Ներողություն եմ խնդրում, որ Երևանը «Իմ քայլը» դաշինքը չի հիմնադրել․ Մ․ Տեր-Գուլանյան/տեսանյութ/ /analitik.am

- Վերջին շրջանում մեր հասարակության մեջ նոր միտումներ են նկատվում․ազգային ավանդական արժեքների՝ թեկուզև արհեստականորեն, վերանայում է տեղի ունենում։ Թեկուզ հենց Ստամբուլյան կոնվենցիայի հավանական վավերացման շրջանառությունը հասարակության մեջ։ Որպես անվանի մտավորական, հայտնի գրող և հրապարակախոս, ի՞նչ եք կարծում, պարո՛ն Տեր Գուլանյան, ինչպե՞ս պիտի պայքարենք ազգային ավանդական արժեքների դեգրադացման այս երևույթների դեմ։

 

- Անմիջապես ասեմ, որ ես դեմ եմ Ստամբուլյան կոնվենցիային, անկախ նրանից, թե որ իշխանությունն է դա ստորագրել։ Կարիք չկա մեր ժողովրդի համար նոր տոներ հորինել։ Օրինակ, ի՞նչ է նշանակում քաղաքացու օր։ Քաղաքացու օր կարող են ունենալ այն պետությունները, որտեղ ազգ հասկացությունը չկա․ օրինակ ՝ ԱՄՆ-ն, որտեղ կա ամերիկյան քաղաքացի։ Դա ինձ հիշեցնում է մի դեպք, երբ ԽՍՀՄ-ում կոմունիստները որոշեցին մեր չքնաղ Վարդավառի տոնը վերանվանել Ջրի տոն․․․ Ջրի տոնը ո՞րն է։ Նույնն էլ հիմա է կատարվում․Քաղաքացու օր, Ստամբուլյան կոնվենցիա․․․

 

Ո՛չ, Ստամբուլյան կոնվենցիան չի կարելի վավերացնել։ Եվրոպան ինքն է իր օրենքների ձեռքը կրակն ընկել, որովհետև ազգային ավանդույթները կորցրեցին՝ նորերն էլ չդառան ազգային ավանդույթ, դարձան օրենքներ։ Իսկ օրենքն անընդհատ փոխվում է, մինչդեռ ազգային ավանդույթը հազարամյակների պատմություն ունի և մարդկանց մեջ մնում է ու շարունակվում։ Նույն Եվրոպայում ավելի շատ ագրեսիվություն կա կանանց, երեխաների և ընտանիքի հանդեպ, քան Հայաստանում։

 

Եվրոպայի վրա բազմաթիվ ասպատակություններ եղան․ ո՛չ Բաթու խանը կարողացավ հաղթել, ո՛չ հոների առաջնորդ Աթիլլան կարողացավ, ոչ-ոք չկարողացավ, բայց Եվրոպան «առևանգվեց» ինքն իրենով՝ իր օրենքներով։ Այսօր երբ գաղթականների հոսքը լցվում է Եվրոպա, իր օրենքը թույլ չի տալիս այդ մարդկանց չընդունել․․․ՀԻմա մեզ են այդ

 

Անգլիան դուրս է գալիս ԵՄ-ից, որպեսզի պահպանի իր անգլիական դասական տարբերակը։ Ես դեմ եմ Եվրոպական արժեք հասկացողությանը․ամեն ազգ իր արժեքներն ունի, մենք մեր արժեքներով ենք ապրում և մեզ ոչ-ոք ոչինչ թող չպարտադրի։

 

-Իսկ մեր ազգային արժեհամակարգի տեսակետից փոփոխություններ չե՞ք նկատել մեր օրերում, երբ հերոսը հերոս չէ, երբ նախկին ամենը ժխտում և բացասում են․․․ Բացասաբար չե՞ն անդրադառնում մեր արժեհամակարգի վրա։

 

- Ինչ որ Դուք ասում եք հիմա, դա նախապատրաստումն է այն ամենի, ինչի մասին ես խոսեցի։ Մինչև հիմա չե՞ք զարմանում, որ Երևան քաղաքը 2800 տարեկան է, բայց չնշվեց ըստ էության։ Քանի՞ մայրաքաղաք կա, որ 2800 տարեկան է։

 

Ներողություն եմ խնդրում, որ Երևանը «Իմ քայլը» դաշինքը չի հիմնադրել։ Ներեցե՛ք, տղաներ և աղջիկներ, ներողություն եմ խնդրում․Արգիշտի թագավորն է հիմնել․․․ Մի՞թե հնարավոր չէր նշել, ինձ համար տարօրինակ է․․․

