ԱՄՆ-ի նախագահի իմպիչմենտի գործը լրջացավ

ԱՄՆ-ում մոլեգնել է նախագահի պաշտոնանկության գործընթացը։ Մեղադրանքները՝ բավական լուրջ են։ Թրամփի իմպիչմենտի հիմքերն ուսումնասիրող կոնգրեսականներին հետաքրքրում են հատկապես ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հուլիսի 25-ի հեռախոսազրույցի մանրամասները: Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ Փոմփեոն ներկա է գտնվել այդ զրույցին:

Միացյալ Նահանգների նախագահի դեմ այս արշավը սկսեց շաբաթներ առաջ, երբ ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցը, ով ի պաշտոնե լսել էր Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը, դրա բովանդակության վերաբերյալ մտահոգությունները հանձնել էր թղթին և ուղարկել իր ղեկավարությանը: Բողոքի հեղինակը պնդել էր, թե Միացյալ Նահանգների նախագահը փորձել է ճնշում գործադրել օտար երկրի ղեկավարի վրա և ուկրաինացի առաջնորդից տեղեկություններ կորզել իր քաղաքական մրցակցի՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի վերաբերյալ:

Սպիտակ տունն ավելի ուշ գաղտնազերծել էր հեռախոսազրույցի սղագրությունը, հրապարակվել էր նաև ազդարարի բողոքը, ինչից հետո էլ դեմոկրատները Կոնգրեսում նախագահին պաշտոնանկ անելու գործընթաց էին սկսել: Ընդդիմախոսները հիշեցրել էին, որ զրույցից առաջ Սպիտակ տան ղեկավարը անակնկալ սառեցրել էր Ուկրաինային տրամադրվելիք մոտ 400 միլիոն դոլարի ռազմական օգնությունը, եզրակացնելով՝ նախագահն օգտագործել է իր դիրքը սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար:

Ինքը՝ Դոնալդ Թրամփը, կտրականապես հերքում է իր հասցեին մեղադրանքները և պնդում, թե այս պատմությունը վհուկների ամենամեծ որսն է Միացյալ Նահանգների պատմության մեջ: «Օրեցօր, որքան ավելի շատ եմ տեղեկանում, այնքան ավելի եմ համոզվում, որ այն, ինչ կատարվում է, ոչ թե իմպիչմենտ է, այլ՝ հեղաշրջման փորձ», - նախօրեին Թվիթերում գրել է Սպիտակ տան ղեկավարը: Մի քանի ժամ անց էլ հավելել է՝ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով առաջնորդում էր իր իմպիչմենտի գործընթացը, պետք է հրաժարական տա՝ իր խոսքերը Կոնգրեսում խեղաթյուրված ներկայացնելու համար: «Դեմոկրատները կենտրոնացել են նախագահին պաշտոնանկ անելու վրա ընդամենը Ուկրաինայի նախագահի հետ շատ լավ զրույց ունենալու համար: Նրանք այս գործին են լծվել իմ նախագահ ընտրվելու առաջին իսկ օրից, ինչը շատ վատ է երկրի համար», գրել է Սպիտակ տան ղեկավարը:

Նախագահ Թրամփը իր դեմ իմպիչմենտի գործընթացն անվանում է «հեղաշրջում» և հայտարարում, որ որևէ սխալ չի գործել Ուկրաինայի նախագահի հետ զրույցում:
Մայք Փոմփեոն հայտարարել էր, որ տեղյակ չէ գաղտնի զեկույցի մասին, ըստ որի նախագահ Թրամփը 2020 թվականի ընտրություններին արտերկրյա միջամտություն է հրահրել, խնդրելով Ուկրաինային հետաքննել Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածու Ջո Բայդենին և իր որդի Հանթերին: Ստանալով Կոնգրեսի ստորին պալատից ցուցմունք տալու պահանջ, Փոմփեոն նամակով պատասխանել է, որ նման պահանջները «կարող են դիտարկվել միայն որպես աշխատակիցներին վախեցնելու և սպառնալու փորձ»:

Պետքարտուղարության գլխավոր տեսուչը չորեքշաբթի Կոնգրեսի երկու պալատների աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում նախատեսում է անդրադառնալ փաստաթղթերին, որոնք կոնգրեսականները պահանջել են իրենց հետաքննության համար: Ներկայացուցիչների պալատի անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պահանջել է նաև ցուցմունք տալ կոնգրեսականների առջև Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մերի Յովանովիչին և Ուկրաինայի հարցերով նախկին հատուկ հանձնակատար Քըրթ Ուոքերին:
Հայտնի է դարձել, որ Պետդեպարտամենտի երկու պաշտոնյաներ համաձայնել են ցուցմունք տալ դեմոկրատների առաջնորդած կոնգրեսական հանձնաժողովներում, որտեղ ընդդիմությունը իմպիչմենտի գործընթաց է սկսել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ:
Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, վաղը փակ դռների ետևում կոնգրեսականների հարցերին կպատասխանի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի արդեն նախկին բանագնաց Քուրտ Վոլքերը, մեկ շաբաթից էլ ցուցմունք կտա Ուկրաինայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մարի Յովանովիչը:

