Դարձ ի շրջանս յուր

Ազգային ժողովի քառօրյա նիստում  մեկնարկեց Ընտրական օրենսգրքի աղմկահարույց  նախագծի քննարկումը: Մինչ նախագծի հեղինակ Դավիթ Հարությունյանը խորհրդարանականներին կհամոզեր, թե ինչ պուպուշ փաստաթուղթ է գրել, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ առկախում են իրենց մասնակցությունը նախագծի քննարկմանը, քանի որ ավելի վաղ «4+4+4» նախաձեռնության ընթացքում կոնսենսուս չի ձեւավորվել իշխանությունների, ընդդիմության եւ քաղհասարակության միջեւ։ Դահլիճը լքեցին Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ողջ օրվա ընթացքում դահլիճ չվերադարձավ նաեւ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը։ «4+4+4» ֆորմատի ՀԱԿ ընդդիմադիր գործընկերներ ՕԵԿ եւ ԲՀԿ խմբակցությունները չհետեւեցին նրանց քայլին, նրանց քայլին չհետեւեցին նաեւ ՀԱԿ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Լյուդմիլա Սարգսյանը։ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ գոնե այն հարցերի վերաբերյալ, որոնց մասով կա կոնսենսուս, պետք է միասնական պահանջ ներկայացնել: «Ի՞նչն է մեզ խանգարում տեղամասում նկարահանել ընտրական գործընթացը: ԲՀԿ-ն մասնակցում էր այդ քննարկումներին եւ ի սկզբանե գիտեր, որ չի լինելու կոնսենսուս, ի սկզբանե «կոնսենսուս» եզրույթ չկա: Իրար հետ հարաբերվելու միակ եզրույթը մնացել է մարդաբոյը: Եկեք միասնական լինենք գոնե այն հարցում, որտեղ կա կոնսենսուս, դիմենք դոնոր կազմակերպություններին»,- ասաց Զոհրաբյանը: Դավիթ Հարությունյանն ընդունելի համարեց Նաիրա Զոհրաբյանի առաջարկությունը: «Ձեր ասածը, եթե չեմ սխալվում, այն է, որ մենք միջազգային կառույցներին դիմենք 4 խնդիրների լուծման համար: Դրանք են՝ ընտրողների գրանցման սարքերի ձեռքբերումը, ծրագրային ապահովումը կամ մատնահետքերի համադրման ծառայության ստեղծումը, տեղամասերում տեսանկարահանումը, ամբողջ երկրում ընտրողներին անվճար ID քարտերի տրամադրումը: Ես դեմ չեմ, եկեք ձեւակերպենք Ձեր ասածը: Իշխանական թեւը պատրաստ է ստորագրել այդ թղթի տակ»,- արձագանքեց Դավիթ Հարությունյանը: ԸՕ կնքահայրը հերթով անդրադարձավ խնդրահարույց կետերին, մանրակրկիտ բացատրեց կայուն մեծամասնության դրույթը:  Ասաց, որ պատահականություններից խուսափելու համար խորհրդարանում անհրաժեշտ է որեւէ ուժի կամ բլոկի կայուն մեծամասնություն ապահովել։ Այդ պատճառով է, որ, նրա խոսքով, հաղթող ուժին առաջարկում են տալ մանդատների առնվազն 54 տոկոսը։ Հակառակ դեպքում, եթե կուսակցության 2-3 պատգամավոր հիվանդանան կամ գործուղման մեկնեն, ապա քվեարկության ելքն այդ օրերին խորհրդարանում կարող է 180 աստիճանով փոխվել։ Իսկ դա, ըստ նախագծի հեղինակի, հակասում է առողջ բանականությանը։ «ԵԽԽՎ-ում աշխատելիս ես հաճախ տեսել եմ, թե ինչպես են պատվիրակներն ընդհատում գործուղումը, որպեսզի վերադառնան տուն եւ քվեարկեն անհրաժեշտ օրինագիծը «փրկելու» համար։ Մենք ավելի հեշտ տարբերակ ենք առաջարկում։ Որպեսզի պատահականությունները չազդեն քաղաքական գործընթացի վրա, անհրաժեշտ է կայուն մեծամասնություն ոչ թե 50 տոկոս + 1 մանդատ, այլ 54 տոկոս։ Մյուս կողմից, եթե տեսականորեն ինչ-որ ուժ հավաքի ձայների ավելի քան 2/3-ը, այսինքն՝ 54 տոկոսից բարձր ձայն, ընդդիմությունն ավտոմատ կերպով կստանա բոնուսային մանդատները»։ Եթե ընտրություններից հետո որեւէ կուսակցություն չի ստացել 54 տոկոս ձայն, բայց չեն էլ կարողացել կոալիցա կազմել, այս դեպքում է, որ նախատեսված է ընտրությունների երկրորդ փուլը: Առաջին փուլում նվազագույն շեմը հաղթահարած կուսակցությունները կարող են ընտրությունների երկրորդ փուլում միավորվել: Հաղթողն արդեն երկրորդ փուլում կստանա այդ 54 տոկոսը: Բայց այս դեպքում էլ միավորված ուժերը կունենան մի լուրջ խնդիր, թե նրանցից ով է ներկայացնելու վարչապետի թեկնածուին: Ամեն դեպքում, ընտրական այդ նորմը գործելու է 2018 թվականից հետո, երբ Հայաստանը կանցնի լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգին, կավարտվեն Սերժ Սարգսյանի լիազորությունները: Ոչ վտանգավոր լրամշակումներից մեկն ազգային փոքրամասնություններին վերաբերող դրույթն էր. Հարությունյանը հիշեցրեց, որ նախագծի առաջին տարբերակում կուսակցությունները պարտավոր էին իրենց ցուցակներում ընդգրկել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, բայց քննարկումների ընթացքում, ընդդիմության կողմից բերվող փաստարկների արդյունքում, փոխեցին դրույթը: Ցուցակում ազգային որեւէ փոքրամասնության ներկայացուցչի առկայությունը պարտադիր է, երաշխավորվում է, բայց թեկնածուների ընտրությունը թողնվում է քաղաքական տվյալ ուժին: Իսկ թե ինչ կլինի, եթե կուսակցությունը չներկայացնի ազգային փոքրամասնության թեկնածու, ապա. «Դա նույնն է, որ հարցնեք՝ ինչ տեղի կունենա, երբ կուսակցությունը չմասնակցի ընտրություններին»: Հաջորդ փոփոխությունը, որը քննարկումների արդյունքում կայացվել է, կանանց եւ տղամարդկանց ներկայացվածության վերաբերյալ է, մեծացնել կանանց ներգրավվածությունը ցուցակներում՝ 20-ից դարձնելով պարտադիր 25 տոկոս։ ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանը դժգոհեց, որ տարածքային կամ, այսպես ասած, ռեյտինգային ցուցակներում հնարավոր է տղամարդկանց հետ անհավասար պայքար լինի, եւ առաջարկեց համամասնական ցուցակներում կանանց ներկայությունը դարձնել պարտադիր 30 տոկոս։ Քննարկումը կշարունակվի նաեւ այսօր, այս քառօրյայի ընթացքում օրինագիծն առաջին ընթերցում կանցնի, ԸՕ-ն պետք է ընդունվի մինչեւ հունիսի 1-ը։ Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am