Մինչև ե՞րբ պետք է սպառողը վճարի և' վարկի, և' գերշահույթի համար

ՎԶԵԲ-ը մինչև $15 մլն-ի չափով վարկ է տրամադրում «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին՝ բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով։

Սա 2017 թվականին ստորագրված՝ $80 մլն արժողությամբ սկզբնական ծրագրի երրորդ տրանշն է: Վարկը, հիշեցնենք, տրվել էր պետության երաշխիքով: Ինչպես տեղեկանում ենք պաշտոնական տեղեկատվությունից, ՎԶԵԲ-ի վարկային միջոցները կօգտագործվեն՝ ֆինանսավորելու էներգաարդյունավետությանն ուղղված նախագծեր, այդ թվում՝ կորուստների նվազեցմանն ուղղված ցածր լարման ենթակառուցվածքների արդիականացումը և սմարթ հաշվիչների տեղադրումը՝ էլեկտրամատակարարման որակի բարձրացման նպատակով։ Այս միջոցառումները կբարձրացնեն Հայաստանի բաշխիչ համակարգի արդյունավետությունը, կնվազեցնեն բաշխիչ ցանցի կորուստները և կբարելավեն էլեկտրաէներգիայի մատակարարման որակը՝ ապահովելով առավել բարձր հսկողություն և էլեկտրաէներգիայի անջատումների հաճախականության և տևողության կրճատում:

«ՎԶԵԲ-ն այժմ փորձում է հասկանալ առաջիկա հինգ տարիների կտրվածքով իր ծրագրերը Հայաստանում, եւ մեզ համար մեկ բան ակնհայտ է, էներգետիկայի ոլորտը եղել եւ մնում գերակա ուղղություն, եւ այս առումով մեր ծրագրերը շարունակական են լինելու: ՀԷՑ-ը մեզ համար շատ հուսալի գործընկեր է, ընդ որում՝ երկարաժամկետ հեռանկարում: Ընկերության բոլոր ցուցանիշներն ու չափորոշիչները համապատասխանում են մեր բանկի կողմից առաջադրված պահանջներին»,- վարկային փաստաթղթի ստորագրման ժամանակ նշել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկը:

«Մեր համագործակցությունը ՎԶԵԲ-ի, ինչպես նաեւ Ասիական զարգացման բանկի հետ լավագույն օրինակ կարող է ծառայել մասնավոր հատված-միջազգային վարկային ինստիտուտ արդյունավետ փոխհարաբերության տեսանկյունից: Միջազգային բանկերի հետ մեր համատեղ աշխատանքը թե՛ ժամկետների եւ թե՛ ծավալների առումով շատ դրական եմ գնահատում»,- ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:
Թե ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ վարկերի ներգրավումը սակագնի վրա, չի խոսվում: 2016թ.-ին կորուստները ՀԷՑ-ում կազմել են 13%, 2018թ.-ի այդ ցուցանիշը 8.2%, այսինքն` շուրջ 5%-ով նվազել է։ Փաստորեն նոր վարկային միջոցների ներգրավման նպատակներից մեկը ևս կորուստների ննազեցումն ու հաշվարկի արդյունավետ համակարգի ներդնումն է:

Նախորդ տարինի փորձը ցույց է տվել, որ և' կորուստները, և' վարկային միջոցները ներառվել են սակագնի մեջ, այսինքն` դրանց դիմաց վճարել է սպառողը: Այժմ, սակայն, իրավիճակը այլ է, որովհետև վարկային միջոցների ներգրավմանը զուգահեռ` համակարգի կորուստները նվազում են, հետևաբար շատ կարևոր է հաշվարկել` կորուստների նվազեցումը որքան հավելյալ եկամուտ է բերել ՀԷՑ-ին և այդ հավելյալ եկամուտները որքանով են փոխհատուցում կամ գերշահույթ ապահովում ընկերությանը: Որոշ փորձագետների կարծիքով` կորուստների նվազեցման հաշվին Հայաստանում գործող էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել առնվազն 4-5 դրամով: Պաշտոնապես նման հաշվարկ իրականացնելու գործառույթը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինն է, որի օրակարգում նման հարց չի էլ ներառված: Արդյունքում շարքային սպառողը շարունակում է վճարել ինչպես ՀԷՑ-ի կորուստների, այնպես էլ գերշահույթի և վարկերի համար. այդպես էր նախկինում, այդպես է նաև այսօր:


Հայկ Դավթյան

դիտվել է 3537 անգամ
Լրահոս
Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am