Կառավարությունը նոր պարտք է վերցնում՝ նախկինը փակելու համար. 168.am

Հայաստանի կառավարությունը, ի վերջո, որոշեց և գնաց եվրոպարտատոմսերի հերթական թողարկման։ Այսինքն` նոր պարտք վերցրեց` նախկինը մարելու համար։

Թեև ժամանակին նաև այլ տարբերակներ էին քննարկվում, այդ թվում` ներքին ռեսուրսների հաշվին պարտքը մարելու վերաբերյալ, այնուհանդերձ ընտրվեց այս մեկը։ Ու դա Նիկոլ Փաշինյանը համարում է կարևոր, շատ կարևոր իրադարձություն Հայաստանի տնտեսության համար։

Այդպե՞ս է, թե՞ ոչ, դեռ կանդրադառնանք, բայց մի բան հստակ է. ուզենք թե չուզենք, պետք է ընդունենք, որ պարտք վերցնելը և եղած պարտքը փակելը մեծ բան չէ ու ամենևին էլ ստանձնած ֆինանսական պարտավորությունները կատարելու համար լավագույն լուծումը չէ։ Հատկապես, եթե հիշենք, թե ժամանակին ինչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը։

Իսկ Նիկոլ Փաշինյանը, ինչպես՝ մինչև իշխանափոխությունը, այնպես էլ՝ իշխանափոխությունից հետո խոստանում էր վերադարձնել պետությանը պատճառված միլիարդավոր դոլարների հասնող վնասները, պետական բյուջեն ավելացնել տարեկան առնվազն մի քանի հարյուր միլիոն, եթե ոչ՝ 1 մլրդ դոլարով։ Եթե իրականանային այդ խոստումները, ապա հիմա նոր թանկ պարտք վերցնելու անհրաժեշտություն չէր լինի։

Բայց կառավարությունն այդպես էլ չկարողացավ գտնել այդ գումարը։ Իսկ մարդիկ հույս ունեին, որ իշխանափոխությունից հետո պետական ամբողջ պարտքն են փակելու։

Եվրոպարտատոմսերի հերթական թողարկմամբ, ըստ էության, մեծ խնդիր չի լուծվել։ Ընդամենը հետաձգվել է պարտքի մարման ժամկետը։ Այն շարունակում է նույն կերպ մնալ և ծանրանալ պետական բյուջեի վրա։

Ճիշտ է, պարտքի բեռը` նախորդի համեմատ, որոշ չափով թեթևացել է, բայց այնպես չէ, որ այլևս ծանր չէ։ Դա այն պարտքը չէ, որից կարելի է այդքան ոգևորվել կամ մեծ արդյունք ակնկալել։ Այն սպասարկելու համար պետական բյուջեն բավական լուրջ գումարներ է վճարելու, որովհետև դա թանկ փող է։ Կան շատ ավելի էժան փողեր, որոնցից գուցե պետք է օգտվել։ Բայց կառավարությունը որոշել է գնալ այն նույն ճանապարհով, ինչ ճանապարհով ժամանակին գնում էին նախկին իշխանությունները։

Իսկ գուցե կարելի էր մտածել սեփական միջոցների հաշվին՝ այն, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ գոնե մասնակի մարելու մասին։ Հատկապես որ, դրա համար կարծես բավական լավ պայմաններ էին ստեղծվել։ Վերջին ամիսներին ներքին շուկայում նկատվում են տարադրամային բուռն հոսքեր։ Ինչո՞ւ դրանց մի մասը չստերիլիզացնել և ուղղել թանկ պարտքի մարմանը` միաժամանակ թույլ չտալով, որպեսզի ազգային արժույթն այդքան արժևորվի և խնդիրներ ստեղծի արտահանողների համար։

Վարչապետը հպարտանում է, որ Կենտրոնական բանկին հաջողվել է վերջին տարիների ընթացքում աննախադեպ բարձր տարադրամային պահուստներ կուտակել։ Միայն այս տարվա 7-8 ամիսներին ներքին շուկայից գնվել է շուրջ 400 մլն դոլար։

Մի՞թե հնարավոր չէր այդ գումարի մի մասն ուղղել նախկին թողարկման եվրոպարտատոմսերի մարմանը։ Հատկապես որ, արժութային շուկան շարունակում է գտնվել տարադրամային հոսքերի ճնշման տակ, և Կենտրոնական բանկը տարադրամային միջոցներ գնելու ու պահուստները համալրելու հնարավորությունները դեռևս պահպանելու է։

