Արշավը սկսված է. իշխանությունը գործի անցավ

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ որոշման նախագծին: Այն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Նախագծի հիմնական զեկուցող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց այն հիմնավորումները, որոնք դրված են նախագծի հիմքում: Հիմնավորումները չորսն են, իշխանական ֆրակցիայում կասկած ունեն, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում քննվող գործի շրջանակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը էական կարգապահական խախտում է թույլ տվել: Գրիգորյանը հիշեցրեց, որ մինչ ՍԴ անդամ դառնալը Թովմասյանը եղել է ՀՀԿ անդամ, զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ: Թովմասյանի և Քոչարյանի պաշտպաններից մեկի միջև կա հարազատական կապ, նա փաստաբան Արամ Օրբելյանի քավորն է: Գրիգորյանի խոսքով՝ ոչ թե զուտ քավոր-սանիկ հարաբերություններն են որոշման համար հիմք համարվել, այլ այն, որ Թովմասյանը գործի քննության ժամանակ չի բարձրաձայնել այդ մասին և ինքնակամ չի հեռացվել վարույթից:
Պատգամավորը որպես հիմք մատնանշեց նաև այն, որ Թովմասյանը նախկինում հրապարակային գնահատական է հնչեցրել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ,ապա փոխել իր գնահատականը, ընդ որում` մինչ ՀՀԿ-ական դառնալն այդ իրադարձությունները բնորոշել է որպես ամոթ երկրի համար, իսկ արդեն նախարար դառնալուց հետո որպես ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ՝ զանգվածային անկարգություններ: Գրիգորյանն ասաց նաև, որ այս նախագծով չեն քննարկելու վիճելի դարձած այն հարցը, թե արդյոք ՍԴ անդամը ՍԴ դատավոր է, թե ոչ: Նրա խոսքով՝ այս նախագծում ՍԴ դատավորը համարժեք է ՍԴ անդամ արտահայտությանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել ՍԴ անդամի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությանը:
«Մենք մեր հիմնավորումներն ունեինք, որ Հրայր Թովմասյանը չէր համապատասխանում ՍԴ դատավորի չափանիշներին: Ինչ վերաբերում է ներկայացված փաթեթին, առաջիկայում կքննարկենք խմբակցությունում, երբևէ ԲՀԿ-ն կաշկանդված չէ ո´չ քաղաքական, ո´չ ինչ-ինչ պատճառներով: Առաջիկա օրերին մեր որոշումը կհրապարակենք»,- ասաց նա:
Փոխարենը Գեւորգ Պետրոսյանի համար անհասկանալի էր ներկայացված հիմնավորումները. «Մենք որեւէ մեկին չենք խոստացել պաշտպանել Հրայր Թովմասյանին: Ես չհամոզվեցի, չտեսա՝ էական խախտումը ո՞րն է, սա իմ անձնական կարծիքն է: Եթե կա, թող պատժվի ինքը: Ես չտեսա, չկարողացա հասկանալ՝ կարգապահական էական ի՞նչ խախտում է թույլ տվել Հրայր Թովմասյանը: Որ տենամ իրան, հարցնելու եմ՝ բա չե՞ս ամաչում՝ էական կարգապահական խախտում ես թույլ տալիս, ինքն էլ ինձ հարցնելու է՝ բայց ո՞րն է, ու կարող է ես իրեն պատասխան չունենամ տալու»:
Լուսավոր Հայաստանը կողմ է նախագծին, Տարոն Սիմոնյանը պարզաբանեց, որ եթե կան կասկածներ, իրենք կողմ են, որ դրանց պարզաբանում տրվի, թող ՍԴ-ն որոշ կա արդյոք Հրայր Թովմասյանի արարքներում էական խախտում, թե ոչ:Քննարկմանը ներկայացել էր նաեւ ԼՀԿ-ից պոկված Արման Բաբաջանյանը, նա այդ հանձնաժողովի անդամ չէ, բայց եկել էր հատուկ առաքելությամբ՝ իշխանությունից ավելի կաթոլիկ երեւալու դիրքորոշմամբ: Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» հետ աշխատելով՝ մի դիմում է պատրաստել ու ցանկանում է այն կցել «Իմ քայլի» դիմումին: Ինչպես նշեց Բաբաջանյանը, այդ դիմումը նրա մասին է, թե ինչպիսի «կոպտագույն խախտումներով» է 2018-ի փետրվար-մարտ ամիսներին ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բաբլոյանը դադարեցրել Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները: Սա լսելուն պես՝ Գեւորգ Պետրոսյանը միջամտեց ու տեղից սկսեց վիճել. «Հումորի՞ ենք եկել մենք: Ի՞նչ կապ ունի այս հարցը Արա Բաբլոյանի հետ, մի հատ կարա՞նք իմանանք»:
Արման Բաբաջանյանն ասաց. «Թողեք ես ելույթ ունենամ», Գեւորգ Պետրոսյանն էլ հակադարձեց. «Եթե ՍԴ-ի հարցն է, ՍԴ-ին է վերագրվում այդ մեղադրանքը, ինչո՞ւ ենք մենք կոնկրետ մարդու թեկնածություն նայում, մի հատ կարա՞նք իմանանք, եթե կոնկրետ մարմնին է վերաբերվում, ինչի՞ եք մի մարդու հարցը նայում, մարմինն է որոշումը կայացրել»: Մի խոսքով՝ ակնհայտ է, որ իշխանականների հիմնավորումները որեւէ քննադատության չեն դիմանում եւ եթե վաղը ՍԴ-ում որոշեն, որ չեն բավարարում իմքայլականների պահանջը ու կողմ չեն նախաձեռնությանը, իշխանությունը պետք է հայտարարի, թե ՍԴ-ն հակահեղափոխականների որջ է դարձել:

Անի Սահակյան

դիտվել է 8188 անգամ
Լրահոս
Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am