Հայկ Հարությունյանը բացառիկ պարկեշտ մարդ էր․ նախկին փոխոստիկանապետ

hraparak.am-ի հետ զրույցում նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանն անդրադառնում է ներքին գործերի նախարար և առաջին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անձին, նրա հնարավոր ինքնասպանության կամ սպանության վարկածներին, քննությունից ակնկալիքներին։

- Պարոն Համբարձումյան, հանրությունն այսօր առավոտյան ցնցվեց, երբ Քննչական կոմիտեից հաղորդվեց, որ Բջնիի առանձնատներից մեկում գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին: Իր հետ աշխատել եք, եթե չեմ սխալվում։ Իր ինքասպանության նախնական վարկածի հետ կապված առաջին արձագանքներն են՝ պետք է Մարտի 1-ի գործով անցնող վկաների պահպանությունն ուժեղացնել։ Իրեն բնութագրում են որպես չափազանց հավասարակշռված, սառը դատող մարդ։ Որպես երկարամյա քննիչի՝ հարց՝ կասկածներ ունե՞ք, որ սպանություն է, ոչ թե ինքնասպանություն։

- Նախ ասեմ, որ իր հետ բավականին երկար ժամանակ է՝ առիթ չեմ ունեցել շփվելու։ Իրոք, նա հաստատակամ մարդ էր։ Բայց ավելի բնութագրական է, որ և՛ ինքը, և՛ իր եղբայրները ( նա իր եղբայրներից կրտսերն էր) բացառիկ պարկեշտ մարդիկ էին։ Բացառիկ, սա ուզում եմ հատո՛ւկ, առանձնահատո՛ւկ շեշտել։ Օրինակներ շատ կան, կարող եմ վկայակոչել, թե նրա նախարար եղած ժամանակ ինչպես էին իր ընտանիքի անդամները անձնագրային բաժնում հերթ կանգնում` անձնագիր ստանալու համար։ Եվ եթե աշխատակիցները պատահաբար չճանաչեին, այսպես ժամերով հերթ կկանգնեին։ Նրա մյուս եղբայրը երկար տարիներ իմ տեղակալն է եղել։ Կարող եմ ասել, որ նրա պարկեշտությունը պարզապես աչքի էր զարնում։ Եվ անգամ մի անգամ առիթ եղավ, երբ զրուցում էինք Հայկի հետ, ես ասացի․ «Հայկ Արտեմիչ, մի բան անկեղծ ասեմ` չնեղանաք»։ Ասացի՝ քո ախպերը քեզնից էլ լավ մարդ է։ Ծիծաղում էր, ասում էր՝ բա իմ մեծ ախպերն է․․․ ուզում եմ ասել՝ նման անձնավորություն էր։ Հիմա ես էլ առավոտյան լրատվությունը նայեցի, Մարտի 1-ի գործի վերաբերյալ, դա մեկնաբանել չեմ կարող։

- Հաղորդվեց, որ ցուցմունքներ է տվել, կարող է՝ կանչեին իրեն էլ․..

- Դե կանչել են, հարցաքննել են, բայց թե մահվան պատճառը, կոնկրետ հանգամանքները որոնք են, չեմ կարող ասել։ Բայց ուզում եմ շեշտած լինել․ անկախ մահվան հանգամանքներից, պատճառներից, դրդապատճառներից․․․ կամ չգիտեմ ինչերից․․․ հետո ինչ կպարզվի, կարող եմ մի բան ասել՝ Հայկ Հարությունյանն անկախ Հայաստանի պատմության մեջ լավագույն ներքին գործերի նախարարը, հետո էլ ոստիկանապետն է եղել։ Նրանից հետո գնալով այդ պլանկան ցածրացավ։

- Աստծուն հավատո՞ւմ էր, հարցնում եմ, որովհետև սա շատ կարևոր է ինքնասպանության վարկածի առումով։

