24/7–ի 00–ային հետևանքները

Էժանագին սերիալը շարունակվում է։ Աննա Հակոբյանը քնած ամուսնու նկարն էր ՖԲ տիրույթում տարածել՝ կից գրությամբ. «Չգիտեմ՝ ինչպես համոզեմ, որ օրվա մեջ կարելի է նաև մեկ ժամ հանգստանալ: 24/7 աշխատելու հետևանքը))» (փաստորեն, մինչ Նիկոլը հոգնած–քնած էր, վնգստացող դատավորները նրա սրտի որոշումն էին դակում՝ երկու երիտասարդի կալանավորելու մասով)։

Սա այն դեպքն է, երբ ուզեցել են լավ սերիալ ապահովել, բայց վատ «մեսիջ» են փոխանցել։

Ահա այդ «մեսիջներից» մի քանիսը՝

–վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը հոգնած է,

–վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը չի կարողանում այնպես կազմակերպել իր աշխատանքը, որ կարողանա քնել, ուժերը հավաքել ու թարմ ուղեղով որոշումներ կայացնել,

–վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը չի կատարում ամուսնական պարտականությունները (պատճառները էական չեն տվյալ դեպքում)։

Նիկոլն այնքան է ստել ու այնքան է սիրում էժանագին տեսարաններ մատուցել իրեն հավատացողներին, որ չի բացառվում՝ նկարը բեմադրված է եղել։ Այսինքն՝ ինքը ոչ թե անկապ ու անհարմար դիրքով քնած է եղել, այլ «քուն» է բեմադրել։ Նպատակը՝ «վարչապետը քուն և դադար չունի ու աշխատում է ազգի համար օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր» սրտաճմլիկ պատկեր ստանալը։

Չի բացառվում, որ նկարը ճիշտ տեղեկություն է փոխանցել, և Նիկոլը հազիվ է կարողանում աչք փակել, և կինը որսացել է այդ եզակի պահերից մեկն ու փոխանցել բազմաչարչար օգտատերերին, բայց դա ոչինչ չի նշանակում։ Մարդը կարող է առավոտից երեկո աշխատել, բայց զրոյական կամ ավելի ճիշտ՝ բացասական արդյունքով։ Նիկոլինն այդ դեպքն է։

Նշենք Նիկոլ Փաշինյանի 24/7–ի մի քանի հետևանքներ՝

1. երկրում ատելության մակարդակը ձգտում է առավելագույնի. հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելու հետևանքը թունավորել է ինչպես հասարական ու քաղաքական, այնպես էլ տնտեսական ու միջանձնային հարաբերությունների դաշտը,

2. հակաղարաբաղյան քաղաքականությունը հանգեցրել է պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի միջև լարվածության բարձր մակարդակի, ինչի հետևանքները զգացվում են բոլոր առումներով,

3. «տնտեսական հեղափոխություն» կոչվածն իրականացվում է «մինուս» նշանով. չկան խոստացված ներդրումները, չկա խոստացված ներգաղթը, չկա խոստացված թռիչքային աճը,

4. հայ–ռուսական հարաբերությունները գրեթե սառեցված են,

5. Հայաստանը հայտնվել է թուրք–ադրբեջանական դուետի շահերը ներկայացնող 5–րդ շարասյան՝ թրքաբոլշևիկների ազատ գործունեության զոհի կարգավիճակում,

6. դատական իշխանության սեփականաշնորհման ձգտմամբ փորձ է արվում վնգստացող դատավորների ոհմակ ստեղծել,

7. ունենք առնվազն 3 քաղբանտարկյալ, ինքնասպանության հասված նախկին ոստիկանապետ և ավելի լկտի կոռուպցիա,

8. հայկական բանակի ու արցախյան պատերազմի հաղթանակի դեմ լայնամասշտաբ արշավ է սկսվել,

9. ստացել ենք ՀՀՇ–ական թերմացք ու Լևոն Տեր–Պետրոսյանի քիրվայական գաղափարախոսությանը կցված իշխանություն,

10. դավաճանված են հեղափոխության օրերին հնչեցված բոլոր կարգախոսները,

11. իշխանությունն անում է այն, ինչը խոստացել էր չանել և չի անում այն, ինչը խոստացել էր անել։

Սրանք 24/7 ռեժիմով աշխատող Նիկոլի գործունեության 00–ային հետևանքների մի չնչին մասն էին։

Ի դեպ, եթե Նիկոլը, իրոք, չի հասցնում քնել, ապա դա վատ է։ Դա հանգեցնում է դեպրեսիաների ու գրգռվածության, ինչի հետևանքները հետո բոլորն են տեսնում։

Ճիշտն այն կլինի, որ նա կարողանա քնել։ Ընդ որում՝ որքան երկար, այնքան լավ և՛ մեր երկրի, և՛ իր համար։ Քնաբուժությունը տվյալ դեպքում օգտակար է բոլոր առումներով, քանզի այդ ընթացքում անգրագետ ու հախուռն որոշումների կայացման հավանականությունը փոքրանում է։ Լավ Նիկոլը, քնած Նիկոլն է։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1661 անգամ
Լրահոս
Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am