Երկու միլիոնանոց ազնվազարմ ճաշակ. ինչու է թաքցնում ժողովրդի վարչապետը

Մի քանի օր է լրատվամիջոցներում եփվում է կառավարական դաչայի շքեղ վերանորոգման թեման: Պետական բյուջեից մոտ երկու միլիոն դոլար է հատկացվել, որպեսզի Սերժ Սարգսյանի ապրած ամառանոցը հիմնահատակ վերանորոգվի, նոր տերերը չեն հավանում նախկինը ու նոր Հայաստանում որոշել են նոր առանձնատանն ապրել՝ գերթանկարժեք վերանորոգված, նորաձեւության վերջին ճիչով: Թեման եռռում է շատ հասկանալի պատճառով: Քանի որ, երբ մեկուկես տարի առաջ իշխանության էին գալիս արտաքուստ ժողովրդի ծոցից ելած մարդիկ, թվում էր՝ ավելի պարզ ու ոչ քաղքենի իշխանություն պետք է ունենայինք: Թվում էր փողոցներում, վրանների , անձրեւի ու քամու տակ գիշերող, հազար զրկանքի պատրաստ մարդկանց միակ նպատակը երկիրը ծանր կացությունից հանելն է: Մանավանդ, որ հենց նրանք էին խոստանում, որ շքեղ կյանքին չեն տրվի, որ թիկնազորների շքախմբերով չեն շրջի, որ եթե պետք լինի ոտքով կգնան աշխատանքի ու այսպես շարունակ:
Սակայն պաշտոնավարման առաջին իսկ օրերից նրանք սկսեցին վայելել պաշտոնի բերած արտոնությունները՝ շրջել թիկնապահներով եւ ուղեկցող մեքենաներով։ Տարանջատվել հասարակությունից, անխնա օգտվել պետական բյուջեից եւ հարկատուներիս հաշվին շուրջերկրա ճանապարհորդություններ կատարել:
Այս հարցում, անշուշտ, առաջամարտիկը ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն է, հատկապես, տիկինը՝ Աննա Հակոբյանը: Տիկնոջ գերթանկարժեք մի քանի վոյաժները եւ այդ վոյաժների ընթացքում իրականացրած շոփինգները հայտնվեցին մամուլի էջերում՝ հակառակ նրա համառ ջանքերի, որով ցանկանում էր գաղտնի պահել: Բայց քննադատությունների տարափից ընտանիքը ոչ այնքան սթափվեց, որքան էլ ավելի ագրեսիվ դարձավ՝ պետական միջոցները վայելելու հարցում:
Ու որոշեցին իրենց առանձնատանը համեստի փոխարեն շքեղ վերանորոգում անել: Իսկ ամենազավեշտալին, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի արդարացումներն են: ԱԺ-ում վերջին հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, Փաշինյանը մի բան էլ մուննաթ է եկել՝հո, չեն թողնելու պետական գույքը ավերակ դառնա:
«Դա պետական գույք է: Պետական շենքերը, եթե չվերանորոգենք, 5 տարի հետո դրանք ավերակ կդառնան»: Նիկոլ Փաշինյանը նոր աչքալուսանք էլ տվեց. «Այսօր կառավարության շենքի ներքին բակն էլ է վերանորոգվում: Երբ հյուր է գալիս, ես ամաչում եմ, որ քանդված պատերը թափվում են ներքև: Պետական գույքը պետք է սպասարկվի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ծախսերի գաղտնի լինելուն, Փաշինյանը նշեց, որ բոլոր ծախսերն արվում են հիմնավորված. «Ի՞նչ եք ուզում, ՀՀ-ում գաղտնիք չկա: Ասացինք, ուր գնում ենք, սելֆի ենք անում, հիմա ուզում եք կարմիր թղթապանակները Հայաստանից վերացնե՞նք: Այն ծախսերը, որ արվում են, արվում են հիմնավորված»:
Իհարկե, մենք չենք կասկածում, որ երկու միլիոն դոլարը դուք ծախսել եք շատ հիմնավորված՝ հագուրդ տալով ազնվական ձեր ճաշակին, չենք էլ ասում, որ պետության ղեկավարի ընտանիքը պետք է ապրի փլատակների տակ: Բայց միթե դուք չէիք խոստացել, որ ժողովրդից ոչ մի բան չեք թաքցնելու, էլ չենք հիշեցնում, որ վիճելի հարցում յուրօրինակ հանրաքվե եք անելու՝ բաց քննարկելով կնճռոտ հարցերը: Հիմա ինչու եք թաքցնում ձեր մեծ ախորժակը, եթե վստահ եք, որ ամեն ինչ ճիշտ եք անում:

Անի Սահակյան

դիտվել է 21142 անգամ
Լրահոս
Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am