Թուրքիան՝ պայթյունների մեջ

Երեկ Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում խոշոր պայթյուն որոտաց, որի հետևանքով զոհվեցին առնվազն 11 մարդ, նրանցից 9-ը Գերմանիայի են, իսկ 2-ը՝ Հարավային Կորեայի քաղաքացիներ: Ստամբուլի կենտրոնական Սուլթանահմեթ հրապարակը, որտեղ գտնվում են Սուրբ Սոֆիայի տաճարը, նշանավոր Կապույտ մզկիթն ու մի շարք պատմական հուշարձաններ, քաղաքի ամենամարդաշատ և զբոսաշրջիկներով լի հատվածներից է։ Վերջին ամիսներին սա արդեն երկրորդ խոշոր պայթյունն է Թուրքիայում։ Հոկտեմբերին Անկարայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունը 107 մարդու կյանք էր խլել։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտելով տեղի ունեցածը՝ հայտարարեց, որ ահաբեկիչը սիրիացի տղամարդ է եղել։ Նա ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում միասնական լինելու անհրաժեշտությունը։ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Եվրամիությունը Թուրքիայի կողքին է։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Դավութօղլուի հետ։ «Մենք պետք է փաստենք, որ այսօր Ստամբուլը հարված ստացավ, այնպես ինչպես Փարիզը, Թունիսը և Անկարան։ Միջազգային ահաբեկչությունը այսօր կրկին ցույց տվեց իր տգեղ դեմքը։ Մենք պետք է վճռական պայքարենք ահաբեկչության դեմ», - նշել է Մերկելը։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը այսօր՝ արտակարգ այցով կժամանի Ստամբուլ՝ գրում է թուրքական Milliyet թերթը։ Նախարարի այցը կապված է Ստամբուլում երեկ տեղի ունեցած ահաբեկչության պատճառների պարզման հետ։ Նա կհանդիպի իր թուրք գործընկեր Աֆգան Ալայի հետ։ Մեծ Բրիտանիան Թուրքիային իրենց աջակցությունն է առաջարկել Ստամբուլում իրականացված ահաբեկչության պատասխանատուներին բացահայտելու գործում: Այս մասին Բրիտանիայի վարչապետն ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում: «Վարչապետն այս երեկո զանգահարել է նախագահ Էրդողանին՝ ցավակցելու Ստամբուլում այսօրվա ահաբեկչության կապակցությամբ: Նրանք միասնական կարծիք են հայտնել ահաբեկչության դեմ պայքարի վճռականության կարևորության հարցում, նախագահ Էրդողանը վարչապետին տեղեկացրել է հետաքննության ընթացքի մասին: Վարչապետն առաջարկել է Մեծ Բրիտանիայի օգնությունը այդ հարձակման պատասխանատուներին պարզելու գործում», ասել է Քեմերոնի ներկայացուցիչը: Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը դատապարտել է Ստամբուլում իրականացված ահաբեկչական ակտը։ Տուսկն այդ մասին հայտարարել է այսօր Բրյուսելում: «Ես դատապարտում եմ այսօր Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական դաժան ակտ։ Ներկայումս իմ մտքերը զոհերի հետ են»,- ասել է նա։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ստամբուլի Սուլթանահմեթի հրապարակում իրականացված ահաբեկչությունն իրականացրել է ԴԱԻՇ-ը։ Դավութօղլուն նկատել է, որ ահաբեկչության հետևանքով զոհված բոլոր անձինք էլ օտարազգիներ են։ Դավութօղլուն ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին` ընդգծելով, որ իրենց հյուրերի ցավը Թուրքիայի ողջ 78 միլիոն բնակիչների ցավն է։ Դավութօղլուն ընդգծել է, որ զոհվածների թվում կան Գերմանիայի քաղաքացիներ, ինչի համար էլ ցավակցել է Մերկելին։ Դավութօղլուն խոստացել է, որ Թուրքիան կշարունակի պայքարն ահաբեկչության, ահաբեկչական բոլոր խմբավորումների դեմ, որոնց թվում նա ԴԱԻՇ-ից բացի, հիշատակել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK)։ Թուրքիայի ոստիկանությունը երեկ ձերբակալել է 59 մարդու՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գործողություններին մասնակցություն ունենալու կասկածանքով։ Ձերբակալությունները կատարվել են գործողության ընթացքում, որն անցկացվել է երկրի հարավային և հարավարևելյան նահանգներում Ստամբուլի ահաբեկչությունից հետո։ Գործողությունն անցկացվել է միաժամանակ 22 հասցեներում։ Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալների մի մասը ծրագրել էր միանալ Սիրիայում ԴԱԻՇ-ին, իսկ մյուս մասն ահաբեկչություններ է պատրաստել Թուրքիայում նույն խմբավորման հանձնարարությամբ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի իշխանությունները Ադանա քաղաքում ձերբակալել են Եգիպտոսի 12 քաղաքացիների, ովքեր ծրագրել էին հատել Սիրիայի հետ սահմանը և միանալ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը։ Today’s Zaman-ը՝ հղում անելով Եգիպտոսի ԱԳՆ հաղորդագրությանը, նշում է, որ բոլոր ձերբակալվածները, որոնց թվում կան 3 երեխաներ, մոտ հարազատներ են։ Թուրքիայում Եգիպտոսի հյուպատոսությունը պարզում է քաղաքացիների ձերբակալության մանրամասները և նրանց՝ հայրենիք արտաքսելու ժամկետները։ Ստամբուլի կենտրոնում գտնվող Սուլթանահմեթի հրապարակում գրանցված ուժգին պայթյունը բացասաբար է ազդել տարածաշրջանի զբոսաշրջային ոլորտի վրա։ Սուլթանահմեթի զբոսաշրջային միության նախագահ Յաշար Յավուզը հայտարարել է, որ պայթյունից հետո օտարազգի զբոսաշրջիկները չեղյալ են հայտարարում իրենց ամրագրումները․ «Մենք բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստանում արտերկրից։ Չեղյալ են հայտարարվում զբոսաշրջային բազմաթիվ տուրեր։ Մենք յուրաքանչյուր ժամ ստանում ենք ամրագումների չեղյալ հայտարարման մասին հեռախոսազանգեր; Այս տարածաշրջանում գտնվում է մոտ 7000 հյուրանոց։ Զբոսաշրջիկները ցանկանում են հեռանալ։ Նրանք արդեն սկսել են զբաղվել տոմս գնելով։ 2016-ն ավարտվեց մեզ համար», նշել է նա։ Թամար Բագրատունի

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am