Կարևոր փաստեր Գագիկ Խաչատրյանի հանդեպ հարուցված գործի մասին. տեսանյութ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն մեկ ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և նրա փաստաբանը պնդում է, որ դատարանի տրամադրության տակ չի եղել և դատաքննության ժամանակ դատարանը չի հետազոտել գոնե մեկ ապացույց, որը հնարավորություն կտար ողջամիտ ենթադրություն անել, որ Գագիկ Խաչատրյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում նշված հանցագործությունը ընդհանրապես տեղի է ունեցել, և որ Գագիկ Խաչատրյանը որևէ առնչություն ունի դրա հետ:

7 կարևոր փաստ Գագիկ Խաչատրյանի հանդեպ հարուցված գործի մասին

ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն մեկ ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. իր պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Ահա թե ինչ է ներկայացրել նրա փաստաբանական խումբը՝ ի դեմս Երեմ Սարգսյանի։

1. Առկա չէ գոնե մեկ ապացույց, որ Գագիկ Խաչատրյանը կատարել է իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությունը

Դատարանի տրամադրության տակ չի եղել և դատաքննության ժամանակ դատարանը չի հետազոտել գոնե մեկ ապացույց, որը հնարավորություն կտար ողջամիտ ենթադրություն անել, որ Գագիկ խաչատրյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում նշված հանցագործությունն ընդհանրապես տեղի է ունեցել, և որ Գագիկ Խաչատրյանը որևէ առնչություն ունի դրա հետ: Նշվածը անձին կալանավորելու համար պարտադիր պայման է, և համապատասխան նյութերի բացակայությունը կալանովորման միջնորդությունը մերժելու ուղիղ հիմք է հանդիսանում:

Գործի քննության ընթացքում պաշտպանության կողմը միջնորդել է, որպեսզի կալանավորման միջնորդությունը բավարարելու դեպքում դատական ակտում օրենքով սահմանված կարգով մատնանշվի այն կոնկրետ ապացույցները, որոնք հաստատում են հիմնավոր կասկածն առ այն, որ Գագիկ Խաչատրյանը կատարել է իրեն մեղսագրվող հանցագործությունները: Դատարանն այդ ապացույցները չի վկայակոչել, քանի որ այդպիսիք առկա չեն եղել, դրանով արդեն իսկ կայացնելով անհիմն, չպատճառաբանված և անօրինական որոշում:

2. Դատարանը չի կարողացել պատճառաբանել, թե ի վերջո ինչու է կալանավորում Գագիկ Խաչատրյանին

Դատարանն իր որոշմամբ չի կարողացել որևէ կերպ հիմնավորել այն, որ ազատության մեջ մնալու դեպքում Գագիկ Խաչատրյանը կարող է թաքնվել քննությունից, կատարել նոր հանցագործություն կամ խոչընդոտել գործի քննությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրենց որոշումներում փաստում են այն իրավական դիրքորոշումը, որ կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է: Այն պետք է ընտրվի միայն այն ժամանակ, երբ խափանման մյուս միջոցները քրեական գործի վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը:
Այս առումով հետաքրքրական է, որ դեռևս 2019 թվականի մարտի 13-ին Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այսինքն, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ արդեն շուրջ 5 ամիս է այդ խափանման միջոցն է կիրառված եղել և պարզվում է, որ այն լիարժեք բավարար է եղել նրա պատշաճ վարքագիծն ապահովելու համար. այդ ընթացքում նա չի թաքնվել, չի խուսափել քննությունից, որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը և որևէ նոր հանցագործություն չի կատարել: Փաստաբանները հարց են բարձրացնում, թե այդ ի՞նչ ծանրակշիռ փաստերի հիման վրա է դատարանը որոշել, որ եթե հանկարծ Գագիկ Խաչատրյանը չկալանավորվի, ապա այդ պահից սկսած այլևս կթաքնվի քննությունից, կխոչընդոտի դրան կամ էլ նոր հանցանք կկատարի։ «Եթե նա նման ոչ իրավաչափ վարքագիծ պետք է դրսևորեր, ապա ինչո՞ւ այն 5 ամիսների ընթացքում չէր դրսևորել», - ընդգծում են փաստաբանները։


3. Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունների քննությունը զարմանալի զուգադիպությամբ հանձնարարվել է նույն դատավորին

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հիմնավոր կասկածներ ունի առ այն, թե ինչ «զուգադիպությամբ է» Գագիկ Խաչատրյանի կալանովորման միջնորդության քննությունը հանձնարարվել այն դատավորին, որն առանց որևէ հիմնավորման նաև Գագիկ Խաչատրյանի բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվություն տալու միջնորդությունների քննությունն է բավարարել։ Ապա նույն դատավորին էլ հանձնարարվել նաև Գագիկ Խաչատրյանի ձերբակալման իրավաչափության դեմ ներկայացված բողոքի քննությունը:

