ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օդանավակայանում դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Կոպիտ ասած՝ արարողակարգային աստիճանակարգմամբ՝ նա Հայաստանի 7-րդ պաշտոնյան է։
«Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ կետը սահմանում է. «Հանրապետության նախագահը կամ վարչապետը, որպես կանոն, դիմավորում և ճանապարհում է բարձրաստիճան պատվիրակությանը օդանավակայանում, եթե ժամանում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության կամ կառավարության ղեկավար կամ ելնելով փոխադարձության սկզբունքից»:
Ռուսաստանի Դաշնությունը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ պետություն է։
Հ.Գ. Հիմա սա դիտավորությո՞ւն է, թե՞ չիմացություն։ Ճիշտ է՝ օրենքի պահանջն իմպերատիվ չէ, բայց այն քաղաքական ու դիվանագիտական հսկայական ենթատեքստ է պարունակում... Հ․Գ․ 2. Ես ամենևին դեմ չեմ, որ ժամանակ առ ժամանակ, ըստ հարկի, Ռուսաստանին որոշակի կոշտ, բայց և կշռադատված մեսիջներ ուղղվեն, բայց դրանք պետք չէ անել օրենքների ու միջազգային պրակտիկայի խախտումներով, բազմաթիվ այլ ձևեր կան։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը