«Ես մարզպետին դատի եմ տալու և շահելու եմ դատը»․ համայնքապետ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը աշխատանքից ազատել է Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանին։ Նշենք, որ համայնքապետը օրենքով սահմանված կարգով բնակիչների կողմից ընտրված՝ համայնքի գործադիր մարմին է, որն իրականացնում է Սահմանադրությամբ և «ՏԻՄ մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորությունները, այսինքն՝ լուրջ պատճառներ են պետք համայնքապետին պաշտոնանկ անելու համար, և դրա իրավունքը, ըստ օրենքի, ունի կառավարությունը։ «Հրապարակը» կապվեց արդեն նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է դատի տալ մարզպետին և կառավարությանը․

«Մարզպետը սխալ է արել, ես նրան դատի եմ տալու ու դատը շահելու եմ, մարզպետին էլ և կառավարությանն էլ։ Իմ փոխարեն հիմա ավագանու անդամի են նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, իրենց սիրելի զավակներից մեկին, որին իրենք հովանավորում են, Հարությունյան Արտակին։ Ես փաստաբան եմ վարձել, փաստաբանը այդ բոլոր հարցերը կլուծի»։

Հարցրինք, թե մարզպետի կողմից որևէ պարզաբանում տրվել է, հիմքեր ներկայացվե՞լ են․

« Ոչ, ես մարզպետի կողմնապահությունը նկատում եմ, դրա համար ես մարզպետի հետ չեմ լուծում իմ հարցերը»,- ասաց Գրիգորյանը։

Փորձեցինք նաև կապվել մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ Նշենք նաև, որ համայնքապետի պաշտոնանկության վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա մարզպետարանի պաշտոնական կայքում։

դիտվել է 597 անգամ
Լրահոս
Լատվիայի վարչապետ. Ուկրաինայի՝ ԵՄ-ին արագացված անդամակցությունը նրա ռեսուրսներին հասանելիություն կբացի Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր, վիրավորների թվում՝ 3 տարեկան աղջնակ «Վերջում տաճարը հաղթելու է փողոցին…». Արմեն Հովասափյան Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը TRIPP-ի մասին հիմա խոսելը վաղաժամ է, չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ․ Զաքարյան 53-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, 4 ձերբակալված կա Սերմը նույնն է, հողն է տարբեր, Աստծո խոսքը նույնն է, մարդն է տարբեր. Տեր Մանուկ Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կգումարի Ուկրաինայի կողմից բելառուսական ավտոբուսի վրա հարձակումից հետո Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար․․․ Հունգարիան հետ է կանչել դիվանագիտական առաքելությունների 37 ղեկավարների «Նոր ուժ» կուսակցությունը չի մասնակցել Մանրամասներ․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ-ն հաստատել է Իրանին հարված հասցնելը Վենս. ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Իրանի հետ հուշագրային տարաձայնությունները Լիտվայի նախագահն աջակցություն է հայտնել «Հրապարակ». ՀՀ խորհրդարանը կղեկավարվի Թուրքիայի, ՀՀ կառավարությունը՝ Ադրբեջանի կողմից Խնամակալության մարմինները վերցրել են ԱՄՆ տրանսպորտի նախկին նախարարի 4-ամյա երկվորյակներին Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքներն այսօր Հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը. Տիիգրան Ջրբաշյան ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան «Հիմարնե՛ր, խաղեր չտաք, Ռուսաստանը ձեզ չի հանդուրժելու». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Անահիտ Ավանեսյա՛ն, դու Աստծուց գոնե վախ ունե՞ս․․․ մարդիկ մա*անում են, եթե․․․»․ Վահե Մովսիսյան (video) Ինչո՞ւ ՔՊ–ին վերաբերող հրապարակումներ չեղա՞ն. հարց Գալյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am