Ժողովուրդը գրում է.«Հայաստանում քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ամենաակտիվ ճամփորդող պաշտոնյան է: Ասել է թե` Ռևազյանն առաջին տեղում է գործուղման մեկնող պաշտոնյաների շարքում: Օրինակ` նա այս տարվա փետրվարի 12-16-ը եղել է Բելգիա` Բրյուսելում, ապա Իռլանդիայում: Մարտի 31-ից ապրիլի 5-ը գործուղվել է Հնդկաստան, ապրիլի 6-ից 12-ը` Սինգապուր, հունիսի 10-ից 17-ը` Մեծ Բրիտանիա, Բելգիա, Ռումինիա, հուլիսի 17-ից 19-ը` ՌԴ: Ռևազյանի գործուղումների շարքը այսպես կարելի է անդադար շարունակել: Բայց նկատենք, որ նրա գործուղմների մասին կոմիտեի պաշտոնական կայքէջում գրեթե ոչինչ չկա նշված:
Առաջին հայացքից թվում է, թե ավիացիայի ոլորտում Հայաստանի հետ մրցակցող չկա. մեղվի պես աշխատասեր պաշտոնյա ունենք, գրեթե ամբողջ տարվա ընթացքում գործուղումների է մեկնում: Բայց, արի ու տես, իրականում հակառակ պատկերն է: Ավիատոմսերի շուկայում մրցակցություն չկա, տոմսերը մեր երկրում բավականին թանկ են, ու ոլորտում էլ գերակա է «Զվարթնոց» օդանավակայանի մենաշնորհը»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը