Երկօրյա այցով Վրաստան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմոլլերը: Նա գլխավորում է դաշինքի անդամ 29 երկրների մշտական ներկայացուցիչների պատվիրակությունը: Գյոթեմոլլերը մասնակցելու է Բաթումի քաղաքում նախատեսված ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին, որը նախագահելու Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիան:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի տեղակալն առանձին հանդիպումներ կունենա երկրի իշխանության այլ թևերի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ 11 տարի առաջ Ռումինիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ռազմական դաշինքը Վրաստանին խոստացել է անդամակցության գործողությունների պլան տրամադրել:
Անցյալ ամսվա վերջին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Փաշինյանը, ողջունելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, նշել էր, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ։ Յենս Ստոլտենբերգը իր հերթին ողջունել է Հայաստանի վարչապետին և նշել, որ Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, և երկկողմ Անհատական գործընկերության ծրագիրը լավ բազա է՝ այդ գործակցությունը շարունակաբար ամրապնդելու համար։
Նրանք քննարկել էին Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցերը, անդրադարձ էին եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին։ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում և հեղափոխությունից հետո բազմիցս հայտարարել է այդ մասին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել էր ՀՀ վարչապետի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը և նշել, որ ՆԱՏՕ-ն սատարում է խաղաղ կարգավորման ջանքերին՝ տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության համատեքստում։ Նրանք նաև մտքեր էին փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության ներկայիս իրավիճակի և մարտահրավերների շուրջ։
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը