«Հրապարակը» գրում է.ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց 2017-ից մասնավորեցման ցանկում ներառված Մաշկաբանության եւ սեռավարակաբանության գիտաբժշկական կենտրոնն այդ ցանկից հանելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որի քվեարկության արդյունքն ուշագրավ էր, քանզի երեւացին իշխող թիմում առկա հակասությունները։ Նախագծի հեղինակն իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է։ Հիմնավորումն այն է, որ նշված բուժհիմնարկն իր ֆորմատում եզակի է ու չի կարելի մասնավորեցնել։ Առողջապահության նախարարությունը, սակայն, ի դեմս Արսեն Թորոսյանի, բացասական եզրակացություն է տվել նախագծին։
Ըստ խոսակցությունների՝ նախարարը պայմանավորվածություններ ունի հիվանդանոցը մասնավորեցնելու վերաբերյալ։ Ընդհանրապես, Զեյնալյան-Թորոսյան կոնֆլիկտը նոր չէ՝ նրանց կարծիքները հաճախ են բախվում։ Նախապես հայտարարվեց, որ «Իմ քայլն» ազատ է քվեարկելու, արդյունքում ստացվեցին 77 կողմ, 4 դեմ եւ 22 ձեռնպահ ձայներ: Դեմ էին իմքայլականներ Արսեն Ջուլֆալակյանը, Հայկ Սարգսյանը, Կարեն Համբարձումյանը եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Ձեռնպահներն էին Մակունցը, Անդրանիկ Քոչարյանը, Արման Եղոյանը, Մխիթար Հայրապետյանը, Համազասպ Դանիելյանը, Վահագն Թեւոսյանը, Վահագն Հովակիմյանը, այլք։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը