Երբ ուզեն՝ կպատերազմեն. Ալիևը պաշտոնապես հաստատեց

Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, մասնավորապես, հակադարձել է Փաշինյանի պնդումներին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային պահանջների մասին վեճ չէ: «Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, թե հակամարտությունը պետք է կարգավորվի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի համար ընդունելի ձևաչափով: Հակամարտության կողմերը, սակայն, Հայաստանն ու Ադրբեջանն են: Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում կա հայկական և ադրբեջանական համայնք, ղարաբաղյան հակամարտությունը չունի կարգավորման այլ մոդել, քան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

Հիշեցնենք, որ իր ելույթում անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր. - «Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Դա վեճ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում: Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ մարդկանց հետ և բանակցել նրանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ, առանց ժողովրդի»:

Հաջիևին հաջորդել է Ադրբեջանի արտգործնախարարի արձագանքը: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դաշտերում հայտարարել է, որ անցած 12 ամիսներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի եղել: Նա դա բացատրել է նրանով, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված չեն հարցի խաղաղ լուծմամբ:

«Կարևոր է նշել, որ ՄԱԿ ԳԱ-ի նախորդ տարվա ընդհանուր քաղաքական բանավեճերը չեն հասցրել հակամարտության քաղաքական կարգավորման ոչ մի առաջընթացի՝ չնայած վերջին երկու տարիների ընթացքում երկու պետությունների առաջնորդների ուղիղ շփումներին և ԱԳՆ ղեկավարների հանդիպումներին»,- ասել է արտգործնախարարը:
Ապա` նա հավելել է, որ Երևանը իր հայտարարություններով վիժեցնում է այդ գործընթացը և խոչընդոտում քաղաքական հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ընդ որում, Ադրբեջանը տրամադրված է առավելագույնս շուտ հիմնախնդրի լուծմանը: Մամեդյարովը նաև նշել է, որ բանակցությունները հավերժ շարունակվել չեն կարող և չպետք է սահմանափակեն ինքնապաշտպանության իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի:

ՄԱԿ-ի ամբիոնից, ըստ էության, Ադրբեջանի ԱԳ նախարարը փաստել է, որ Փաշինյան-Ալիև բանակցություններն անպտուղ են, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել:

Ավելին՝ Բաքվից Հայաստանին ու Արցախին հասկացնում են, որ բանակցությունները չեն պարտադրում Ադրբեջանին պատերազմ չսկսել՝ «դա իրենց ինքնապաշտպանական իրավունքն է»:

Թամար Բագրատունի

դիտվել է 24962 անգամ
Լրահոս
Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am