«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ԱԱԾ-ն բացահայտել էր ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք։ Արմավիրի մարզում ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա, հարկայինի պետի տեղակալ Հովհաննես Առաքելյանը կոնկրետ ընկերությունում թույլ տրված խախտումները չարձանագրելու, ստուգումներ չիրականացնելու համար միլիոն դրամ կաշառք էր ստացել: ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել, երկու անձի մեղադրանք էր առաջադրվել, նրանք ձերբակալվել էին։
«Ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, այս քրեական գործն արդեն «ջրվել է», իսկ մեղավորները՝ ազատության մեջ են։ Քրեական գործը «ջրելու» եւ տեղակալին ազատելու գործին, մեր տեղեկություններով, խառնվել է Արմավիրի հարկայինի պետ Մարատ Մարգարյանը, ով հայտնի է որպես Տրամվի պարկի Գոջիի տղա։
Մարատ Մարգարյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի մտերիմն է։ Իսկ քրեական գործը «ջրվել» է, քանի որ քննությունից պարզվելու էր, որ ոչ մի տեղակալ առանց պետի գիտության չէր կարող նման չափի կաշառք վերցնել»։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը