«Դավոսի ֆորումից առաջ պարոն Սորոսը ցանկություն էր հայտնել ինձ հետ հանդիպելու, բայց, ճիշտն ասած, իմ աշխատանքային գրաֆիկը շատ խիտ էր և որևէ կերպ չհաջողվեց նրա խնդրանքը բավարարել»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ 2018-ի հեղափոխությունը տեղի է ունեցել բացառապես ՀՀ քաղաքացիների միջոցով:
«Այնտեղ, որտեղ ընդունված է մտածել, որ պլանավորում են այդ հեղափոխությունները և անում, նրանք պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն, որովհետև ասում են՝ չհասկացանք, եթե էս հեղափոխությունը մենք չենք արել, էդ ո՞վ ա համարձակվել առանց մեր թույլտվության որևէ տեղ անի հեղափոխություն: Էնպես որ, ես բոլորին կոչ եմ անում և խնդրում եմ հանդարտվել, որովհետև նրանք, ովքեր եղել են ՀՀ-ում, և ոչ թե իրենց կաբինետներում և աշխատանաքային սեղանների տակ մտած, նրանք գիտեն՝ ով է արել հեղափոխությունը և ինչպես է արել: Էս հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը, և նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահել ուրիշներին, նրանք անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին: Նրանք, ովքեր ուզում են Սորոսին կամ նման ինչ-որ բան խառնեն, նրանք ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությանը»,- փաստել է վարչապետը:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը