Երեկ՝ ապրիլի 24-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Միքայել Ալեքսանյանը իր վարած Mercedes մակնիշի 07 ՍT 661 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում առաջացել է հրդեհ, իսկ վարորդ Մ. Ալեքսանյանը թիկունքի և դեմքի շրջանում ստացած առաջին կարգի այրվածքներով և ուղևոր՝ 13-ամյա Սեպուհ Ալեքսանյանը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչոթյուն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում հատկապես կարևորագույն գործերով քննիչ Արտակ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երկրապահ Կամավորականների Միության անդամ է: Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը