Ոնց չասես` տղուդ հասակակիցն է «հազար թակարդ կտրած» բիձա

Առաջին կինը բրիտանական պառլամենում՝ լեդի Նէնսի Աստորը, ով Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենավառ քաղաքական գործիչն էր, իր սրամտությամբ ու հանդգնությամբ չընկրկեց անգամ Ուիստոն Չերչիլի առաջ` երես առ երես հայտնելով իր անհամաձանությունը նրա քաղաքականության հետ:

Հայտնի են նրա սուր խոսքերի ‹‹փոխհրաձգությունը›› բրիտանական պրեմիերի հետ: Նրանց ընտանիքների միջև եղել է ջերմ բարեկամական հարաբերություններ: Սակայն Չերչիլի համակրանքը հանդուգն ամերիկուհու նկատմամբ նկատելիորեն սառեց, երբ վերջինս դարձավ պառլամենտի անդամ:
Մի անգամ Աստորը բարկացած նետեց Մալբորոյի հերցոգի հայտնի ժառանգի հասցեին. ‹‹Եթե ես ձեր կինը լիենի, թույն կլցնեի ձեր սուրճի մեջ››: ‹‹Իսկ եթե ես լինեի ձեր ամուսինը, կխմեի այն››,- վայրկենաբար հակադարձեց Չերչիլը:

Այ սա է քաղաքականության մեջ տղամարդկությունը, երբ տղամարդը, քաղաքական գործիչը, ինչ պարագայում էլ լինի, մեծարում կնոջը։ Նման դրսևորման դեպքում հաղթում է տղամարդը, հաղթում է ուժը, որովհետև կինը չի վիրավորվում, կինը զգում է իրեն՝ անկախ քաղաքական գործունեությունից, կին, մայր, թագուհի։

Երբ 58 տարեկան, երեք զավակի հայր քաղաքական գործիչն անվայելուչ արտահայտություն է թույլ տալիս իր զավակի հասակակից կին քաղաքական գործչին՝ Արփինե Հովհաննիսյանին, ի՞նչ անուն տալ։ Անդրանիկ Քոչարյան։ Բոլորս հիշում ենք նրան։ 1990-1991թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ: 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ.՝ Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ.՝ ՀՀ վարչապետի խորհդական պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով: 2000-2005թթ.՝ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հկ ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ: 2008-2009թթ.՝ Երեւանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թվականից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» հկ նախագահն է: Նման ճանապարհ անցած մարդը, կարող եք ծանոթանալ այդ թվերի հոդվածները «հեղափոխականի մասին», իրեն համարում է «հեղափոխական», որովհետև 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Իրեն համարում է հեղափոխական և իր զավակի հասակակցին վիրավորում «կառապանի պես»։ Ո՞նց չասես՝ տղուդ հասակակիցն է, «հազար թակարդ կտրած» բիձա՛․․․

Մնում է մտածել, որ նախկին երիտասարդը ավարտելով պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը, իր ուղեղը կառավարվում է ավտոմատ, մարդկային հույզերն ու մտածողությունը անջատված են։

ՀԳ Անվայելուչ արտահայտությունը չեմ հիշեցնում։

hraparak.am

դիտվել է 1186 անգամ
Լրահոս
Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am