«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել «Ավրորա» մրցանակաբաշխության մասին։
«Ցնցված եմ «Ավրորա» մրցանակաբաշխության մակարդակից: Չէի հասցրել նայել, ինչն անում եմ այժմ: Հպարտ եմ, որ Հայաստանում կարող է նման մասշտաբի միջոցառում կազմակերպվել, երբ քեզ՝ փոքր ազգի ներկայացուցիչիդ զգում ես մեծ, առաջադեմ, լուսավոր, 21-րդ դարի մարդկության մի մասը: Ապրեն կազմակերպիչները, մասնակիցները, հատկապես՝ Ռուբեն Վարդանյանը: Սա անպատկերացնելի էներգետիկա է: Մի տեսակ չեմ հավատում, որ այն Հայաստանում է: Ասես՝ աշխարհի ինչ-որ հզոր երկրի մայրաքաղաքում կազմակերպված միջոցառման մասնակից լինես: Սա է մերը, սա է իրականը, սա է ճիշտը, սա է հայն ու Հայաստանը՝ աշխարհին, տիեզերքին հաղորդակից, տարածքով փոքր, բայց մասշտաբը՝ մեծ, էներգետիկան շատ, աշխարհի մի ծայրից մյուսը զննող, քննող ու գնահատող: Անպատկերացնելի գեղեցիկ էր հենց սկզբում եզդի ժողովրդի հետ կատարվածի արժանվույնս գնահատումը, մեր տղերքի հիշատակի հարգումը: Ապրեք, ցնցող էր»:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը