Արթուր Դավթյանն էլ չի պլստալու. երբ է գալու իր ժամանակը

Սերժ Սարգսյանի կողմից նշանակված Արթուր Դավթյանի նոր Հայաստանում պաշտոնը պահելու գինը Մարտի 1-ի գործն է, դրանում կասկած չկա: Արթուր Դավթյանը դա ապացուցում է ամեն պատեհ-անպատեհ առիթներով, անում հայտարարություններ, որոնցից պարզ է դառնում, որ սույն առանցքային պաշտոնյան ոչ թե զբաղված է Մարտի 1-ի գործի բացահայտումով, այլեւ գործը Նիկոլ Փաշինյանի գծած ուղղությամբ տանելով, առաջ քաշելով այն թեզերը, որոնք տարիներ շարունակ Փաշինյանը ներկայացրել է ինչպես ընդդիմադիր գործչի, այնպես էլ թերթի խմբագրի իր կարգավիճակներում:

Իսկ դա այն է, որ ընդդիմությունը անկախ ակնհայտ իրողությունների չունի ոչ մի մեղավորություն, որ այդ օրերի թալանի եւ բախումներ հրահրելու իրողությունները որեւէ կերպ ընդդիմության հետ կապել չի կարելի եւ այսպես շարունակ: Ասել կուզի՝ գործ սարքել, գործ կարել, երկրի գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին կյանքի գնով պահել ճաղերի ետեւում, բոլոր նախկիններին, ում հնարավոր է, կարել այս գործին եւ այլն, բայց որ այս ճանապարհին գլխավոր դատախազը հրապարակային հարթակում էլ կպնդեր իր անհեթեթ ու հակաիրավական թեզերը, քիչ հավատալի էր:
Ու թեեւ տասը զոհերի սպանության փաստով ցայսօր չկա եւ ոչ մի ձերբակալված, միայն Գեղամ Պետրոսյանին էր մեղադրանք առաջադրվել, այն էլ խայտառակ ձեւով հերքվեց, այդուհանդերձ Արթուր Դավթյանը կապկելով Նիկոլ Փաշինյանին ամեն առիթով հայտարարում է, թե գործը բացահայտված է: Չէ՞ որ Փաշինյանը հպարտ քաղաքացիներին նման խոստում էր տվել, որ իշխանության գալուն պես բացահայտելու է մարտյան իրադարձության մեղավորներին, բայց իրականությունը բոլորս ենք հասկանում, որ այդքան միանշանակ չէ, ուստի բացահայտումներ այդպես էլ չկան, մեղավորներ, որոնց մեղքը դատարանը կապացուցի՝ նույնպես:

Արթուր Դավթյանին այսօր էլ լրագրողները հիշեցրեցին՝ ժամանակին ասել էիք, որ «Մարտի 1»-ի գործով շղթան բացահայտվել է, մինչդեռ Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել, կարող ենք փաստել, որ գործը փակուղի է մտել: Սակայն գլխավոր դատախազը գրեթե սարսափահար շտապեց բացականչել, որ ոչ մի դեպքում չենք կարող ասել, թե փակուղի ենք մտել. «Շղթան բացահայտելու ուղղությամբ քայլեր են իրականացվում, ձեռք էին բերվել փաստական տվյալներ, ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ բավարար էին դատավարական այնպիսի որոշում կայացնելու համար, որպիսին կայացվեց: Բայց հետագա քննության ընթացքում ձեռք բերվեցին այնպիսի տվյալներ, որոնց պայմաններում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը բացակայում էին: Հետապնդումը շարունակվում է, ստուգվում են այդ վարկածները: Մեծ ու բարդ աշխատանք է կատարում քննչական մարմինն այդ ուղղությամբ»: Փաստորեն այս մարդը կամ իրավաբանությունից բան չի հասկանում կամ կարծում է, թե կարելի է մոլորեցնել շարքային քաղաքացիներիս: Մինչդեռ իրականությունն այնքան պարզ ու հասկանալի է: Գլխավոր դատախազը անկեղծորեն խոստովանում է, որ փաստական տվյալներ են ունեցել ու առանց ստուգելու մարդուն կալանավորել են, իսկ հետո երբ ստուգել են, պարզվել է, որ այդ փաստերը այնքան էլ կամ ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը, ինչի արդյունքում էլ Գեղամ Պետրոսյանը ազատ է արձակվել: Համաձայնեք անգամ իրավաբանականի առաջին կուրսի ուսանողը նման դիլետանտությամբ չէր զբաղվի ու մարդուն կալանավորելու որոշում չէր կայացնի: Բբայց դե մենք խոսում ենք Արթուր Դավթյանի մասին, ով խնդիր ունի պաշտոնը պահելու, հեղափոխական տեսարաններ բեմադրելու, արյան ծարավ բավարարելու:
Նա խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին՝ թե պատերի տակ վնգստացող դատավորներ կան, որոնք սպասում են հրահանգների։
Դավթյանն ասաց, որ իր պաշտոնը թույլ չի տալիս այդ հարցին անդրադառնալ կամ մեկնաբանել: «Սակայն մենք հաստատում ենք մեղադրական եզրակացություններ և ուղարկում դատարան: Ունենում ենք դատավորներ, որոնք մեր կարծիքով կայացնում են հիմնավոր, օրինական դատական ակտեր, կան դատավորներ, որոնք մեր կարծիքով, կայացնում են անհիմն, անօրինական դատական ակտեր։ Մենք բողոքարկում ենք այդ դատական ակտերը: Կան դատավորներ, որոնք գործի քննության ընթացքում ակտ կայացնելիս թույլ են տալիս օրենքի էական խախտում, որի հիման վրա մենք կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթներ ենք նախաձեռնում, կան դատավորներ, որ հանցավոր արարք են դրսեւորում, մենք այդ փաստերով հարուցում ենք քրեական գործեր»: Եւ այստեղ էլ մենք գալիս կանգնում ենք նույն փակ շղթայի առջեւ, քանզի մինչ օրս միայն դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ է քրեական գործ հարուցվել՝ պաշտոնական կեղծիք կատարելու կասկածանքով, իսկ նա այն դատավորն է, որը կայացրել էր Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը:
Արթուր Դավթյանին մեկ անգամ էլ հիշեցնենք, որ ոչինչ իրեն չի փրկելու, երբ Նիկոլ Փաշինյանը համարի, որ իր առաքելությունը սպառված է, ինքը մի րոպե էլ չի մնալու այդ պաշտոնում, ուստի կարելի է ժամ առաջ արժանապատիվ հեռանալ՝ հարգելով սպայի պատիվը:

Անի Սահակյան

դիտվել է 4115 անգամ
Լրահոս
Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am