Երկու դերասանների սկանդալը. Մի զրույցի սղագրության բացահայտում

Նոր սկանդալ է հասունացել խորհրդային նախկին հանրապետության՝ Ուկրաինայի ղեկավարի եւ ԱՄՆ-ի նախագահի շուրջ:

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հրապարակեց ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակցի բողոքը՝ Թրամփ - Զելենսկի աղմկահարույց հեռախոսազրույցի կապակցությամբ: Բողոքը, ինչպես պնդում են դեմոկրատական ճամբարում, կարող է երկրի նախագահի իմպիչմենտի պատճառ դառնալ: «Իմ ծառայողական պարտականությունները կատարելիս ես տարբեր պաշտոնյաներից տեղեկատվություն եմ ստացել առ այն, որ Միացյալ Նահանգների նախագահը օգտագործում է իր վարչակազմի աշխատակիցներին, որպեսզի պահանջի օտար պետություններից միջամտել 2020 թվականի նախագահական ընտրություններին: Այդ միջամտություններից մեկը իրենից ներկայացնում է ճնշում օտար պետության նկատմամբ՝ նախագահի քաղաքական գլխավոր հակառակորդի դեմ հետաքննություն սկսելու նպատակով», - ասվում է փաստաթղթում, որի հեղինակի անունը գաղտնի է պահվում:

Բողոքի հեղինակը նշում է Թրամփի անձնական փաստաբանի անունը՝ Ռուդի Ջուլիանիի, որպես հնարավոր միջամտության առանցքային դերակատար: Դրան մասնակցում է նաև ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլիամ Բարրը: Ամերիկյան հատուկ ծառայությունների ազդարարը, ըստ «Ազատության», ընդգծում է, որ այդ գործողությունների ականատեսը չի եղել, սակայն հավաստիացնում է` այդ տվյալները ստացել է միանգամից «ավելի քան վեց աղբյուրներից»:

Բողոքի տեքստում հեղինակը, վկայակոչելով պաշտոնական անձանց, պնդում է, որ Թրամփի և Զելենսկու հեռախոսազրույցից հետո Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներ փորձել են արգելափակել մուտքը այդ զրույցի ձայնագրություններին՝ այդ թվում պաշտոնական սղագրությանը, և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով բողոքի հեղինակը համոզվել է, որ նախագահական աշխատակազմում հասկացել են տեղի ունեցածի լրջությունը:

Մասնավորապես, ինչպես հայտարարում է ազդարարը, նախագահականի աշխատակիցները պատմել են, որ Սպիտակ տան իրավաբանները իրենց կարգադրել են հեռախոսազրույցի սղագրության էլեկտրոնային տարբերակը համակարգչից տեղափոխել այլ՝ գաղտնի տեղեկատվության պահման համակարգ:
Ինչպես խոստացել էր նախագահ Թրամփը՝ Սպիտակ տունը հրապարակեց սկանդալի պատճառ դարձած հեռախոսազրույցի սղագրությունը: Մինչ այդ՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն արդեն ազդարարել էր նախագահի դեմ պաշտոնական հետաքննության մեկնարկը, որի հետևանքով իմպիչմենտի գործընթաց կարող է նախաձեռնվել: Դեմոկրատական ճամբարում պնդում են` Թրամփը գերազանցել է պաշտոնեական լիազորությունները, ճնշում է գործադրել Ուկրաինացի առաջնորդի նկատմամբ` սպառնալով սառեցնել Ուկրաինային ուղղվելիք ֆինանսական օգնությունը:
Զելենսկին հերքում է այս պնդումները, Սպիտակ տան ղեկավարը՝ ծիծաղելի համարում: Ըստ այդ սղագրության՝ զրույցի ընթացքում նախագահ Թրամփը ուկրաինացի պաշտոնակցին խնդրել է հետաքննել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Ուկրաինայում ծավալած բիզնես գործունեությունը: Բայդենը Թրամփի հնարավոր մրցակիցն է 2020թ. նախագահական ընտրություններում: Բայդենների դեմ հետաքննության հարցում Թրամփը Զելենսկուն խնդրել է համագործակցել իր անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի և Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Ուիլյամ Բարի հետ:

