«Ալիևը Ղարաբաղյան պլան ունի, որը նախատեսված է արցախյան ընտրություններին հաջորդող ժամանակահատվածի համար». Տարասով

«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը

– Պարոն Տարասով, Նյու Յորքում կայանալու է Մնացականյան-Մամեդյարով հանդիպում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, որի շեմին ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել, Ադրբեջանի ՊՆ ղեկավարը սպառնալիքներով հանդես եկավ՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» դիտարկմանը, քննարկվում են հումանիտար նախաձեռնություններ Արցախում դատապարտված դիվերսանտ ադրբեջանցիներին փոխանակելու շուրջ: Ինչպիսի՞ն կարող է լինել այս հանդիպման արդյունքը:


– Ես առանձնապես որևէ լուրջ արդյունքի ակնկալիք չունեմ, քանի որ ԼՂ հակամարտության կարգավորման երկխոսությունն իշխանափոխությունից հետո, իմ կարծիքով՝ դրական էր զարգանում, երբ Փաշինյանը հանդիպում էր Ալիևին, երբ նրանք պայմանավորվեցին Դուշանբեում, և օպերատիվ կապ հաստատվեց, երբ ռազմական միջադեպերը դադարեցին կողմերի միջև: Իսկ հիմա հարց է առաջանում, թե ո՞վ և ինչպե՞ս փոխեց իրավիճակը: Եթե խոսենք միայն հրապարակային կողմի մասին, դժվար կլինի, քանի որ ես մշտապես նշում եմ, որ ԼՂ հակամարտության մեջ կան շատ ստվերային կողմեր, մենք դրանց մասին չգիտենք, բայց գլխի ենք ընկնում, որ դրանք կան:

Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը տարօրինակ տպավորություն թողեց, քանի որ ոչ ոք չէր պատրաստվում երբեք տարանջատել հայերին երևանցիների, ղարաբաղցիների և այլոց, ուստի, երբ դու հայտարարում ես քո դիրքորոշման փոփոխության մասին, իսկ դա ենթադրում է փոփոխություն, դրա հետևանքը պետք է լինի այն, որ դադարեցնում ես բանակցությունները, հստակեցնում ես քո նոր դիրքորոշումը: Բայց սա այն դեպքն է, երբ պարոն Փաշինյանն ասաց, ու դրանով ամեն բան ավարտվեց:


Մնացականյանը Մամեդյարովի հետ հանդիպում է նախկին ձևաչափով, փոխվել է իրավիճակը շփման գծում, ինչի՞ց են ներկայումս խոսելու, դժվար է ենթադրել, քանի որ Մամեդյարովը նշում է, որ համանախագահներն իբրև թե առաջադրել են կարգավորման նոր տարբերակներ, հայկական կողմը դա չի հաստատում, և այս կազուսային իրավիճակը դեռ շարունակվում է:

Հայաստանի և Ադրբեջանի տարածած տեղեկությունները, որոնք կարող են հիմք դառնալ այդ հանդիպման բովանդակության վերաբերյալ ենթադրությունների համար, չեն համընկնում: Բայց միևնույն ժամանակ՝ ամեն դեպքում դրական է, որ երկխոսությունը շարունակվում է այն տեղեկատվական լարվածության պարագայում, որն առկա էր, վտանգներ կային, որ երկխոսությունը կընդհատվեր ընդհանրապես, սակայն, բարեբախտաբար, այդպես չեղավ:

– Բանակցությունները շարունակվում են, սակայն դրանց զուգահեռ՝ կան նաև պատերազմի վերսկսման սպառնալիքներ, և դրանք առաջիկայի համար են: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են այդ սպառնալիքները հիմնավոր:

– Ես հղում կկատարեմ ադրբեջանցի քաղաքագետներին. նրանք հայտարարում են, որ Ադրբեջանը երկու անգամ իր համար բարենպաստ փուլում հրաժարվել է ռազմահարված հասցնել Հայաստանին: Մեկն այն էր, երբ Փաշինյանը պատրաստվում էր խորհրդարանական ընտրություններին՝ դեկտեմբերին ընդառաջ, մենք անհանգստանում էինք, որ Ադրբեջանը կօգտվի այդ խառնակ փուլում, Փաշինյանն անհանգիստ էր, իշխանության կառուցվածքը խարխլվում էր, երկրում զարգացումներն ընթացքի մեջ էին, սակայն Ադրբեջանը չարեց դա, Ալիևը նույնիսկ աջակցեց նրան՝ կոնտակտի գնալով նրա հետ մինչ այդ ընտրությունները, դրանով իսկ հայտարարելով, որ երկխոսությունը շարունակվում է: Էլի իրավիճակներ են եղել, երբ Ադրբեջանը կարող էր նման հարված հասցնել, ես չեմ ասում, որ դա հաղթանակող հարված կլիներ, բայց որոշ տարածքներ վերցնել նրանք կկարողանային: Նրանք դրանից խուսափեցին:

Իսկ ներկայումս ադրբեջանցի փորձագետներն ասում են, որ Ալիևը պլան ունի, պլանի իմաստը հետևյալն է՝ Երևանը եռում է, թույլի տպավորություն է թողնում, ինչ-որ քայլեր, հայտարարություններ են արվում, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ կա իշխանության ճգնաժամ: Գուցե ներքին տեսանկյունից այդ ամենն այլ տեսք ունի, ամեն դեպքում, չեմ ցանկանում դատավորի դեր ստանձնել: Ստեփանակերտում կայանալիք ընտրություններին ընդառաջ՝ այնպիսի տպավորություն է, որ բավականին բարդ են հարաբերությունները Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի միջև: Բակո Սահակյանի հեռանալը թուլացող Երևանի ֆոնին կթուլացնի նաև Ստեփանակերտին, և այդ իրավիճակում հնարավորություն կստեղծվի հասնել դրված նպատակների իրագործմանը: Ընտրություններից հետո: Եթե Բակոն մնա, Մոսկվայում շատ-շատերը համոզված են, որ Ալիևը չի գնա նման քայլերի:

– Ինչո՞ւ: Չէ՞ որ մենք տեսել ենք ապրիլյան քառօրյա ռազմագործողություններ:

– Հիմա կասեմ: Իսկ ի՞նչն է Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի միջև լարված հարաբերությունների պատճառը: Ես Փաշինյանի փոխարեն՝ կօգտվեի Բակոյի փորձից, Բակոն, որքանով ինձ է հայտնի, չի խոչընդոտում Հայաստանում փոփոխություններին, ալյանսը նրանց միջև կհամապատասխաներ երկրի ազգային շահերին: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները հետո՝ չենք կարող ասել, սա պարզապես մեր անձնական կարծիքն է:

Արցախում կայանալիք ընտրություններից հետո հնարավոր են ռազմական գործողություններ, քանի որ ադրբեջանցիները կայուն կերպով մտածում են, որ բոլոր գործերը ղեկավարում է, այսպես կոչված, Ղարաբաղյան կլանը, իսկ հիմա Երևան են եկել մարդիկ, ովքեր ուզում են ղարաբաղցիների «վերջը տալ», և ընտրությունների արդյունքում իշխանության փոփոխությունը Ադրբեջանի կողմից կողջունվի, կդիտարկվի՝ որպես թուլացում: Այս բաժանումն անհանգստացնող է: Ցավոք սրտի, ՀՀ նոր իշխանությունները հիմքեր են տալիս այդկերպ ենթադրելու: Հայաստանը բավականին բարդ վիճակում է, և հասարակության մեջ նման բաժանարար գծերը մահացու կարող են լինել հայերի համար:

– Այս օրերին քննարկվում է ևս մեկ հումանիտար պրոյեկտ, որի ձևաչափը շրջանառության մեջ է դրել ադրբեջանական կողմը: Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Արցախում սպանության և մի շարք հանցագործությունների համար ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին՝ նրանց փոխարեն հայկական կողմին վերադարձնելով պատահականորեն Ադրբեջանում հայտնված երկու հայերի: Այս ձևաչափը որակվում է՝ որպես անհամարժեք, անընդունելի Ստեփանակերտի կողմից, սակայն պաշտոնական Երևանը, ըստ էության, սա չի բացառում՝ նշելով, որ վերջին խոսքն Արցախինն է: Ի՞նչ եք կարծում այս մասին:

– Պուտինը 30 մարդ վերադարձրեց Ուկրաինային, որոնց թվում կային մարդիկ, ովքեր դատապարտվել էին ահաբեկչության համար ՌԴ տարածքում և դատապարտվել էին 20 տարվա և ավելի ազատազրկման: Պուտինը նրանց վերադարձրեց՝ ցույց տալով, որ կա պայմանավորվելու ցանկություն: Սա նորմալ է, հումանիտար, բարի ցանկության տեսանկյունից կարևոր է: Եթե կա ցանկություն՝ որոշ հարցերում առաջ ընթանալ, ապա որոշ հանգամանքների վրա պետք է աչք փակել, ուստի այս առումով ես կողջունեմ նման քայլը: Սա բարենպաստ մթնոլորտ է ստեղծում, կարևոր է, որ կողմերը բաց չթողնեն փոքր հնարավորությունները, անկյունները՝ այս մի ամբողջ մեծ պատմության մեջ մի առաջընթաց ապահովելու համար: Եթե կա ցանկություն, պայմանավորվում են, և նման օրինակները քիչ չեն, երբ ահաբեկիչները փոխանակվել են խաղաղ անձանց և պարզապես գերեվարված անձանց հետ:

դիտվել է 1196 անգամ
Լրահոս
Առաջին անգամ, կարծես, Նիկոլին չի հաջողվում ապուշացնել մի ամբողջ ազգի. Միհրան Հակոբյան Նիկոլական իշխանության կողմից կասկածը հեռացնելու ձևը Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 22 մարդ է զոհվել Ինչպես է այժմ Իրանն իրականացնում Հորմուզի նեղուցի կառավարումը․ իրանագետ Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից. Գուտերեշ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը, մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության․ Նարեկ Կարապետյան Սպասվում են եղանակային փոփոխություններ Վթարի հետևանքով 19-ամյա զինծառայող է մահացել 3-ամյա Տիգրանին սպանած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկման Երևանում 20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվել Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ–ից. Նժդեհ Իսկանդարյան․ Sputnik Արմենիա Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am