- Ֆանատիկ հավատացյալ չի եղել։ Կային ոմանք, որ աստվածավախ կերպարանքներ էին ընդունում և ցուցադրաբար իրենց հավատացյալ լինելն էին ընդգծում․․․ նրա մոտ նման բաներ չկային։ Նրա մոտ, առհասարակ, ֆանատիզմ չի եղել։

- Ճանաչելով իրեն, այնուամենայնիվ, չեք կարող բացառել, որ ինքնասպանություն չէր գործի։

- Գիտեք ինչ, իր հետ չէ, ցանկացած մարդու հետ կապված` նման բան չեմ կարող բացառել, որովհետև կյանքը շատ բարդ ու անկանխատեսելի պահեր ունի, և որևէ մեկը դրանից ապահովագրված չէ։ Նույնը կարող եմ ասել նաև Հայկի վերաբերյալ։ Իմ մոտեցումը, իմ կարծիքը, նորից եմ ընդգծում, առհասարակ մարդկանց վերաբերյալ է, որովհետև ինչ իմասնաս, միգուցե ինչ- որ անհուսալի վիճակում է եղել․․․ կամ կարող է՝ նման բան չի եղել։ Սա քննությունը պետք է պարզի։

- Տեղեկություն ստացանք, որ քաղցկեղ ուներ, և նաև ասացին, որ վերջին շրջանում սկսել էր խմել։

- Քաղցկեղի հետ կապված ասեմ, որ նոր Ձեզնից լսեցի դրա մասին։ Նա ուներ պարանոցի գրիժայի պրոբլեմ՝ ողերի նստածության և անգամ դրա, իր բուժման մեթոդների հետ կապված զավեշտալի պատմություններ էր պատմում․․․ ինքն իր նկատմամբ միշտ դաժան էր ։ Ես էդ մասին գիտեմ։

- Դուք իր հետ աշխատել եք։ Կպատմե՞ք իր մասին՝ ինչպե՞ս եք ծանոթացել, եթե չեմ սխալվում՝ իր ղեկավարության օրոք էլ եք աշխատել։

- Հայկի հետ ծանոթացել եմ 80-ականների կեսերին, երբ ՀԿԳ քննիչ էի ոստիկանությունում՝ քննչական բաժնում, ինքը նորավարտ՝ Միջին Ասիայից տեղափոխվել էր Հայաստան և կալանավայրերի վարչությունում օպերատիվ աշխատանքի էր անցել։ Մեր երկու վարչությունները՝ ապարատները, նույն շենքում էին գտնվում, և այն ժամանակվանից ծանոթացել ու շփվել ենք իրար հետ, երբ նա իր աշխատանքի հետ կապված՝ նյութեր էր նախապատրաստել կամ իրավական հարցեր, սկսեց ինձ հետ խորհրդակցել։ Այդպես, այդ թվականներից ծանոթացանք, մտերմացանք։ Հետո, ճիշտ է, մեր ճանապարհները բաժանվեցին, ու մենք տարբեր համակարգերում էինք։ Ես այդ ժամանակներից իրեն ճանաչելով՝ հասկացա, որ շատ կարգին մարդ է։

- Պարոն Համբարձումյան, ես հիշում եմ, որ 98 թվականին, երբ հայտնաբերվեց ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի դին, նախնական հաղորդվեց ինքնասպանություն վարկածը, հետո դա սրբագրվեց և ներկայացվեց որպես սպանություն, քանի որ բոլորը վրդովված էին, թե ինչ ինքնասպանություն, երբ մարդու գլխին և սրտին 2 հրազենային վնասվածք կա։ Եվ եթե չեմ սխալվում, մամուլն այն ժամանակ գրեց, որ հենց Հայկ Հարությունյանն էր պնդել, որ արձանագրվի երկու հրազենային վերքերի առկայությունը, ինչով հերքվեց ինքնասպանության վարկածը։ Դուք դա հիշո՞ւմ եք, այդ մասին վկայո՞ւմ եք։