Ի թիվս բարձրաստիճան այլ դիվանագետների, դեմոկրատները հարցաքննության են հրավիրել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարին, ով, ըստ մամուլի հաղորդումների, ներկա էր եղել վիճահարույց այդ հեռախոսազրույցին: Մայք Փոմփեոն այսօր առաջին անգամ հաստատել է այդ տեղեկությունը, զրույցի բովանդակությունը, սակայն, չի մեկնաբանել, մանրամասներ չի հայտնել: «Այո, ես ներկա էի այդ հեռախոսազրույցին, քանի որ ես պետքարտուղար եմ արդեն մեկուկես տարի, և մանրամասնորեն գիտեմ Ուկրաինայի հարցում Միացյալ Նահանգների քաղաքականությունը, որը մնում է անփոփոխ: Մենք կշարունակենք օգնել Ուկրաինայի նոր կառավարությանը Ռուսաստանի կողմից վտանգներին դիմակայելու, երկրի ներսում կոռուպցիան հաղթահարելու, տնտեսությունը զարգացնելու հարցում: Պետքարտուղարության պաշտոնյաները և ես այս նպատակներին ենք ծառայում, և կշարունակենք այդ ուղղությամբ ջանքերը՝ չնայած բարձրացված այս աղմուկին», - նշել է Փոմփեոն:

Պետքարտուղար Փոմփեոն էլ նախօրեին պնդել էր, թե դեմոկրատները ճնշում են գործադրում պետդեպի աշխատակիցների վրա: «Ես կօգտագործեմ իմ տրամադրության տակ առկա բոլոր միջոցները՝ կանխելու նպատակասլաց մասնագետների ուղղությամբ այդ ճնշումները», - Թվիթերում գրել էր Փոմթեոն: Այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, նա պարզաբանել է՝ ինչին է դեմ և ինչու:

«Նրանց առաջադրած պահանջները ամբողջությամբ խախտում են իշխանությունների տարանջատման հիմնարար սկզբունքը, նրանք ուղիղ դիմել են պետդեպի աշխատակիցներին, ասել են, որ նրանք չշփվեն պետքարտուղարության իրավական խորհրդատուների հետ, և ասել են, որ պետդեպի ներկայացուցիչները չպետք է ներկա լինեն: Մինչդեռ Սահմանադրությունը լիազորում է կառավարությանը ներկա գտնվել, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մեր գործընկերների համար կարևոր տեղեկությունները, և մեր դաշնակիցներն էլ վստահ լինեն, որ պետդեպին տրամադրած նրանց տեղեկությունները պաշտպանված են: Ես չեմ հանդուրժի, որ Կոնգրեսի ներկայացուցիչները ճնշեն ու սպառնան պետդեպի աշխատակիցներին, դա անընդունելի է, և ես նման բան թույլ չեմ տա», - նշել է Փոմփեոն:

Դեմոկրատ կոնգրեսականներն ավելի վաղ պետդեպից պահանջել էին գաղտնազերծել նաև Թրամփ-Պուտին հեռախոսազրույցների բովանդակությունը: Ռուսաստանի նախագահն այսօր առաջին անգամ արձագանքել է շաբաթներ շարունակվող այս պատմությանն ու պնդել՝ դեմ չէ: «Ես հո ամբողջը կյանքս նախագահ չեմ եղել, իսկ իմ նախկին աշխատանքը ինձ սովորեցրել է, որ իմ յուրաքանչյուր զրույց կարող է հրապարակվել», - ասել է Վլադիմիր Պուտինը: Կհրապարակվեն արդյոք Ռուսաստանի նախագահի հետ Թրամփի զրույցները, թե ոչ՝ դեռ հստակ չէ: Դեմոկրատները, սակայն, այսօր արդեն հայտարարել են, թե պատրաստվում են դատական հայցով Սպիտակ տնից ստանալ իրենց հետաքրքրող զրույցների սղագրություններն ու անհրաժեշտ փաստաթղթերը:

Իր հերթին, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն խստորեն քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի` Կոնգրեսում մեկնարկած գործընթացը: Պետդեպարտամենտի ղեկավարն այդ մասին գրել է Twitter-ի իր էջում` մեկնաբանելով նախևառաջ կոնգրեսական լսումներին իր և մի շարք այլ ամերիկացի գործող ու պաշտոնաթող դիվանագետների հրավիրված լինելու փաստը: «Կոնգրեսի ներկայացրած այդ պահանջը ես ընկալում եմ որպես Պետդեպարտամենտի վաստակաշատ աշխատակիցներին ահաբեկելու, ճնշելու և նրանց հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու փորձ», - գրել է Փոմփեոն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1340 անգամ
Լրահոս
Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am