Ուկրաինայի նախագահի հետ հեռախոսային զրույցի պատճառով դեմոկրատների կողմից նախագահի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելը Դոնալդ Թրամփը ծիծաղելի է համարում, փոխարենը հերթական անգամ հայտարարել է՝ զրույցը գերազանց էր: Թրամփը կրկին քննադատել է Ջո Բայդենին․ Սպիտակ տան ղեկավարի խոսքերով՝ նախկին փոխնախագահը ներքաշված է կոռուպցիայի մեջ:
Երկու նախագահների զրույցի սղագրությունը հրապարակվել է նախօրեին՝ նրանց հանդիպումից ժամեր առաջ: Թեև քննադատության թիրախում հիմնականում Միացյալ Նահանգների առաջնորդն է, սակայն Զելենսկին էլ իր հերթին բավական անհարմար դրության մեջ հայտնվեց՝ հայտնաբերելով, որ հասանելի են դարձել նաև իր խոսքերը, ընդ որում նաև այլ թեմաների վերաբերյալ:

Գաղտնազերծված սղագրության համաձայն, երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև եվրոպացի առաջնորդներին: «Գերմանիայի կանցլերը խոսում է Ուկրաինայի մասին, սակայն ոչինչ չի անում», - ասել է Թրամփը: Զելենսկին համաձայնել է ԱՄՆ նախագահի հետ, նույնպես դժգոհել է, որ նրանք բավարար չափով չեն հետևում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրականացմանը, և ասել է, թե Միացյալ Նահանգները Ուկրաինայի համար «շատ ավելին է անում, քան Եվրամիությունը»: «Դեմոկրատները փորձում են փլուզել Հանրապետական կուսակցությունը, միասնական եղեք, վճռականորեն դիմադրեք, հանրապետականներ», - Թվիթերում գրել է Թրամփը:

Կրեմլը ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի սղագրության հրապարակման փաստը համարում է «արտառոց հանգամանք», բայց մտադիր չէ մեկնաբանել զրույցի բովանդակությունը: «Ես ոչինչ չեմ ասի, դա բացառապես ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներքին գործն է, առավել ևս, որ սղագրությունը հրապարակվել է երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Եվ այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ զրույցի կամ հեռախոսազրույցի ամբողջ սղագրության հրապարակում հազվադեպ է լինում դիվանագիտական և միջպետական հարաբերություններում, համենայն դեպս, նախկինում նման քիչ դեպքեր են եղել», - հավելել է Դմիտրի Պեսկովը:

Միևնույն ժամանակ Կիևը հայտարարում է, ՆԱՏՕ-ին անդամակցելը Կիևի ռազմավարական նպատակն է: ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի մտադրությունը չի վերանայվել, դա երկրի ռազմավարական նպատակն է: Այդ մասին այսօր Կիևում հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Եգոր Բոժոկը:
«Մենք հստակ ասել ենք, որ մեր վերջնական նպատակն է անդամակցել ՆԱՏՕ-ին, մարտավարությունը կարող է փոփոխվել, սակայն ռազմավարական նպատակը՝ ոչ: Այս հայտարարությամբ ես ցանկանում եմ վերջ տալ մեր համագործակցության և ինտեգրման վերաբերյալ հնարավոր շահարկումներին», - ասել է Բոժոկը:

Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ին անդամակցությունը Ուկրաինային անհրաժեշտ է նախևառաջ ռուսական սպառնալիքին հակազդելու առումով: «Մեզ համար շատ կարևոր է, որ ամենադժվար պահերին՝ 2014 թվականի դժնդակ շրջանում, ՆԱՏՕ-ն միշտ սատարել է, օգնել է ոչ միայն քաղաքական առումով, այլև գործնականում, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցում, և մենք կշարունակենք դաշինքում մեր գործընկերների և բարեկամների հետ համագործակցությունը», - ասել է Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3569 անգամ
Լրահոս
Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am