Նիկոլը գնում է իր նյութական ու քաղաքական հոր՝ Վանոյի ճանապարհով

«Armlur.am» կայքի տեղեկություններով՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը ինքնասպանություն է գործել՝ փորձելով խուսափել այն ճնշումներից, որոնք իր վրա իրականացնում են Նիկոլ Փաշինյանին կից ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Ըստ կայքի՝ Հարությունյանի վերջին խոսքերն են եղել. «Ես գեներալ մարդ եմ, էսօր ինձ խայտառակում են: Արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ գեներալ: Հիմա իմ ողջ կյանքի արածը ջուրն է ընկնում»։

Կայքը, իր աղբյուրին հղում անելով, գրում է, որ նախկին ոստիկանապետը կյանքին հրաժեշտ տալուց առաջ միայնակ չի եղել։ Հայկ Հարությունյանն իր մահվան ականատեսին գանգատվել է, թե՝ ախր ինչպե՞ս չեն հասկանում, որ այս ամեն ինչում, Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն:

«Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում»,–ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել:

Ըստ այդմ ստացվում է, որ Հայկ Հարությունյանը սպայի պատիվը և կյանքին հրաժեշտ տալը գերադասել է սուտ մատնություն տալու նիկոլական գործարքից։

Դատելով ամենից՝ վերադառնում ենք նախորդ դարի 90–ականներ։ Նիկոլ Փաշինյանի նյութական ու քաղաքական հայր Վանո Սիրադեղյանի ժամանակներ։

Այն ժամանակ էլ իրավապահ համակարգում բեսպրեդել էր՝ ամենաթողություն և ապօրինություն։ Տեղի էին ունենում քաղաքական սպանություններ և «ինքնասապնություններ»։ Ոստիկանությանը կից ստեղծվում էին զինված բանդաներ, որոնք իրականացնում էին ՀՀՇ–ի նեղ խմբակի հանձնարարականները։ Վերջում, իհարկե, ամեն ինչ ջարդվեց միայն Վանո Սիրադեղյանի վրա, ով հասցրեց փախուստից առաջ հայտարարել, որ քավության նոխազ չի դառնա՝ ակնարկելով, որ հանցագործությունները միայնակ չի արել, այլ դրանք տեղի են ունեցել Լևոն Տեր–Պետրոսյանի ու մյուսների գիտությամբ։

Հիմա Նիկոլը գնում է Վանոյի ճանապարհով։ Նա պետական կառույցներն օգտագործում է անձնական նպատակներով ու իրավապահներին դրդում ապօրինության։ Ովքեր չեն մտնում այդ ապօրինության դաշտ, պատվով հրաժարական են տալիս կամ հեռացվում այնպես, ինչպես Արթուր Վանեցյանն ու Վալերի Օսիպյանը։ Իսկ ովքեր պատրաստ են կատարել Նիկոլի ապօրինի հանձնարարականներն ու իրենց ուզած ցուցմունքները կորզել, մասնավորապես, «մարտի 1»–ի գործով, մնում են ու աշխատում պետության դեմ այնպես, ինչպես Սասուն Խաչատրյանը և Արթուր Դավթյանը։

Մենք առիթ ունեցել էինք գրելու, որ ձախողվելով ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում, ինչպես նաև տապալելով «տնտեսական հեղափոխությունը»՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ապավինի տեսարաններին ու քրեական բեմադրություններ կազմակերպի։

«Մարտի 1»–ն այս թատրոնում առաջին տեղում է, և նա ամեն գնով ուզում է սեփական վարկածը դարձնել իրականություն։ Հայկ Հարությունյանը չմտավ նրա գծած սցենարի մեջ ու հրաժեշտ տվեց կյանքին։ Նա դարձավ Նիկոլի հետմարտիմեկյան առաջին զոհը։ Թե հետո ինչ է լինելու, կարելի է միայն ենթադրել։

Մեկ բան ակնհայտ է, որ Նիկոլը կրկնում է Վանոյին, բայց վերջում կհասցնի՞ թռնել Վանոյի պես, թե՞ ոչ, դժվար է ասել։

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»–ը Ռոբերտ Քոչարյանի դեմ կարելով հանդերձ՝ զուգահեռաբար ամեն ինչ անում է, որպեսզի դեպքերի իրական վկաներն ու արժեքավոր տեղեկատվության տիրապետողները ֆիզիկապես վերանան ու հետագայում չասեն բաներ, որոնցից պարզ կդառնա, թե ով է իրականում հանցագործը։

Այդ տրամաբանության շրջանակներում է Նիկոլը Մանվել Գրիգորյանին պահում փակի տակ ու փաստացի նպաստում նրա մահվանը։

Նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև նախկին ոստիկանապետի հետ տեղի ունեցածը։

Հայկ Հարությունյանը կյանքին հրաժեշտ տվեց՝ ինչը ձեռնտու էր Փաշինյանին, քանզի եթե նա ցանկալի ցուցմունք չէր տալիս, ապա ավելի լավ է մահանար, քանզի հետագայում կարող էր որպես վկա պատմել, թե ինչ ապօրինությունների է գնացել Նիկոլը՝ «Մարտի 1»–ի գործը ՀՀ 2–րդ նախագահի վրա սարքելու համար։

Չի բացառվում, որ Հարությունյանի և իր հարազատների վրա այնպիսի ճնշումներ են եղել, որ գեներալը գերադասել է կյանքին վերջ տալ՝ այդպիսով փրկելով իր պատիվն ու հարազատներին։

Ի դեպ, չպետք է բացառել նաև սպանության վարկածը, քանզի Հարությունյանն այնպիսի տեղեկատվության էր տիրապետում, որ վաղը մյուս օրը կարող էր մանրամասն պատմել, թե ինչպես է Նիկոլը հրոսակախմբերին ոստիկանների վրա գրոհի նետել՝ «Մեր քաղաքը ղարաբաղցի տականքներից ազատելու» համար։

Նիկոլի իշխանության օրոք վկաներ ու տեղեկությունների տիրապետողներ են շարքից հանվում։

7or.am

դիտվել է 1909 անգամ
Լրահոս
Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am