Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավորները մեկնաբանել են ապրիլի 24ին Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ ընթերցված Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Սելինա Դողանը բավարար չեն համարել այդ հայտարարությունը: «Կարևորում եմ, որ արդեն երկրորդ անգամ պատարագ է մատուցվում եկեղեցում, սակայն երբ նախորդ տարի առաջին անգամ էր արարողությունն արվում, նախարար էր մասնակցում, ներկա պատգամավորներ կային: Այս տարվա միջոցառումը դիտարկելիս նկատում ենք, որ ամեն բան կորած է: Ակնհայտորեն տեսնում ենք, որ առերեսվելու կամքը սառեցվել է», նշել է Գարո Փայլանը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հենց տարելիցի օրը` ապրիլի 24ին Թուրքիայի նախագահի հեծանվային մրցաշարն է անցկացվում: «Անցյալ տարի էլ նախագահականը Չանաքքալեում մեկ այլ միջոցառում էին կազմակերպել: Այս տարի հասկացան, որ դա անհեթեթություն էր, և չարեցին, սակայն այս տարի էլ հեծանվային մրցաշար կազմակերպեցին: Աշխարհագրական այս տարածքում ցանկացացած հինգ անձից մեկը հայ էր, և ամեն հինգ հոգուց մեկը ոչնչացվեց… Այսօր վերածվել ենք փոքրամասնության», նշել է Փայլանը: Հենց այս օրը հեծանվային մրցաշար կազմակերպելու փաստը զայրացրել է նաև Սելինա Դողանին, ով նշել է, թե 2 տարի առաջվա համեմատ այժմ, ցավոք, իրենք շատ են խնդրից հեռացել: «Զատկի տոնն էլ ստիպված եղանք նշել անվտանգության միջոցների ձեռնարկման արտակարգ պայմաններում: Այսօր հանրապետության նախագահի հեծանվային մրցաշարի կազմակերպման հետևանքով արգելափակվել են մարդկանց` եկեղեցում լինելու թե բարոյական, թե ֆիզիկական հնարավորությունները: Սա իսկապես կարևոր խնդիր է… Տխրեցինք, նման օրով անհրաժեշտ էր, որ այստեղ ավելի շատ մարդ լիներ», նշել է Դողանը` ընդգծելով, որ ներկայիս Թուրքիայում առերեսվելու առումով պարարտ հող չկա: Նա հույս է հայտնել, որ Թուրքիան առանց Հայաստանին նախապայմաններ ներկայացնելու քաղաքական քայլեր կձեռնարկի, իսկ մեջլիսում խնդիրը կքննարկվի առողջ մթնոլորտում:
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը