Փաշինյանը՝ Տեր–Պետրոսյանի և Սեֆիլյանի արանքում

«Թավշյա» որակված հեղափոխությունն ուներ ձևական կողմ («մերժիր»), բայց չուներ բովանդակություն (մերժում ես, որ հետո ի՞նչ անես)։

Բովանդակային դատարկությունից շտապեցին ներսից ու դրսից օգտվել շատերը։

Սեփական գաղափարները, օրակարգն ու տեսլականը չունեցող Նիկոլ Փաշինյանն ընկավ ազդեցությունների տակ ու ի վերջո հայտնվեց այնտեղ, որտեղից սկսել էր։ Նիկոլը դարձավ Լևոն Տեր–Պետրոսյանի կցորդը։ Ու կապ չունի, որ նա 1–ին նախագահից կարող է անձնապես զզվել։ Կոդերի առումով նա ՀԱԿ առաջնորդի տիրույթում է գտնվում։

2008–ի մարտի 1–ի իրադարձությունները յուրովի մեկնաբանելով ու Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում իրականացնելով՝ Փաշինյանը, կամա թե ակամա, դարձավ Տեր–Պետրոսյանի քաղաքական փաստաբանը։ Ներքաղաքական օրակարգը 2018–ի մայիսից հետո լցված է բացառապես «մարտի 1»–ի թեմայով։ Նիկոլն ամբողջ պետական համակարգը և օրենսդրությունը ծառայեցնում է մեկ մարդու դեմ հետապնդում իրականացնելու գործին։

Դատական իշխանության դեմ աննախադեպ հարձակումները, տարատեսակ ապօրինությունները և հոգեկան խանգարումների դրսևորումները միայն ու միայն 2008–ին տեղի ունեցածի սեփական մեկնաբանության ու տերպետրոսյանական դոմինանտության ենթատեքստ ունեն։ Պատահական չէ, որ լևոնականներն են դարձել դատավարության թամաշայական կողմն ապահովողները, որոնց ֆինանսավորում են պետբյուջեից ու այլ աղբյուրներից։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական օրակարգին, ապա Փաշինյանը «ծռվել» է, այսինքն՝ հայտնվել է Ժիրայր Սեֆիլյանի, ավելի ճիշտ՝ թրքաբոլշևիկյան շրջանակների ազդեցության տակ։

Միջնորդավորված ձևով (5–րդ շարասյան միջոցով) Հայաստանում գործող թուրք–ադրբեջանական դուետը Փաշինյանին պատին է դեմ տվել՝ սպառնալով Ամուլսարի հանքի հետ կապված առիթն օգտագործելով «կանաչ» հեղափոխություն իրականացնել։ Փաշինյանը լավ վախեցել է այդ հեռանկարից ու զիջումների գնացել՝ համաձայնելով անել այն, ինչը տնաբույծ «արևմտամետ» շրջանակներին է հանձնարարվել անել ծրագրվելիք գունավոր հեղափոխությունից հետո։

Դրսի ուժերի ուզածը Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխությունն է, ինչը ոչ այլ ինչ է, քան թուրքական ազդեցության մեծացման հաշվին ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում թուլացնելը։

Փաշինյանից պահանջում են զիջումների գնալ Արցախի հարցում, հանել ռուսական ռազմաբազան Գյումրիից, դուրս գալ ՀԱՊԿ–ից ու ԵԱՏՄ–ից։ Նա դեմ չէ այդ ամենին, բայց վախենում է, որ 1998–ին տեղի ունեցածի տարբերակով Տեր–Պետրոսյանի օրը ընկնի։ Փաշինյանը վախեցած է նաև «արևմտյան» շրջանակներից, որոնք սպառնում են գունավոր հեղափոխությամբ։

Ահա այս երկու վախերի ազդեցության տակ Փաշինյանը որոշել է առաջնային վախի հետևից գնալ։ Նա պայմանավորվել է Ամուլսարի հանքը բացելու հարցում՝ փոխարենը թուրք–ադրբեջանական դուետին աշխարհաքաղաքական զիջումների գնալու քայլեր ձեռնարկելով։ Դա է պատճառը, որ ներքաղաքական դաշտում տեղ է տրվել «ծռերին», իսկ Արցախի հարցում որդեգրվել է 5–րդ շարասյան քարոզած բացահայտ հակապետական մոտեցումը։

Դատելով ամենից՝ հակառուսական արշավը Փաշինյանը փորձում է «ռազմահայրենասիրական» հռետորաբանության ներքո իրականացնել։ Անկախության տոնին նվիրված միջոցառման ժամանակ ոչ առանց իր գիտության հնչեց «Արցախի մարզպետ» ձևակերպումը։ Դրանից առաջ «ժողովրդի» վարչապետն անձամբ է հնչեցրել «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ձևակերպումը։ Այս ձևակերպումներն առաջին հայացքից թունդ հայրենասիրական են թվում, սակայն իրականում նշանակում են պատերազմական գործողությունների լեգիտիմ իրավունքի տրամադրում Ադրբեջանին։

Հայաստանի ու Արցախի թշնամիներն ակնհայտորեն դասեր են քաղել 1998–ին իրենց կրած պարտությունից ու հասկացել, որ պետք է հրաժարվել Տեր–Պետրոսյանի ոճից ու քիրվայականության գիծն անցկացնել այլ ձևով։

Թուրքական շրջանակներն այժմ նույն քիրվայական գաղափարախոսությունը «ծռել» են, այսինքն՝ փաթեթավորել են «ծովից ծով Հայաստանի» մասին երգերով ու «Արցախը Հայաստանի մարզ է» «ռազմահայրենասիրական» լոզունգով։ Սրանց նպատակն է Արցախում պատերազմ հրահրելու ու տարածքային կորուստների միջոցով հակառուսական տրամադրություններ առաջացնել և իրականացնել Հայաստանի ուկրաինիզացիան՝ խոստանալով, որ փոխարենը հայերը կինտեգրվեն լուսապայծառ Արևմուտքին։ Թե ինչ գին վճարեցին ուկրաինացիներն ու վրացիները համանման նախագծի մեջ ներգրավվելով՝ գիտեն բոլորը։ Մեր ու նրանց տարբերությունն այն է, որ եթե Հայաստանն Արցախում խնդիրներ ունեցավ, ապա կկորցնենք նաև Հայաստանը։ Այս հարցը, սակայն, չի հետաքրքրում աշխարհաքաղաքական խաղացողներին ու, բնականաբար, նաև 5–րդ շարասյան ներկայացուցիչներին։

Փաշինյանը հայտնվել է Տեր–Պետրոսյանի ու Սեֆիլյանի արանքում՝ աշխարհաքաղաքական խաղերի զոհասեղանին դնելով Հայաստանն ու Արցախը։ Այսպես, անշո՛ւշտ, չի կարող երկար շարունակվել։ Հանգուցալուծումը մոտ է։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 1615 անգամ
Լրահոս
Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am