Ընդդիմադիր լրատվամիջոցի վրա հարձակված անձիք՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներ. Լուսանկարներ. aysor.am

Ավելի վաղ հաղորդել էինք, որ մի խումբ անձիք հարձակում են գործել ընդդիմադիր Hayeli.am կայքի և «Հայելի» մամուլի ակումբի վրա:

Հարձակում գործած անձիք՝ Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Մարգարյանը և Սարգիս Մանուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են: Նրանք մասնակցություն են ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիոգրյանի քարոզարշավներին:

2019թ.-ի մայիսին 25-ին նշված անձիք Ազատության հրապարակում հանրահավաք են կազմակերպել ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, որից հետո քայլերթ են իրականացրել Երևանի փողոցներում:

Բացի այդ, Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արտակ Մարգարյանը և Սարգիս Մանուկյանը ակտիվորեն մասնակցել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ դատարանների մուտքերի մոտ անցկացված բողոքի գործողություններին՝ իրենց աջակցությունը հայտնելով իշխանություններին:

Ըստ «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի, լրատվամիջոցի դեմ իրականցված խուլգիանությունը կատարվել է ՀՀ իշխանությունների անմիջական հրահանգով:

Նշենք, որ Անժելա Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է: Ուշագրավ է, որ լրատվամիջոցի դեմ հարձակում գործած անձիք թեև հայտարերել են, թե իրենց արարքի պատճառը Ադրբեջանի նախագահի հայտարարության լուսաբանումն է կայքի կողմից, սակայն պաստառներ են տարել նաև ընդդեմ Հրայր Թովմասյանի՝ հայտարարելով, որ «Հրայր Թովմասյանի քույրը՝ Անժելա Թովմասյանն, իրավունք չունի ընդհանրապես որևէ գործունեություն ծավալի Հայաստանում»:

 

Անժելա Թովմասյանը այս գործողությունը որակել է՝ որպես ճնշում իր ընտանիքի նկատմամբ: 168.am-ի հարցին՝ տեղի ունեցածը կապո՞ւմ է արդյոք Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրը լինելու հանգամանքի հետ, Անժելա Թովմասյանը պատասխանել է. «Իհարկե՛, ասում էին, չէ՞՝ սանիկներից կվերջացնեն, կանցնեն ընտանիքի անդամերին»

aysor.am

դիտվել է 1581 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am