Ի՞նչ եղան Ալիևի հետ Փաշինյանի ձեռքբերած պայմանավորվածությունները

Hayeli.am կայքում հրապարակված մի հոդված, որը 2 օր է թոհուբոհ առաջացրեց լրատվական դաշտում, սոցցանցերում, առիթ դարձավ, որպեսզի գնահատենք, թե իշխանությունները Արցախի հարցում վարած իրենց քաղաքականությամբ այդ ինչ ձեռքբերումներ են արձանագրել, որ մի վրիպակի համար կարող են թիրախավորված ու հետևողական պայքար սկսել լրատվամիջոցի ու նրա գլխավոր խմբագրի դեմ:
Վերհիշենք 2018թ. ապրիլից հետո իշխանությունների քայլերը:

Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Նա վերջերս էլ ՄԱԿ-ի ամբիոնից հիշեցրեց, որ՝ «առաջին հայ ղեկավարն էր, ով նման դիրքորոշում հայտնեց հակամարտության կարգավորման վերաբերյալ» ու ինքն էլ խոստովանեց, որ իրեն խստորեն քննադատեցին մեր երկրում լուծման այնպիսի բանաձևի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության երեք կողմերի միջև: Նա կրկնեց, որ հավատում է, որ դա «հակամարտության խաղաղ լուծման բանալին է, քանի որ այն ենթադրում է փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության հնարավորություն»:

Հարգո՞ւմ է Ալիևը Արցախում ապրող մարդկանց իրավունքները: Կա՞ նման հարգանքի նշույլ: Չկա: Նույնիսկ ավելին՝ վերջին շրջանում սահմանային իրավիճակը լարված կարելի է համարել: Ավելին, Ալիևը չի էլ թաքցնում, որ Արցախում ապրող մարդիկ իր համար գոյություն չունեն:

Ինչպիսի՞ն էր իշխանությունների պահվածքը հեղափոխությունից հետո: Ալիևի հետ «վերելակային» հանդիպումը գրեթե համարվեց սահմանային խաղաղության գլխավոր, կարևոր, գրեթե միակ ձեռքբերում ղարաբաղյան կարգավորման պատմության ընթացքում: Իշխանությունները միաբերան հիշեցնում ու կարևորում էին դա:

Իսկ հիմա՞...

Ոչ ոք չի հարցնում՝ ի՞նչ եղան Ալիևի հետ Փաշինյանի ձեռքբերած պայմանավորվածությունները: Ուղիղ մեկ տարի առաջ իշխանությունները հիացած էին, որ Փաշինյանն ու Ալիևը սահմանագծում լարվածությունը նվազեցնելու և միջադեպերը կանխելու պայմանավորվածություն են ձեռք բերել՝ Դուշանբեում ունեցած հանդիպման արդյունքում:

«Ես այս պայմանավորվածության և հնարավոր պայմանավորվածության մասին տեղյակ եմ պահել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և նրա համար նույնպես ընդունելի է եղել: Ըստ էության կարող ենք ասել, որ կա պայմանավորվածություն Հայաստան-Ադրբեջան և Ղարաբաղ Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ»,- անցյալ տարի նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Բացի այդ՝ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաև ստեղծել օպերատիվ կապ: - «Թե ինչպիսին կլինի կոնկրետ այդ կոմունիկացիոն կապը, մենք կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չենք բերել: Պարզապես համաձայնվել ենք, որ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ օպերատիվ կապի այդպիսի համակարգ կարողանան մշակել, որպեսզի հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել, որովհետև ամեն անգամ բանավեճ է տեղի ունենում՝ ով խախտեց զինադադարի ռեժիմը, ով առաջինը կրակեց, ով՝ երկրորդը և մենք հիմա խնդիր ունենք փորձել օպերատիվ կապի միջոց ունենալ», -ասել էր Փաշինյանը:

Ո՞ւր են պահանջատեր հեղափոխականները: Ինչո՞ւ չեն հարցնում Փաշինյանին՝ «ինչու՞ չի Ալիևը հարգում և պահում ձեռքբերված պայմանավորվածությունները», «ինչո՞ւ էր ձեր թիմն այն ժամանակ քննադատում այն մարդկանց, ովքեր թերահավատորեն մոտեցան Ալիևի հետ ձեռքբերված պայմանավորվածություններին»:

Մի առիթով էլ Փաշինյանն անկեղծացավ, թե Ալիևը կիրթ մարդու տպավորություն է թողել: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց», լրագրողների հետ իր տպավորություններն էր կիսել Նիկոլ Փաշինյանը։
Այդ «կիրթ» մարդը շարունակում է վարել հայատյաց քաղաքականությունն իր երկրում՝ շարունակելով չհարգել ոչ 1994թ. կնքված Հրադադարի գրավոր պայմանագիրը, ոչ էլ Փաշինյանի հետ ձեռքբերած բանավոր պայմանավորվածությունը:

Արցախի հարցում Փաշինյանի վարած քաղաքականությունում չի գրանցվել որևէ նշանակալի հաջողություն, որով նա կարողանար հպարտանար: Հետևաբար, այլոց «դավաճան» ու «թշնամի» ներկայացնելու փորձերը՝ լրատվամիջոցի վրա հարձակումներով, ղարաբաղյան կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքերը չեն ավելացնելու: Ընդհակառակը՝ կթուլացնեն, եթե իշխանությունները այսպես շարունակեն իրենց անհեռատես քաղաքականությունը:

Թամար Բագրատունի

դիտվել է 2334 անգամ
Լրահոս
ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am