Նիկոլի անհավանական արկածները Քոչարյանների ու Պուտինի հանդիպումից առաջ և հետո

Ռուսական ու հայկական մեր աղբյուրներից նոր մանրամասներ են ի հայտ գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի, Նիկոլ Փաշինյանի արկածների ու ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների հետ Պուտինի հանդիպման ու դրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Ձյաձյա ջան, արի մի հատ նկարվենք, հետո գցենք «Ֆեյսբուք»

Զրոյական բովանդակությամբ և ձևականության հետևից ընկած Նիկոլ Փաշինյանի համար ԵԱՏՄ միջոցառումներում կարևոր են եղել ֆոտոները, որպեսզի իրեն դեռևս հավատացող զոմբիներին ցույց տա, թե ինչքան «դուխով» ու «կռուգով» տղա է ինքը։

ԵԱՏՄ միջոցառման շրջանակներում նա դեռևս մեկ ամիս առաջ փորձել է ամեն կերպ ռուսական կողմի համաձայնությունը ստանալ, որպեսզի Պուտինի հետ առանձնազրույց տեղի ունենա։ Մեր աղբյուրները պնդում են, որ Մոսկվայից պահանջել են խոսակցության թեմաներ ներկայացնել։ Ու քանի որ չեն ստացել, ուստի Պուտին–Փաշինյան առանձնազրույց արարողակարգով նախատեսված չի եղել։

Փաշինյանը Պուտինի հետ առանձնազրույցը «կպցրել» է... ռեստորանում։ Նա Պուտինին ընթրիքի ժամանակ խնդրել է առանձին հանդիպել։ Արարողակարգի ժողովուրդը շատ արագ դրոշներ է բերել, ու «Դվինի» մի հատվածում կազմակերպել այդ հանդիպումը, որը շոկային զարմանք է առաջացրել ռուսական կողմի մոտ։

Պուտինի հետ խոսակցության թեմաներից մեկը եղել է գազի գինը։ Ոչինչ չի ստացվել։ Նիկոլին ուղարկել են «Գազպրոմի» ղեկավար Միլլերի մոտ, այսինքն՝ ցրել են։

Նիկոլենք փորձել են գեղցու շուստրիություն ցույց տալ ու Կրեմլի հետ գազի գնի հարցը կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, թե բա եթե ձեր համար այդքան կարևոր է նրա ազատ արձակումը, ապա եկեք «բարտեր» անենք, բայց ստացել են շատ կոշտ պատասխան։

Փաշինյան–Պուտին ռեստորանային առանձնազրույցի ժամանակ շոշափվել է նաև Քոչարյանի թեման։ Պուտինն ուղիղ ասել է, որ այդ հարցն իրենք մոռացության չեն տալու և որևէ մեկը չի հավատում այն վարկածին, որը Փաշինյանն է շրջանառում։

Ռուսական կողմի արարողակարգային բլոկի ներկայացուցիչների հետ նիկոլենք փորձել են նաև կազմակերպել «Դվինից» ոտքով դեպի կառավարական առանձնատուն քայլելով գնալը, այսինքն՝ Նիկոլը Պուտինին ուզեցել է իր կեցավայրը տանել, ինչը նույնպես չի ստացվել։ Պատճառաբանությունն այն է եղել, որ ՌԴ դեսպանատանն արդեն պլանավորած հանդիպումներ կան։

Ի դեպ, Փաշինյանն այդ առանձնազրույցի ժամանակ է իմացել, որ սպասվում է Պուտինի ու Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ հանդիպում և փորձել է այն կանխել, սակայն չի ստացվել։

Պուտինի և Քոչարյանների ընտանիքի անդամների հանդիպումը

Նիկոլն այնքան ծանր է տարել լուրն այն մասին, որ Պուտինը հանդիպելու է տիկին Քոչարյանի հետ, որ շտապել է իր ռեսուրսներով տարածել, թե բա դա սուտ է։ Հետո, երբ արդեն Քոչարյանի ու Պուտինի պաշտոնական ներկայացուցիչները հաստատեցին հանդիպման փաստը, այլ բան չէր մնում, քան ճղճիմ լուրեր տարածելը, թե բա Բելլա Քոչարյանի նախաձեռնությամբ է եղել հանդիպումը և շատ կարճ է տևել։

Իրականությունն այն է, որ այդ հանդիպման ցանկության մասին ռուսական կողմը Քոչարյանենց տեղեկացրել է շաբաթներ առաջ, երբ պլանավորվում էին Պուտինի այցի մանրամասները և հանդիպումը Քոչարյանի հետ։ Այլ հարց է, որ նիկոլենք չգիտեին այդ մասին։