- Հիշելը՝ հիշում եմ, վկայել․․․ տեղում չեմ եղել, որ վկայեմ, բայց որ նրա վրա կար նաև գլխի վնասվածք, հիշում եմ։ Եթե բարձրացնեք այդ օրերի մամուլը, մեկ անգամ ևս կհամոզվեք, որ Մարգարյանի ինքնասպանության վարկածն ուղղակի ծիծաղելի էր։ Ինչպես նաև նրա թիկնապահների առկայությունը, կասկածելի վիճակները և այլն։

- Վերջին անգամ ե՞րբ էիք հանդիպել իրեն։ Կամ՝ պարբերաբար հանդիպո՞ւմ էիք։

- Վերջին տարիներին չէի հանդիպում։ Գիտեի, որ որոշակի նեղվածություն ունի, նաև՝ նյութական, և հիմնականում այն ինֆորմացիան էի հասնում, որ այդ ամառանոցում է մշտապես ապրում։ Վերջին անգամ հանդիպել եմ իր ազգականի մահվան կապակցությամբ՝ թաղմանը։

- Այսինքն՝ նյութական դժվարություններ ուներ՝ լինելով ներքին գործերի նախարար։

- Ախր, գիտեք ինչ, երբ համեմատում եք իրեն իրենից առաջների ու հետոների հետ, բոլորովին ուրիշ պատկեր է ստացվում։ Եվ պատահական չէ, որ ասում եմ՝ նրանք բացառիկ պարկեշտ անձնավորություններ էին։ Ես ցավ եմ ապրում, որ նման բան է տեղի ունեցել նման մարդու հետ։

- Իսկ կոչ ունե՞ք քննությունը տանելու վերաբերյալ։

- Նման դեպքերում կա՛մ կոչը, կա՛մ դիմելը մեկն է լինում՝ աշխատել, ոնց որ մնացած դեպքերում, այս դեպքում ինչ-որ առումով՝ առավել եռանդով, լինել առավելագույնս կոմպետենտ և բացահայտել կատարվածը։

դիտվել է 1965 անգամ
Լրահոս
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատարագի է մասնակցել Յոթ վերք եկեղեցում Երուսաղեմում պայթյուններ են որոտացել Սյունիքում 5 բժշկական կենտրոն փակվում է եւ ստեղծվում 1–ը. «Ուժեղ Հայաստանի» անդամ Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մարիո Նաուֆալին Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Երևան-Մեղրի ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել ղազախական համարանիշներով «Volvo» բեռնատարում Երկար ժամանակ ջուր չի լինելու «Պեյո Յավորովի անվան» դպրոցում 8-ամյա տղայի են ծեծի ենթարկել Եթե երկրի ինտելեկտուալ շրջանակները չեն ընդվզում, ապա ինչի՞ մասին է խոսքը․ Վահե Հովհաննիսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Փաշինյանը սկսեց գոռգոռալ արցախցի կնոջ վրա Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան Հայաստանի տարեգրության մեջ ինքնանվաստացման և ամոթի ևս մեկ էջ արձանագրվեց․ Լիլիթ Գալստյան Իմ ղեկավարման տարիներին չի եղել պայմանավորվածություն Ռուսաստանի հետ, որ չի կատարվել. Քոչարյան 2 օրենքով գող է ձերբակալվել. հայտնի է` ովքեր են նրանք Իրանը շրջանառության մեջ է մտցրել ռեկորդային՝ 10 մլն ռիալ անվանական արժեքով թղթադրամ. FT Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են հրատապ հարցեր Իշխանությունների որոշումը՝ արգելել Վեհափառին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը խայտառակություն է Երևանում բախվել են «Honda»-ն և «Dodge Challenger»-ը․ վերջինը հայտնվել է մայթին Քննիչի այս քայլը պարզ որոշում չէ. Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը՝ Վեհափառի վերաբերյալ որոշման մասին Այս պատերազմում իրանական ռազմավարությունը շատ տարբեր է նախորդից․ Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն նշել է հինգ երկիր, որոնք իրենց համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am