Լատվիայում Ադրբեջանի դեսպանի կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել

Լատվիայում Ադրբեջանի դեսպան Էլման Զեյնալովի կնոջ` Նազիրա Զեյնալովայի նկատմամբ ոստիկանության երթեւեկության անվտանգության տեսուչներին կաշառք առաջարկելու հոդվածով քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է modern.az լրատվական կայքը: Նազիրա Զեյնալովան, հետեւելով Ադրբեջանի համար ավանդական ուղուն, վարորդական իրավունքի վկայականը փորձել է ստանալ՝ շրջանցելով հատուկ դասընթացներ անցնելու եւ քննություն հանձնելու պահանջը, այսինքն` որոշակի վճարի դիմաց: Նրա արարքն այնքան է ապշեցրել օրինապաշտ լատվիացիներին, որ ներկայում նրա գործը քննում է երկրի Հակակոռուպցիոն գրասենյակը: Դիմելով Ճանապարհային երթեւեկության անվտանգությանտն օրինության (CSDD) տեղացի տեսուչներին, կաշառքին սովոր ադրբեջանուհին առանց ավելորդ բացատրությունների վարորդական վկայականի համար տեսուչներ Իվասին եւ Ուլդասին 500 եվրո գումար է առաջարկել: Տեսուչները հաստատել են իրենց կաշառք տալու փորձի փաստը: «Մենք անմիջապես զանգահարել ենք Հակակոռուպցիոն գրասենյակ, եւ Ադրբեջանի քաղաքացին բերման է ենթարկվել: Նրան ազատ են արձակել, բայց նրա գործն այժմ գտնվում է այդ գրասենյակի կողմից հետաքննության տակ», -haqqin.az կայքին հայտնել է տեսուչ Իվաս Կարլիսը: Էլման Զեյնալովը ԶԼՄ-ներին հայտնել է, որ կինը տեսուչներին գումարն առաջարկել է ոչ թե վարորդական վկայականի, այլ` «որպես Նոր տարվա համար նվեր»:

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am