«Նախորդ քառօրյայի ժամանակ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
Այս նախագծերը կառավարությունում ի սկզբանե բացասական եզրակացություն են ստացել, այսինքն՝ իշխանությունները փաստացի դեմ են եղել։ Սակայն իրավիճակը շատ արագ փոխվեց, ու հիմա բոլորով արդեն կողմ են:
«Մտքափոխության» հերթական դրսևորման պատճառը ներքին խմորումներն են: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, երբ արդեն մամուլում «սլիվներ» էին գնացել Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին, Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կարգադրել է մի մարդու նման կողմ քվեարկել և անցկացնել «Լուսավորի» նախագիծը, որով, ի դեպ, նախատեսվում է, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը կարող են ղեկավարել նաև քաղաքացիական անձինք։
Արդյունքում նախագիծը պետաիրավական հանձնաժողովում ստացել էր դրական եզրակացություն, այնուհետև անցել առաջին ընթերցումը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը