Դատավոր Դանիբեկյանը «տոկոսով փող տվող է»

Նոր իշխանությունները վերջին մի քանի ամիսներին հաճախ են խոսում դատավորների նկատմամբ առկա անվստահության մասին։ Նոր իշխանությունների համար անվստահելի են հատկապես բոլոր այն դատավորները, ովքեր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին որոշումներ են կայացրել։ Նման դատավորների նկատմամբ անգամ քրեական գործեր են հարուցվում։

Իսկ ահա Քոչարյանի դեմ որոշումներ կայացրած դատավորները նոր իշխանությունների ահմար իրական հերոսներ են։ Այս դեպքում իշխանությունների համար կարևոր չի, թե հասարակության մոտ ինչ հեղինակություն ունեն այդ դատավորները, նախկինում ինչպիսի որոշումներ են կայացրել։

Վերջին թարմ օրինակը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի օրինակն է։ Նա իր մեկ որոշմամբ դարձավ այսօրվա իշխանությունների հերոսը։ Մի կողմ թողնենք իշխանությունների հերոսացումը ու փորձենք հասկանալ, թե ո՞վ է դատավոր Աննա Դանիբեկյանը։

Աննա Դանիբեկյանը դատավոր է 2016 թվականից։ Մինչ այդ նա ոչ էական պաշտոններ է զբաղեցրել մասնավոր ընկերություններում, կարճ ժամանակ եղել է փաստաբան։ Ուսումնասիրելով դատավոր Դանիբեկյանի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագիրը պարզում ենք, որ բացի դատավոր լինելուց նա նաև «տոկոսով փող տվող է»։

Ըստ դատավոր Դանիբեկյանի հայտարարագրի նա 2016 թվականին որպես փոխառություն տարբեր պարտապանների հանձնել է 29 մլն դրամ և դրանից որպես տոկոս ստացել է 2 մլն 600 հազար դրամ, 2017 թվականին 31 մլն դրամ փոխառություն է հանձնել տարբեր պարտապանների, որից ստացված տոկսները կազմել են 2 մլն 700 հազար դրամ, 2018 թվականին դատավոր Դանիբեկյանը փոխառություն է հանձնել տարբեր պարտապանների 31 մլն դրամ, որից ստացած տոկոսները կազմել են 3 մլն 200 հազար դրամ։

Աղբյուրը՝ politik.am

դիտվել է 1621 անգամ
Լրահոս
Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am