Բայց ինչ է արել կառավարությունը` նոր պարտք է վերցրել՝ նախկինը մարելու համար։ Որքան էլ եվրոպարտատոմսերի հերթական թողարկման արդյունքում հաջողվել է ավելի ցածր գին ստանալ ներգրավված փողի համար, այնուհանդերձ, այն շարունակում է շատ թանկ լինել։ 4,2 տոկոսը թանկ փող է, ինչքան էլ դրա գինը նախորդ թողարկումից շուրջ 2 տոկոսով ցածր է։ Ու որպեսզի պարզ լինի, թե խոսքը ինչի մասին է, նշենք, որ միջազգային հայտնի ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկային միջոցների գինը հիմնականում տատանվում է 0,5-1,5 տոկոսի սահմաններում։ Ի տարբերություն մի քանի տարի առաջվա, այսօր համաշխարհային շուկայում փողի առաջարկը մեծ է։ Երբեմն ֆինանսական հաստատություններն ու դոնոր երկրները պատրաստ են չնչին տոկոսներով գումարներ տրամադրել։ Այս պայմաններում Հայաստանը 4,2 տոկոսանոց միջոցներ է ներգրավում, ու դա վարչապետը կարևոր իրադարձություն է համարում։ Կարևոր՝ այն առումով, որ միջազգային շուկայում սկսել են ավելի լավատեսորեն նայել Հայաստանի տնտեսությանը։

«Եվրոբոնդերի տոկոսների սահմանման տրամաբանությունը երկրի նկատմամբ տնտեսական վստահության ցուցանիշ է։ ՀՀ թողարկած եվրոբոնդերի եկամտաբերությունը նվազել է 2 տոկոսով, ինչը ցույց է տալիս տնտեսության նկատմամբ վստահության ահռելի դրսևորում։ Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը շարունակում է իր լավատեսությունը մեծացնել ՀՀ տնտեսական զարգացումների նկատմամբ։ Այսինքն՝ Հայաստանը տնտեսական առումով համարվում է հուսալի երկիր, և դա արտահայտվում է կոնկրետ ցուցանիշներով նաև եվրոբոնդերի տոկոսներով»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Առաջին հայացքից գուցեև այդպես է։ Բայց չպետք է մոռանալ, որ դա ունի իր պատճառները։ Պետք է հաշվի առնել, որ համաշխարհային ֆինանսական շուկայում փողի գինը երեկ և այսօր նույնը չէ։ Ու դա չէր կարող չազդել հայկական եվրոպարտատոմսերի թողարկման եկամտաբերության վրա։

Ինչ մնում է նրան, որ դա Հայաստանի տնտեսության նկատմամբ առկա վստահության ահռելի դրսևորման արդյունք է, ապա դրան դժվար է համաձայնել։ Եթե կա այդ վստահությունը, ինչո՞ւ արտաքին ներդրումային կապիտալը մոտ չի գալիս Հայաստանի տնտեսությանը։ Այդ վստահության առաջին ցուցիչը պիտի լիներ ներդրումները, որոնք իշխանափոխությունից մեկուկես տարի հետո դեռ չեն հասնում Հայաստան։

Ի՞նչ նշանակություն ունի, թե քանի անգամով է նվազել Հայաստանի ներդրումային ռիսկայնությունը: «Եթե 2015-ին Հայաստանում ներդրումային ռիսկայնությունը գնահատվել է 551.8 բազիսային կետով, ապա 2019-ին դա եղել է 242.8 բազիսային կետ։ Տվյալ դեպքում Հայաստանի ռիսկայնության գնահատումը կրկնակիից ավելի նվազել է։ Սա չափազանց կարևոր տնտեսական իրադարձություն է»,- ասում է վարչապետը։

Գուցե լավ է, որ այդպես է, չնայած դեռ պետք է ճշտել՝ դա Նիկոլ Փաշինյանի՞ , թե՞ նախկին իշխանությունների ձեռքբերումն է։ Ի վերջո, 2015-2019թթ. ընթացքում նախկիններն ավելի երկար են ղեկավարել, քան ներկաները։

Ամեն դեպքում, ո՞ւմ է պետք այդ նվազումը, եթե դրա արդյունքներն իրականության մեջ հակառակ ազդեցությունն են ունենում։ Ստացվում է, որ ինչքան Հայաստանի ներդրումային ռիսկայնությունը բարելավվում է, այնքան ներդրումները կրճատվում են։ Եթե այսպես պիտի լինի, ապա դա ընդհանրապես ուրախանալու առիթ չի տալիս։

Իսկ այն, որ եվրոպարտատոմսերի գինը այս թողարկման արդյունքում նվազել է, դեռ հիմք չէ՝ խոսելու Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող դրական փոփոխությունների մասին։ Հայաստանի տնտեսությանը ոչ թե վարկատուների, այլ ներդրողների վստանությունն է պետք։ Մի բան, որը, սակայն, չի երևում։

168.am

դիտվել է 393 անգամ
Լրահոս
Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am