Դե­ռևս պաշտոնապես վե­րաց­ված չէ իշխանության տե­սա­կե­տից տար­բեր­վող կար­ծիք կամ տե­սա­կետ ունե­նա­լու իրավունքը

Փաստը գրում է.«Ժամանակակից աշխարհը և քաղաքական զարգացումներն անհնար է պատկերացնել առանց ԶԼՄ-ների գործունեության:

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ ավելի է մեծանում լրատվամիջոցների ազդեցությունը հասարակական կյանքում:

Պատահական չէ, որ ԶԼՄ-ներին անվանում են նաև չորրորդ իշխանություն: Խնդիրն այն է, որ լրատվականները հասարակական կարծիքի ձևավորման գործում ուրույն դերակատարություն ունեն, իսկ հասարակական կարծիքից է կախված, թե երկրում զարգացումներն ինչ ուղղությամբ են ընթանում:

Չնայած վերջին տարիներին սոցցանցերը մեծ հնարավորություն են ստեղծում առանց լրատվականներին դիմելու հայտարարություններ տարածել, ուղիղ եթերներ մտնել, և շատ երկրների ղեկավարներ նախընտրում են օգտվել հենց այս հարթակից՝ բնակչության հետ անմիջական կապն ապահովելու համար, սակայն սրանից լրատվականների դերը չի նվազել:

ԶԼՄ-ների անկախությունը յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության բնականոն գործունեության անհրաժեշտ նախապայմանն է, իսկ ԶԼՄ-ների ազատությունը և անկախությունը մամուլի անկախությունն է պետության միջամտությունից:

Դրա հետ մեկտեղ, պետք է նկատել, որ ԶԼՄ-ների ազատությունը որևէ կերպ չի սահմանափակում կամ խոչընդոտում այլ անձանց, մասնավոր կամ պետական կառույցների ազատությունը:

Կան երկրներ, որտեղ մամուլի ազատությունը սահմանափակվում է, իսկ մամուլի ներկայացուցիչները հաճախ ճնշումների են ենթարկվում:

Հիմնականում թիրախավորվում են ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց հրապարակումները իշխանությունների քիմքին հաճելի չեն:

Քանի որ հասարակության ներսում առկա խնդիրները լրատվականների միջոցով են վեր հանվում և բարձրաձայնվում, ապա մամուլի նկատմամբ ճնշումները չեն մեղմում երկրի ներսում առկա դժգոհությունները, այլ ընդհակառակը՝ դրանք լատենտային տեսք են ստանում և ավելի են խորանում:

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո թվում էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լինելով մասնագիտությամբ լրագրող, ըստ արժանվույն կգնահատի երկրում մամուլի ազատության կարևորությունը, սակայն իշխանությունները անհանդուրժողական կեցվածք են դրսևորում ընդդիմադիր լրատվականների նկատմամբ:

Կառավարությունը շատ ծանր է տանում յուրաքանչյուր քննադատություն, այնինչ հենց քննադատություններն են, որ պետք է ամեն պահի զգոն պահեն իշխանություններին և ստիպեն աշխատել:

Ու ամենաուշագրավն այն է, որ այդ անհանդուրժողական գործելակերպը ժամանակի ընթացքում ավելի թափ է հավաքում: Եթե իշխանափոխությունից անմիջապես հետո իշխանությունները կոչ էին անում մերժել այս կամ այն լրատվամիջոցը, իսկ հետո խուզարկություններ էին կատարվում ընդդիմադիր լրատվականների խմբագրություններում, ապա ներկայումս խնդիրն արդեն հասել է լրատվամիջոցների վրա հարձակումներին, ինչպես եղավ Փաշինյանի աջակից մի քանի երիտասարդների կողմից հարձակումը «Հայելի» մամուլի ակումբի վրա:

Լրատվականի վրա հարձակման այս դեպքի հետ կապված՝ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները ոչ հասցեական էին և լղոզված:

Սրանով կարծես թե մեսիջ է փոխանցվում մամուլի ներկայացուցիչներին, որ ցանկացած լրատվամիջոց կարող է ենթարկվել նման պրեսինգի, եթե իր գործունեությունը չտանի իշխանությունների գծած հունով, այլապես տեղի ունեցածը կոշտ գնահատականի կարժանանա իշխանության ներկայացուցիչների կողմից:

Պարտադիր չէ ուղղակի հրահանգել որևէ գործողություններ կիրառել:

Երբ իշխանական պաշտոնյաներն ու որոշ պատգամավորները, ցավոք, նաև իշխանական դարձած որոշ լրագրողներ մեկուկես տարի շարունակ հետևողականորեն վիրավորում, անվանարկում են մամուլն ու լրագրողներին, վերջնարդյունքում պիտի լինեին ամենօրյա սպառնալիքներն ու կոչերը՝ փակել, կախել, վառել, վերացնել և այլն, ինչը պիտի հանգեցներ նաև կոնկրետ գործողությունների:

Ասել, թե «չորրորդ իշխանությունում» խնդիրներ չկան, անազնիվ կլինի: Սակայն առկա ագրեսիան ամենևին պայմանավորված չէ լրատվամիջոցների կամ լրագրողների պրոֆեսիոնալիզմի հետ:

Մենք գործ ունենք բացառապես քաղաքական իրողությունների հետ, երբ «մերժվում» են լրատվամիջոցներ, որոնք իշխանության քիմքին հաճո չեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 276 անգամ
Լրահոս
ԱԺ-ում կառավարության անդամները կհանդիպեն արցախցիների հետ Սաղաթելյանն ու Ֆորը տեղեկություններ են փոխանակել կուսակցությունների դիմագրաված մարտահրավերների մասին Երևանում բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Արա՛ Պապիկյան, բանակում նոր զոհ ունենք, էս ի՞նչ եք անում, արա՛․․․ Աշոտ Անդրեասյանը հունից դուրս եկավ (video) Թուրքիան 2,5 տրիլիոնանոց տնտեսությամբ նախաճաշին ծամելու է Հայաստանին․ քաղաքագետ (video) Արա՛, բա լեզուդ ու՞ր էր, արա՛․․․ Ալիևն ու Լուկաշենկոն ի՞նչ էին անում գլխիդ․ Աշոտ Անդրեասյան (video) Բանակում ինքնшսպшնությունների վերաբերյալ իմ խոսքից հետո Փաշինյանն իրար է խառնվել․․․ Ռուզան Ադանալյան (video) Զաքարյան․ Նոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում «Արամ Սարգսյանի խայտառակությունը․ հայ կնոջը պետք է սպшնե՞ր, ի՞նչ եք ուզում»․ Ռուզան Ադանալյան (video) Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Հայաստանը զավթելու համար պարտադիր չէ սահման հատել. Հակոբյան Երեկ Թրամփն ու Պուտինը պատմական համաձայնության եկան, հուսամ՝ պատերազմի ավարտը մոտ է. Խաչատրյան ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ «Լուկաշենկոն խայտառակել է Փաշինյանին․․․ ամոթալի վիճակ» (video) Գերմանիայի դեմ խաղում չգիտեի, որ դա իմ վերջին խաղն է լինելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am