Պուտինը մերժել է տեղաշարժվել Հայաստանի տրամադրած մեքենայով. նա բերել է իր Aurus-ը. լուսանկար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը մասնակցում է Երևանում անցկացվող Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին, տրամադրվել է ARM 007 համարանիշներով ավտոմեքենա:
Ինչպես տեղեկացնում է life.ru-ն, ՌԴ նախագահը նախընտրել է տեղաշարժվել մոսկովյան պետհամարանիշով իր Aurus մեքենայով, իսկ ARM 007-ով տեղաշարժվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: