը, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյանը, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյանը, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյանը, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյանը, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայանը գտնվում են «Արմենիա» ՀԲԿ-ում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Մահացածներից մեկի ինքնությունը պարզվել է` ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, մյուսի ինքնությունը պարզվում է: Ավտոբուսի վարորդին բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել: ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ` դեպքի առթիվ քննությունն իրականացվում է հատկապես կարեւոր գործերի քննության վարչության քննիչների կողմից: Այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը` փորձագետների հետ միասին, կատարվում է դեպքի վայրի զննություն, անհետաձգելի այլ քննչական գործողություններ: Փորձագետները վերցրել են անհրաժեշտ փորձանմուշները եւ կատարվում է փորձաքննություն պայթյունի պատճառները պարզելու համար, որի արդյունքները պարզ կլինեն առաջիկա ժամերին: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում`դատապայթյունատեխնիկիական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատաբժշկական և այլն: Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Պայթյունի պատճառների վերաբերյալ փորձագետների եզրակացության մասին լրացուցիչ հայտարարություն կտարածվի:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
ՈՒՂԻՂ․ «Հենց հիմա մետրոյում քաղաքացին խայտառակեց ու ստորացրեց Նիկոլին»․ Զոհրաբյան (video) Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video) ԵՄ երկրների ԱԳ նախարարները հույս ունեն այսօր նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ. Կալաս Ամողջ Հայաստանը քանդել են․ Քաղաքացին իր բողոքները հայտնեց նախագահ Քոչարյանին (video) Ես հենց նոր կարդացի Իրանի այսպես կոչված ներկայացուցիչների պատասխանը. այն միանգամայն անընդունելի է. Թրամփ Էդ սաղ մի հատ հայրենիք չարժի հա՞, որ աչքիս առաջ փոքրանում ա․ քաղաքացին տեղը դրեց Փաշինյանին (video) Սրանք թալանեցին մեզ, մեր Շուշին տվեցին ու․․․ Արևշատ Սահակյանի դիպուկ խոսքը (video) Բանակցությունները կապիտուլյացիա չեն․ Փեզեշքիան Այսինքն՝ մասնատում և ուտում են Հայաստանի այսօրվա քարտեզը Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև #ՀԻՄԱ․ Կա մի գիծ, որը ներում չի ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտունիում (video) Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am