Ես իմ ցուցմունքի մեջ էլ եմ գրել. Ներսիկ Նազարյան

Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, որն աշխատել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ, ծանր է տանում վերջինիս ինքնասպանության լուրը։ «Շատ ցավոտ եմ տանում, շատ, իսկապես ցավալի է»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Նազարյանը, որը ևս, Հայկ Հարությունյանի նման, ՀՔԾ-ում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով։

- Պարոն Նազարյան, Դուք Հայկ Հարությունյանի հետ շփվե՞լ եք այս ընթացքում։

- Չէ, ճիշտն ասած՝ չեմ շփվել, ոստիկանության տոնի օրերին զանգահարել եմ, շնորհավորել եմ իրեն միշտ, բայց շփում էդպես չի եղել իր հետ։ Իսկապես շատ ցավալի է, շատ մեծ ցավով եմ տանում։

- Ասում են՝ նրա ինքնասպանությունը կարող էր Մարտի 1-ի գործի հետ կապված լինել, ի՞նչ եք կարծում այս մասով։

- Չէ, չէ, ինձ տենց բան չի թվում, որովհետև ինքն ուժեղ մարդ է, տենց պրոբլեմներ ես չեմ տեսնում, որ Մարտի 1-ի հետ է կապված։ Իր ցուցմունքը կա, մարդը գնացել, ցուցմունք է տվել, դուրս է եկել, պրծել-ավարտվել է․․․ տենց բան ես չեմ պատկերացնում։ Դա շատ սխալ է կապել նման բաների հետ, և շահարկումները շատ սխալ են։

- Ի դեպ, Ձեզ վերջին անգամ ե՞րբ են կանչել ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության։

- Եղել է մոտ երեք ամիս առաջ։ Երկու-երեք անգամ կանչել են՝ պարզաբանելու հարցեր, ամեն ինչ։

- Իսկ Հայկ Հարությունյանի հետ կապված հարցեր տվե՞լ են Ձեզ հարցաքննության ժամանակ։

- Չէ… դե, պարզ է, որ քննության ընթացքում, որ խորհրդակցություններ է անցկացվել՝ էն, ինչ ինքն էլ է գրել, նույնն էլ՝ մերը, որ խորհրդակցություն է անցկացվել, թե ինչ պետք է արվի, ոնց պետք է արվի։ Էդ ամեն ինչը պարզաբանվել է, և ինձ չի թվում, որ նույնիսկ կարելի է էդ Մարտի 1-ի հարցը շահարկել։ Դա սխալ բան է շատ։

- Այդ դեպքում Հայկ Հարությունյանն ի՞նչ պատճառ ուներ նման քայլի դիմելու։

- Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել, որովհետև ինքը շատ թափով էր, ուժեղ, պինդ մարդ էր, դրա համար ես շոկի մեջ եմ։

- Մեզ տեղեկություն հասավ, որ Հայկ Հարությունյանի վերաբերյալ էլ են Ձեզ հարցեր ուղղել, և որոշ բաներ ասել եք նրա վերաբերյալ, գուցե նաև նրա դեմ եք ինչ-որ ցուցմունք տվել։

- Ոչ, ոչ, նման բան չկա։ Իմ ցուցմունքը կա, էնտեղ է, կարող եք կարդալ։ Ինձ հարց են տվել՝ խորհրդակցություն անցկացրե՞լ է, իհարկե, խորհրդակցություն անցկացրել է, որը նաև ինքը նշել է իր ցուցմունքում, որ հրավիրել է խորհրդակցություն, որի ժամանակ հարցրել է՝ ինչ պետք է արվի, ոնց պետք է արվի․․․ նման բաներ չկան, բացարձակ։ Դա հերյուրանք է, որ մարդիկ էսօր փորձում են ինչ-որ օգտագործել դա, և շատ վատ է դա։ Ասում են՝ Մարտի 1-ի հետ կապված ստիպում են․․․ բոլորս էլ գնում ենք քննության, դեռ որևէ մեկին որևէ պարտադրում կամ ստիպողականություն չի եղել։

- Վստա՞հ եք, որ որևէ մեկին չեն պարտադրում ցուցմունք տալ ինչ-որ անձանց դեմ։

- Ուրեմն բացառված է նման բան։ Հարյուրավոր մարդիկ են գնում էնտեղ, բոլորից էլ կարող էր ելնել, և մի տեղից ձայնը կլսվեր։ Մեր երկիրն էնքան փոքր է, մեր քաղաքն էնքան փոքր է։ Սովորական, նորմալ քննություն է գնում՝ պարզաբանելու համար իրավիճակը, թե ոնց է եղել, հանգամանքները պարզաբանելու․․․ և նման բան չկա՝ շատ հանգիստ, նորմալ աշխատանք է, որը, իհարկե, պետք է լինի, և բացահայտվեն հանցագործությունները և ամեն ինչը։

- Կասկածներ կան, որ Հայկ Հարությունյանը վաղը կարող էր որևէ կերպ հայտնվել մեղադրյալի աթոռին, և այդ վերահաս վտանգը կանխազգալով է գուցե իր կյանքին վերջ տվել։

- Ճիշտն ասած՝ չեմ կարող ասել նման բան, ինքն իր էությամբ նենց անձնավորություն էր, որ․․․ ես իմ ցուցմունքի մեջ էլ եմ գրել՝ Հայկ Հարությոնյանը երբեք ուժ կիրառելու հրաման չի տվել։ Կարող եք կարդալ-համոզվել՝ Հայկ Հարությունյանը մեզ նման ցուցում չի տվել։

- Այդ դեպքում ի՞նչը կարող էր պատճառ լինել նման քայլի գնալու համար։

- Ճիշտն ասած՝ 2008 թվականից ինքն էլ իմ նախարարը չէր, և այս 11 տարվա ընթացքում մեկ անգամ ինչ-որ թաղման արարողության ժամանակ եմ տեսել իրեն, դրանից հետո չեմ տեսել, չեմ կարող ասել։ Ինքը հոգեպես էլ, ֆիզիկապես էլ շատ պինդ անձնավորություն էր։ Եվ ինձ համար զարմանալի է։ Եթե իր նկատմամբ որևէ քայլեր էլ լինեին, ճնշում լիներ, մյուսը լիներ․․․ ինքը նախ տենց մարդ չի, որ իր նկատմամբ ճնշում գործադրեին։ Ինքը շատ ամուր, պինդ մարդ էր, որտեղ էլ որ պաշտոն զբաղեցրել է, ինքը շատ արժանավայել դիրք է ունեցել։ Եվ ինձ համար իսկապես զարմանալի է էս ամեն ինչը։ Բայց որ փորձում են շահարկել Մարտի 1-բան, դա սուտ է, նման բան չկա։

դիտվել է 4733 անգամ
Լրահոս
Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am