Ապրիլի 24-ին ընդառաջ Վաշինգտոնի հայ համայնքը մի շարք ցույցեր և միջոցառումներ է կազմակերպել Հայող Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և ԱՄՆ-ի կառավարության ուշադրությունը դեպի այս կարևոր իրադարձությունը հրավիրելու համար: Այդ թվում նաևմոմավառություն էր կազմակերպվել Սպիտակ տան դիմաց: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Վաշինգտոնի հայ համայնքը շաբաթ օրը ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի, Սպիտակ տան առջև մոմավռություն էր կազմակերպել: Հայ դատի գրասենյակի Արևելյան շրջանիպատասխանատու Արմեն Սահակյանի խոսքերով իրենք հավաքվել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանության հայ, հույն և ասորի անմեղ զոհերի հիշատակին:
Հայ երիտասարդների դաշնության Վաշինգտոնի գործադիր տնօրեն Արամ Թրամբլյանի խոսքերով, իրենք հենց Սպիտակ տան առջևում էին մոմավառություն կազմակերպել, որպես բողոք ԱՄՆ-ի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանությունը մինչև այժմ չճանաչելու պատճառով:
Մոմավառության երիտասարդ մասնակիցներ Ռուբենն ու Գրիգորը ամեն տարի մասնակցում են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Վաշինգտոնի բոլոր միջոցառումներին և ասացին, որ քանի դեռ ԱՄՆ-ը և Թուրքիան չեն ճանաչել իրողությունը, իրենք շարունակելու են ցույցերին մասնակցել:
Ցույցին մասնակցում էին նույնիսկ փոքրիկները ովքեր “Ամերիկայի Ձայն”-ին տված հարցազրույցի ժամանակ փոքր ինչ շփոթվեցին և Ցեղասպանության զոհերի թիվը քառապատկեցին, սակայն նրանք նույնպես ակտիվորեն մասնակցում են ապրիլյան բոլոր ցույցերին.
Վաշինգտոնի հայ համայնքը վաղ առավոտյան կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը