Ժողովուրդ օրաթերթի և ArmLur.am-ի շտապ հայտարարությունը՝ ինքնասպանության մասին

Ժողովուրդ օրաթերթի ArmLur.am-ի շտապ հայտարարությունը՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին.

Արդեն երկու օր է, ինչ հանրությունը ցնցված է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության լուրից: Եւ, ինչպես ՀՀ ոստիկանապետ եղած տարիներին էր նա փակ, ինքնամփոփ մարդ, այնպես էլ ինքնասպանությունից հետո դեպքի մասին տարաբնույթ դատողություններ են արվում սուղ ինֆորմացիայի պատճառով: Նախ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, թե ինչպես տարածվեց լուրը:

Այն ժամանակ, երբ հանրապետությունում շատ մարդիկ քնած էին, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, ստանալով ինքնասպանության մասին բացառիկ տեղեկությունը, հրապարակեց ArmLur.am կայքում: ՀՀ ոստիկանությունը հաստատեց մեր տեղեկությունը, հետո հաջորդեցին մյուս տեղեկությունները, թե ինչպես է դեպքը եղել, ինչ զենքով է նա իրեն կրակել եւ այլն: Այսինքն՝ սկսած թեման, բնականաբար, ունեցավ իր տրամաբանական շարունակությունը:

Կայքը գրեց, որ «Հայկ Հարությունյանն իր մահվան ականատեսին (անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում) գանգատվել է, թե ախր ինչպես չեն հասկանում, որ այս ամեն ինչում, Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն. «Ես գեներալ մարդ եմ, էսօր ինձ խայտառակում են:

Արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ գեներալ: Հիմա իմ ողջ կյանքի արածը ջուրն է ընկնում…Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում»,-ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել»:

Իհարկե, անհասկանալի մեկնաբանություններ եղան այս մասով, թե լրագրողը որտեղից գիտի՝ ինչ է ասել Հարությունյանը, լրագրողը ուղղորդված է եւ այլն: Այս բոլոր մեղադրանքներին կարճ ենք պատասխանում. «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող-խմբագիրը շատ լավ է տիրապետում իր աշխատանքին, եւ առաջին անգամը չէ, որ Հայաստանում հրապարակվող բացառիկ ինֆորմացիայի հեղինակ է: Իհարկե, այդպես լինելու է միշտ: Բայց որպեսզի հարց չառաջանա ընթերցողների մոտ, մանրամասնենք, որ Հայկ Հարությունյանը վերջին 1 տարվա ընթացքում շատ ընկճված է եղել, անտրամադիր ու մտահոգ:

Նա ամիսներով փակվել է իր առանձնատանը, չի շփվել շատ մարդկանց հետ: Իսկ նրանք, ովքեր այս ընթացքում նրա հետ առերես կամ հեռախոսով խոսել են, կարող են մտաբերել, որ Հայկ Հարությունյանը հաճախ է խոսել այն մասին, ինչ հրապարակել է կայքը՝ որպես նրա կյանքի վերջին րոպեներին արտահայտած մտքեր: Ավելին՝ օրաթերթը տեղեկություններ ունի, որ Հայկ Հարությունյանը առաջիկա օրերին կրկին պետք է ՀՔԾ-ում հարցաքննվեր Վահագն Հարությունյանի կողմից փոխված պարկուճների գործով անջատված մասով:

Բացի այդ՝ նաեւ մի քրեական գործ կա հարուցված ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչությունում գրանցված չարաշահումների մասով՝ ճիշտ այն ժամանակահատվածին վերաբերող, երբ ՀՀ ՔԿՀ ղեկավարը եղել է հենց Հայկ Հարությունյանը: Այսինքն՝ Հարությունյանի շուրջ օղակը ակնհայտորեն սեղմվում էր, եւ կալանավորումը անխուսափելի էր, ու նա այս իրավիճակից մշտապես դժգոհել է: Իսկ թե ինչ օրեր կարող էին սպասվել նախկին բանտապետին բանտում, թերեւս իմաստ չունի մանրամասնել:

Իսկ ինչո՞ւ են աղմկում քննչական, դատախազական եւ այլ մարմինները ու օրաթերթի լրագրողին հարցաքննում: Հասկանալի է, որ նրանց նպատակը տեղեկատվության աղբյուրի բացահայտումն է, որը, իհարկե, չի լինելու ոչ մի դեպքում: Բայց ինչ վերաբերում է իրավական հիմքերին, ապա հիշեցնենք, որ «ԶԼՄ մասին» օրենքի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է՝ «Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»:

Իսկ 2-րդ մասը սահմանում է. «Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ»:

Նշենք, որ հարուցված քրգործը՝ «ինքնասպանության հասցնելը» հատկանիշներով, համարվում է միջին ծանրության հանցանք, բացի այդ՝ պետք է նաեւ նախաքննական մարմինը հիմնավորի, որ «սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»: Սա նշանակում է, որ անգամ քննության պարագայում որեւէ մեկը չի կարող լրագրողին ստիպել բացահայտել իր աղբյուրը:
Իսկ ինչ վերաբերում է ArmLur.am-ի հրապարակմանը, ապա դրա ճշմարտացիությունը կապացուցվի ժամանակի ընթացքում, ինչպես եղել է տասնյակ քրեական գործերի դեպքում, երբ սկզբում բոլորը հարձակվել են մեզ վրա, ֆեյքերով հայհոյել են, համարել են «ծախու», բայց որոշ ժամանակ անց ճշմարտությունը հաղթել է, ու մենք ապացուցել ենք, որ գրում ենք բացառապես ճշտված ինֆորմացիա եւ տեր ենք գրված յուրաքանչյուր տողին:

Հիշեցնենք, երբ 2016-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց հոդված, թե ինչպես է ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի թիկնապահը ՌՈ նախկին պետի տեղակալի սենյակում ապտակել ՊՆ փոխգնդապետին՝ ստիպելով ցուցմունք տալ գնդապետ Սամվել Խաչատրյանի դեմ, ողջ երկրի իշխանությունը մեր դեմ դուրս եկավ, դարձյալ լրագրողին համարում էին ուղղորդված, արդեն «ազգի դավաճան» էին հռչակել մեզ եւ այլն: Նույնիսկ ՌՈ աշխատակիցները գնացին լրագրողի տուն՝ բերման ենթարկելու: Չստացվեց: Բայց դեպքերից 3 տարի անց «Ժողովուրդ» օրաթերթը եւ Քնար Մանուկյանը հասան նրան, որ ՊՆ գնդապետը արդարացվեց:
Միշտ հաղթելու ենք՝ արդարության ու ճշմարտության մասին բարձրաձայնումներով:

Հարգանքներով՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն

դիտվել է 1953 անգամ
Լրահոս
Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am