Ժողովուրդը գրում է.«Հայաստանը, ունենալով շինարարության բնագավառում անհրաժեշտ ապրանքատեսակներից ցեմենտի գործարաններ, սկսել է այն մեծ քանակությամբ ներկրել: Պաշտոնապես ցեմենտի ներկրման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շեշտակի ավելացել են: Ցեմենտի հիմնական խմբաքանակը ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ներկրվել է 144 հազար 463 տոննա ցեմենտ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել է 43 հազար 69 տոննա ցեմենտ: Պաշտոնական փաստաթղթերից մեզ հայտնի դարձավ, որ միայն 144 հազար 437 տոննա ցեմենտը ներկրվել է Իրանից:
Արձանագրենք, որ այս ամենի արդյունքում լուրջ խնդրի առաջ են կանգնել տեղական արտադրողները: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Հրազդան» ցեմենտի գործարանն անգամ կրճատումներ է արել:
Նշենք, որ այս տարի խորհրդարանը ընդունեց «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս փոփոխությամբ ներմուծվող ցեմենտի համար պետական տուրք է սահմանվում յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ: Ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանվել է ժամանակավոր՝ մեկ տարով, իսկ ներմուծվող կլինկերի համար ոչինչ չի փոխվել, տուրք չի սահմանվում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը