Ինչու և ինչպես Փաշինյանը մահվան դուռը հասցրեց նախկին ոստիկանապետին

«Մարտի 1»–ի գործը Նիկոլ Փաշինյանի համար այնքան է կարևորվել, որ նա ամբողջ պետությունը լծել է իր գծած ապօրինի սցենարի կյանքի կոչմանը։

Չգիտեմ, թե արդյոք զգո՞ւմ է Նիկոլը, թե՞ ոչ, բայց 2008–ի իրադարձությունների ընտրովի մեկնաբանության հետևից ընկնելով՝ դարձել է Լևոն Տեր–Պետրոսյանի կցորդը և անցյալի գերին։

Հանցագործությունը նոր հանցագործություն է ծնում

Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումը Փաշինյանի համար դարձել է կյանքի ու մահվան խնդիր։ Դա է պատճառը, որ նա ամեն օր խրվում է նոր հանցագործության մեջ՝ դառնալով մահապարտ և իր հետ փորձելով մահապարտ դարձնել իրավապահ ու դատական համակարգին։ Ոմանք ենթարկվում են հախուռն այդ մարդու հրահանգներին ու դառնում հանցակից (Արթուր Դավթյան, Սասուն Խաչատրյան, դատավորներ՝ «Հրաչ», Արմեն Դանիելյան և Աննա Դանիբեկյան, կամակատար քննիչներ և այլք), իսկ ոմանք էլ չեն ենթարկվում կամ ընդհանրապես դուրս են գալիս համակարգից (Արթուր Վանեցյան, Վալերի Օսիպյան, դատավորներ՝ Ալեքսանդր Ազարյան, Դավիթ Գրիգորյան և այլք)։ Կան նաև տատանվողներ, բայց մեծամասնությունն ընդդիմանում է առաջնայինը երկրորդականից չտարբերող Նիկոլին։

«Ժողովրդի» վարչապետը հիմա գործում է այն հանցագործի պես, ով հետքերը և ականատեսներին վերացնելու համար նոր հանցագործություններ է գործում։ Նա մեղավոր է 2008–ի մարտի 1–ի 10 զոհերի համար ու հիմա փորձում է մեղքերից ազատվել՝ կոլեկտիվ հանցանքի դրդելով իր շրջապատին ու ամբողջ պետական համակարգին։ Նա մեղավոր է նշանակել 2–րդ նախագահին ու հիմա բոլորին ստիպում է իր այդ վճռին տալ դատախազական մեղադրանքի ու դատական որոշման տեսք։

Այդ կոլեկտիվ հանցանքի զոհ դարձավ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Արդեն իսկ ակնհայտ է, որ նրա դեմ ճնշումներ են եղել, որպեսզի ցանկալի ցուցմունքներ կորզվեն, բայց Հարությունյանը չի գնացել այդ քայլին ու որոշել է կյանքին վերջ տալ։

Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հերթական զոհն է, և այս դեպքը հետագայում քննվելու է «ինքնսապանության հասցնելու» հոդվածով։

Ի դեպ, «Armlur.am» կայքը, որի հիմնադիրը նիկոլական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, նոր և ուշագրավ մանրամասներ է ներկայացրել նախկին ոստիկանապետի թեմայով։

«Հայկ Հարությունյանը վերջին 1 տարվա ընթացքում շատ ընկճված է եղել, անտրամադիր ու մտահոգ: Նա ամիսներով փակվել է իր առանձնատանը, չի շփվել շատ մարդկանց հետ: Իսկ նրանք, ովքեր այս ընթացքում նրա հետ առերես կամ հեռախոսով խոսել են (այդ թվում և «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը), կարող են մտաբերել, որ Հայկ Հարությունյանը հաճախ է խոսել այն մասին, ինչ հրապարակել է ArmLur.am-ը՝ որպես նրա կյանքի վերջին րոպեներին արտահայտած մտքեր: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի, որ Հայկ Հարությունյանը առաջիկա օրերին կրկին պետք է ՀՔԾ-ում հարցաքննվեր Վահագն Հարությունյանի կողմից փոխված պարկուճների գործով անջատված մասով: Բացի այդ՝ նաև մի քրեական գործ կա հարուցված ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչությունում գրանցված չարաշահումների մասով՝ ճիշտ այն ժամանակահատվածին վերաբերող, երբ ՀՀ ՔԿՀ ղեկավարը եղել է հենց Հայկ Հարությունյանը: Այսինքն՝ Հարությունյանի շուրջ օղակը ակնհայտորեն սեղմվում էր, և կալանավորումը անխուսափելի էր, ու նա այս իրավիճակից մշտապես դժգոհել է: Իսկ թե ինչ օրեր կարող էին սպասվել նախկին բանտապետին բանտում, թերևս իմաստ չունի մանրամասնել:

Իսկ ինչո՞ւ են աղմկում քննչական, դատախազական և այլ մարմինները ու «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին հարցաքննում: Հասկանալի է, որ նրանց նպատակը տեղեկատվության աղբյուրի բացահայտումն է, որը, իհարկե, չի լինելու ոչ մի դեպքում»,–նշված է կայքի խմբագրության տարածած հայտարարության մեջ։

Այն, որ Հարությունյանի դեմ ճնշումներ են եղել և նրան փաստացի պատին են դեմ տվել՝ սպառնալով կալանքով, հաստատեց նաև տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանը։

«Հայկ Հարությունյանը վաղ թե ուշ պետք է կանչվեր պատասխանատվության՝ որպես սահմանադրական կարգի տապալման հոդվածով օժանդակող»,– Նիկոլի ընտանեկան թերթի հետ զրույցում ասել է ՀՀ–ում ընտրակեղծիքների հիմնադիր–տեխնոլոգ Ջհանգիրյանը՝ դրանով իսկ հաստատելով, որ «Մարտի 1»–ի գերի Փաշինյանն է Հայկ Հարությունյանին հասցրել մահվան դուռը։

Սա նշանակում է, որ վերադառնում ենք 90–ականների Հայաստան, երբ քաղաքական նպատակներով սպանվում կամ ինքնասպանվում էին մարդիկ, ովքեր ձեռնտու չէին քաղաքական ղեկավարությանը։

Նիկոլ Փաշինյանը քաղաքական «Պանդորայի արկղը» բացելուն զուգահեռ բացում է նաև շատ ավելի վտանգավոր արկղ, ինչը ցնցումների լուրջ պոտենցիալ ունի։ Այդ ցնցումները վտանգավոր են ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ անձամբ Փաշինյանի համար։ Այնպես որ, կանգ առնելու և սթափվելու կոչը դեռ արդիական է։ Հետո կարող է ուշ լինել։

Հայկ Ուսունց

դիտվել է 4384 անգամ
Լրահոս
Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am