Եթե Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չլիներ, ապա Պուտինը նրան էր հանդիպելու և հանդիպման տեխնիկական մասերն արդեն կազմակերպված էին։ Այդ մասին գլխի էր ընկնում Նիկոլն ու դա էր պատճառը, որ ամեն ինչ արեց, որպեսզի վնգստացող դատավորներից մեկը 2–րդ նախագահի խափանման միջոցը չփոխելու որոշում կայացնի։ Բայց Նիկոլենք չէին պատկերացնում, որ եթե Ռոբերտ Քոչարյանը անազատության մեջ է, ապա միևնույն է Պուտինը կհանդիպի Քոչարյաններին։

Պուտինի հետ հանդիպմանը մասնակցել է ոչ միայն Բելլա Քոչարյանը, այլ նաև նրա կրտսեր որդին՝ Լևոնը։ Խոսակցության մանրամասները հայտնի չեն, բայց դժվար չէ գլխի ընկնել։

Կարևորը տվյալ դեպքում այն ժեստն էր, որ Պուտինն արեց իր նախկին գործընկերոջ ու մտերիմ ընկերոջ հանդեպ։ Դա ինչպես մարդկային, այնպես քաղաքական «մեսիջ» էր պարունակում իր մեջ։

Արա՛, քշե՛ք «Զվարթնոց», աբգոն արեք էդ ավտոներին... գինի լից

Երբ «Դվինում» Նիկոլը Պուտինից տեղեկացել է, որ նա հանդիպելու է Քոչարյանի տիկնոջը, խառնվել է իրար ու ահագին «լակել»։

Դրանից հետո տեղի է ունեցել աննախադեպ բան։ Ոչ մի տեղ Պուտինին չդիմավորած, ամբողջ օրը դրսի պատվերի շրջանակներում նրա դեմ հանրահավաքներ արած, արարողակարգային ապտակներ հասցրած ու հակառուսական քարոզչամեքենան միացրած Նիկոլը հանձնարարել է իրեն շտապ հասցնել օդանավակայան։ Ըստ ամենայնի՝ նա չի ցանկացել, որ Պուտինը վերջինը Քոչարյաններին հանդիպած լինի։

Երբ Փաշինյանին դեպի օդանավակայան տանող ավտոշարասյունը հասել է Էջմիածնի խճուղի, սկսվել է իսկական բոյեվիկ։

Պարզվել է, որ Նիկոլենք հետ են մնում Պուտինի ավտոշարասյունից։ Փաշինյանը պահանջել է շրջանցել Պուտինի ավտոշարասյանը, ինչը փողոցի նեղ հատվածում հնարավոր չէ անել։ Մի պահ նույնիսկ խնդիրներ են առաջացել երկու երկրների ղեկավարների անվտանգության աշխատակիցների միջև։ Փաշինյանի շարասյանը ՌԴ նախագահի թիկնազորը թույլ չի տվել շրջանցել Պուտինին, քանզի չեն իմացել, թե ինչ մեքենաներ են իրենց հետևից գալիս։ Առաջացել է բախման ու վթարային իրավիճակ (հարցրե՛ք գայիի այդ հատվածում հերթապահություն իրականացնողներին, մանրամասն կպատմեն այդ բոյեվիկի մասին)։

Միայն ուղիղ կապից հետո է Պուտինի շարասյունը կանգնել ու հնարավորություն տվել վազանցում կատարել Փաշինյանի «կորտեժին»։ Փաշինյանն առաջ է անցել, որպեսզի «Զվարթնոցում» դիմավորի Պուտինին ու կրկին առանձնազրույց ունենա։

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների՝ մեկ ժամից ավելի տևած այդ հանդիպման ընթացքում գրեթե ոչ մի թեմա չի քննարկվել։ Փաշինյանը Պուտինին առաջարկել է խմել և ստացել է բացասական պատասխան, բայց մի փոքրիկ գինուց, քաղաքավարությունից ելնելով, չի հրաժարվել։ Մինչդեռ Նիկոլը բավական նյարդային վիճակում մոտ մեկ շիշ կոնյակ է կոնծել։ Դրա համար էր նա վերջում փաթաթվում Պուտինին ճիշտ այնպես, ինչպես հարբած մարդիկ են սկսում իրար փաթաթվել հաջող անելիս։

Ահա այսպիսի «թավշյա» բաներ։

Այս ամենը շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ։ Մեր երկիրը, փաստորեն, ծաղրածու է ներկայացնում։ Պատահական չէ, որ Նիկոլի «ինքնիշխան» քայլերից հետո սկսեց մի անեկդոտ պտտվել, թե բա Նիկոլը «Զվարթնոցում» Պուտինին ճանապարհելուց հետո ավելի արագընթաց ինքնաթիռով հասել է Մոսկվա, որպեսզի Պուտինին այնտեղ դիմավորի։

Ափսոս է մեր երկիրը։

Հայկ Ուսունց

դիտվել է 12086 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Ո՞ր օրգանով եք մտածում, ժողովու՛րդ․ Ռուսաստանից ներկրվում է հացահատիկի 80%-ը․ Հարություն Մնացականյան (video) Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am