ԱՄՆ-ի դաշնակցի դաժան քննադատությունը Թուրքիայի հանցանքների մասին. Իսրայելը կճանաչի՞ Հայոց Ցեղասպանությունը

Haberturk օրաթերթի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները քննարկում է F-35 մարտական օդանավերի վերաբերյալ Թուրքիային նոր առաջարկ ներկայացնելու հնարավորությունը:

Թուրքական պարբերականը նշում է, որ դրա մասին հիմա Ամերիկայում միայն բանավոր են խոսում, սակայն ենթադրվում է, որ առաջիկայում ամերիկացիներն այդ տարբերակի մասին արդեն գրավոր կհայտնեն թուրքերին:

Ըստ Haberturk-ի, նոր գործարքի թեման արծարծել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը: Ավելին, դիվանագետի կարծիքով, Ամերիկան պետք է Թուրքիային վաճառի Patriot տեսակի հակաօդային պաշտպանության կայանքներ, իջեցնի պողպատի և ալյումինի սակագները և այդ երկրի հետ կնքի տնտեսական նոր համաձայնություն, ինչը թույլ կտա փոխադարձ առևտրի ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի:

Ավելի վաղ F-35 օդանավերի ծրագիրը թուրքերի համար նորից մատչելի դարձնելու մասին է խոսել հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը: Սեպտեմբերի 22-ին նա Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Գրեմն ասել է, որ «Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ոչ միայն Սիրիայի վիճակի, այլև ամբողջ տարածաշրջանի առումով»:

Հիշեցնենք, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև լուրջ վեճ է սկսվել, երբ Թուրքիան Ռուսաստանից 2.5 միլիարդ դոլարով գնել է С-400 (S-400) տեսակի հակաօդային պաշտպանության չորս դիվիզիոն: Ամերիկացիները բազմիցս թուրքերին կոչ են արել հրաժարվել գործարքից, ապա, երբ ռուսները Թուրքիա են ուղարկել առաջին հրթիռները, ԱՄՆ-ում հայտարարել են, որ այլևս նպատակահարմար չեն համարում Թուրքիայի մասնակցությունը F-35 օդանավերի ծրագրին:

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականների համոզմամբ` С-400 տեսակի հրթիռները համատեղելի չեն արևմտյան զինատեսակների հետ և վտանգ են F-35 օդանավերի համար: Նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես չեղարկել է այդ մարտական օդանավերի վաճառը և Թուրքիայի հետ դրանց համատեղ արտադրությունը: Պենտագոնի տվյալներով` ծրագրի չեղարկման հետևանքով Թուրքիան կկորցնի մոտ 9 միլիարդ դոլար:

Մինչ Վաշինգտոնում քննարկվում է F-35 մարտական օդանավերի վերաբերյալ Թուրքիային նոր առաջարկ ներկայացնելու հարցը՝ հերթական անգամ սրվել են ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է ստախոս և նրան հիշեցրել Թուրքիայի բոլոր չարագործությունների մասին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության:

Օրերս Նյու Յորքում թուրք քաղաքացիների և մուսուլմանների խմբի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան «նացիստների կողմից հրեաների ցեղասպանությունը և Գազայի հատվածում վայրագությունները նույն տեսանկյունից» է դիտարկում:

Նեթանյահուն Էրդողանի ելույթը մեկնաբանել է՝ նրան ստախոս անվանելով: «Նա, ով չի դադարում Իսրայելի մասին ստել, սեփական երկրում սպանում է քրդերին և հերքում է հայ ժողովրդի սարսափելի սպանությունը, Իսրայելին քարոզ չպետք է կարդա: Էրդողան, դադարի՛ր ստել»,- հայտարարել է Նեթանյահուն:

Որ հարկ եղած ժամանակ Իսրայելը Թուրքիային հիշեցնում է Հայոց Ցեղասպանության մասին, դա նորություն չէ: Սակայն խնդիրը նրանում է, որ Իսրայելը բացառապես հիշեցնում է այդ մասին՝ չճանաչելով Հայոց Ցեղասպանությունը:
Այնպես որ Իսրայելի համար դա բացառապես քաղաքական շահարկման հարց է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2109 անգամ
Լրահոս
Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am