 

Նույնը տեղի ունեցավ նաև Վազգեն Սարգսյանի 60 ամյակը նշելիս։ Ոչինչ չարվեց, մենք մեր ընկերներով մեր ընկերոջ 60 ամյակը նշեցինք։ Բայց Վազգեն Սարգսյանը միայն մեր ընկերը չէր, Վազգեն Սարգսյանը այս պետության հիմնադիրներից է, մեր բանակը ստեղծողներից մեկը։ Այստեղից է սկսվում վարկաբեկելը և՛ գեներալներին, և՛ ղարաբաղյան պատերազմում հաղթած հրամանատարներին․․․ Այս ամենը հանգեցնում է նրան, որ ինչին մենք մասնակից չենք եղել՝ երկրորդական է, կարևորն այն է, ինչին մենք ենք մասնակցել․․․

 

Ձգտումը լինել առաջինը բնորոշ է բոլորին։ Բայց ձգտումը լինել միակը՝ վտանգավոր է։ Ես չէի ուզենա, որ մեր իշխանությունը ձգտեր լինել միակը․ ու՞մ հանդեպ միակը․․․

 

Ըստ մեր զրուցակցի՝ գրված օրենքներն այսօրեական են, օրը մեկ փոխվում են, իսկ չգրված օրենքները հազարամյակներով են պահպանվում։ «Հայ ժողովուրդը իր չգրված օրենքներով է պահպանվել, չմոռանանք դա»,- նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը և կոչ արեց նորընծա պատգամավորներին զերծ մնալ այն մտայնությունից, թե իրենք են առաջնորդը․ «Իրենք առաջնորդ չեն, առաջնորդը Մովսես Խորենացին է, որ մեր ազգին ոչ միայն ծննդյան վկայական տվեց, այլև անձնագիր։ Մենք պիտի գնանք, որ հասնենք իրեն․․․ Մեր ժողովուրդը ինչե՜ր է տեսել․․․»,- եզրափակեց անվանի մտավորականը։

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

 

դիտվել է 5150 անգամ
Լրահոս
Արցախն ընկել է մեկ մարդու տիեզերական դավաճանության հետևանքով, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է Ջրհեղեղից երեքուկես ամիս անց Դիլիջանի համայնքապետը և ավագանին որոշել են դրա հետևանքները վերացնել Վայոց ձորի մարզում ավտովթար է տեղի ունեցել. 4 վիրավոր կա Հայկական Արցախը ցեղասպանական գործողությամբ նախ հայաթափվեց, ապա սկսվեց հայկական ինքնության վերացումը Իբրահիմովիչը բանակցություններ է սկսել Միլանի հավանական նոր գլխավոր մարզչի հետ Բացվեց հերթական օվերտոնի պատուհանը․ մեզ համառորեն առաջարկում են դադարել լինել այն, ինչ ենք ԱԱԾ-ականները հայտնաբերել են քրեական ենթամշակույթով զբաղվող «Ջուգլիեցի Արտյոմին» Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել բարձրացնել պաշտպանության համար նախատեսված ծախսերը Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է․ ՔԿ Արցախի էթնիկ զտումը`հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ի մասին հակասում են ողջախոհությանը․ Զախարովա Թուրք պրոֆեսորը պարզաբանել է, որ այբուբենի փոփոխություններ Թուրքիայում կամ Ադրբեջանում չեն լինի Լիբանանում ռացիաների զանգվածային պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի Ադրբեջանն Արցախի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում է իրականցրել՝ մնալով անպատիժ. «Զովիգյան» հանրային գրասենյակ Փորձելու ենք մեր նպաստը բերել Հարավային Կովկասի դժվարին տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում․ Միխայել Ռոթ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին Իրավիճակը անընդհատ նոր փոփոխությունների է ենթարկվում․ Գարիկ Քեռյան Կարեն Անդրեասյանի շռայլ ժեստն ու թափանցիկ ակնարկը Տաթևիկ Գրիգորյանին. 168.am Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան Հանրային ռադիոյի տնօրենը չի պատրաստվում հեռացնել Բաքվի ժամացույցը․ Mediahub.am Մեր կոչն է համայն հայությանը՝ այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական․ ՀՅԴ Արմե՛ն, "Բաքու" և "Անկարա" ցուցանակները տար ննջասենյակիդ պատից կախի Մեզ շեղում են մտածելու ունակությունից․ մենք պարտվում ենք, որովհետև չգիտենք, թե ում դեմ պետք է պայքարենք․ Միքայել Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am