4. Գագիկ Խաչատրյանը՝ գտնվելով Գերմանիայի Դաշնությունում, քննիչի առաջին իսկ զանգով ընդհատել է հետվիրահատական բուժումը և վերադարձել ՀՀ

Գագիկ Խաչատրյանի գործում առկա են ապացույցներ, որ ազատության մեջ մնալով Գագիկ Խաչատրյանը չի թաքնվել քննությունից, չի խոչընդոտել քննությանը կամ նոր հանցավոր արարք չի կատարել։ Գտնվելով Գերմանիայի Դաշնությունում, քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով, ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել ՀՀ ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն տա իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարել։ Սա այն դեպքում, երբ նա կրկնակի վիրահատության կարիք ունի։ Ակնհայտ է, որ եթե Գագիկ Խաչատրյանը նպատակ ունենար թաքնվելու, ապա որևէ պարագայում Գերմանիայից չէր վերադառնա Հայաստան:

5. Գագիկ Խաչատրյանը փաստաբաններին արգելել է շահարկել իր ծանր հիվանդության հանգամանքը

Չնայած որ Գագիկ Խաչատրյանի մոտ առկա են ծանր հիվանդություններ, որոնց բուժումը համապատասխան բժշկական կոնսիլիումի եզրակացության համաձայն չի կարող իրականացվել ՀՀ-ում (ինչը Պետության համար ոչ միայն նրան կալանքից ազատելու, այլև՝ ՀՀ-ից կարճաժամկետ մեկնելու թույլտվության պարտադիր պահանջ է ստեղծում), սակայն Գագիկ Խաչատրյանն իր փաստաբաններին արգելել է այդ մասին մանրամասն խոսել, քանի որ հույս ունի, որ այնուամենայնիվ, օբյեկտիվ և արդար քննություն կիրականացվի և իրավասու մարմիններն օրենքի հիման վրա որոշումներ կկայացնեն:

6. Իրականացվող քննության նկատմամբ Գագիկ Խաչատրյանի դիրքորոշումը

Գագիկ խաչատրյանը հատուկ է վերադարձել ՀՀ և ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն ընձեռի իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարել: Նրա դիրքորոշումն այն է, որ եթե օբյեկտիվ քննություն կատարվի և հիմնավորվի, որ ինքը որևէ հանցավոր արարք է կատարել, ապա պատրաստ է պատասխանատվություն կրել դրա համար։
Սակայն քննությունն արդեն ընթացքում է շուրջ 7 ամիս, կարող է նույնիսկ ամիսներ և տարիներ շարունակվել և չկա որևէ ողջամիտ պատճառաբանություն, թե ինչու այդ ընթացքում ինքը պետք է հատկապես կալանքի տակ գտնվի: Ավելին, չնայած Գագիկ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, սակայն իր պատշաճ վարքագիծը և քննությանն ամեն կերպ օժանդակելու դիրքորոշումն ակնհայտ լինելու համար համաձայնվել է, որպեսզի իրավասու պետական մարմնի դեպոզիտ հաշվին վճարվի մեղադրանքներում նշված ենթադրյալ վնասների չափով գումար, որն այն երաշխիքն է, որ եթե այդ մեղադրանքները հաստատվեն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ապա նշված գումարով կփոխհատուցվեն պատճառված վնասները:

Ի դեպ դատական պրակտիկան վկայում է այն մասին, որ նմանաբնույթ հանցագործությունների պարագայում, երբ ենթադրյալ պատճառված վնասը փոխհատուցվում է նման եղանակով, ապա նշվածը մեծամասամբ դեպքերում հիմք է տալիս, որպեսզի դատարանները մեղադրյալի նկատմամբ առնվազն գրավ կիրառեն և կալանքից ազատ արձակեն:

7. Գործընթացի թափանցիկության պահանջը

Գագիկ Խաչատրյանին առնչվող բոլոր նիստերի քննություններն անցկացվել են դռնփակ։ Նրա փաստաբանը հատուկ անդրադարձել է դատական նիստերը միչդատավարական վարույթում փակ անցկացնելու խնդրին։ Նա նշել է, եթե հնարավորություն լիներ բացառապես դռնբաց նիստերի՝ որպես օբյեկտիվ քննության բաղադրիչ, ապա հանրությունը պարզ կտեսներ, թե Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումն ինչպիսի պարզունակ, էական և կոպիտ խախտումներով է կայացվել, որոնք ակնհայտ են նույնիսկ տարրական իրավաբանական գիտելիքներ ունեցող անձանց։ Ուստի նույնիսկ ցանկության դեպքում անհնար է հավատալ, որ տարիների փորձառություն ունեցող դատավորը չէր տիրապետում այդ հասարակ իրավաբանությանը։ Նշվածի հիման վրա այլ բան չի մնում, քան համոզվել, որ այս գործով դատարանի վրա ուղիղ կամ անուղղակի ճնշումներ են եղել։

դիտվել է 853 անգամ
Լրահոս
Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am