Առատաձեռն Լավրովը

Ահա, պաշտոնապես լույս սփռվեց Ղարաբաղյան կարգավորման գործընթացում` Ռուսաստանի ակտիվության դրսևորման վրա: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան երեկ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սերգեյ Լավրովը որևէ պլան է տանում Երևան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար, նշել էր` «Սերգեյ Լավրովը երբեք որևէ տեղ դատարկաձեռն չի գնում»: «Սերգեյ Լավրովը երբեք ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի գնում: Ասել թե դա պլան է, ծրագիր է, նախագիծ կամ փաստաթուղթ, կարծում եմ, սխալ կլինի: Խոսքը որոշակի մշակումների մասին է, կարգավորման վերաբերյալ որոշ գաղափարների քննարկման: Դրանում է կայանում միջնորդի դերը` խոսել կողմերի հետ, քննարկել հնարավորությունները, լսել նրանց մտահոգությունները, լուծման տարբերակներ առաջարկել»,-ասել է Զախարովան: Այնուհետև Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը համոզված է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ցուցաբերեն զսպվածություն և վերսկսեն բանակցային գործընթացը. «Այժմ պահանջվում է ցուցաբերել զսպվածություն, գործը հասցնել կայունության վերականգնմանը: Խորապես համոզված ենք, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված է կայուն խաղաղ կարգավորմանը հասնելուն: Կողմերը պետք է ակտիվացնեն ռազմական ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ աշխատանքները»: Այսպես, մի քանի ամիս Բաքուն կրկնում էր, թե Լավրովը առաջարկներ է արել, նույնիսկ ի ցույց էին դնում, որ դրանք ադրբեջանանպաստ են` «տարածքային ամբողջականություն» են պաշտպանում: Ու հիմա, հայկական կողմի համար ինչպիսի անակնկալ` Մոսկվան ինքն էլ հաստատեց, որ, այո՛, Լավրովը գալիս է առաջարկներով: Բայց ամենահետաքրքիրը դրանից հետո է գալիս... Պաշտոնական Երևանն էլ հերքում է, որ Լավրովը առաջարկներով է գալիս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցից ժամեր առաջ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ղարաբաղյան բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ չկա: Մինչդեռ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի այցի նախօրեին մոսկովյան մի քանի ազդեցիկ պարբերականներ (Известия, Коммерсант, Независимая газета) հանդես եկան հրապարակումներով, որոնցում նշում են, թե Լավրովը Երևան է բերելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշակի ծրագիր: Անգամ, ընդհանուր գծերով ներկայացվում էր այդ ծրագիրը: Երեկ կառավարության նիստից հետո լրագրողներն այդ առնչությամբ հարցեր են ուղղել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին: «Փաստաթուղթը Մադրիդն է, Կազանն է, բայց կոնկրետ այս պահին փաստաթուղթ չկա: Լավրովը գալիս է ոչ թե պատասխան ստանալու համար, այլ սա իր այցն է, որի ընթացքում քննարկվելու է հարաբերությունների լայն շրջանակ: Եվ բնական է՝ չի կարող շրջանցվել, այն էլ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո, իրավիճակը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ»,- պարզաբանել է փոխարտգործնախարարը: Ռուսական մամուլում, այսպես կոչված՝ կարգավորման ռուսական ծրագրի առնչությամբ, Շավարշ Քոչարյանն ասել է. «Տարբեր թերթերում տարբեր հոդվածներ են հրապարակվում, որոնց մեծամասնությունը իրականությունից հեռու է: Ավելին ասեմ՝ ներկա իրավիճակում անհնարին է հաշվի չառնել Ադրբեջանի այն կեցվածքը, այն ագրեսիան, որը նա իրականացրեց՝ խախտելով արդեն առկա երեք եռակողմ համաձայնագրեր: Եվ բնական է՝ բանակցային արդեն ապագա գործընթացի համար, առաջին հերթին, պետք է երաշխավորված լինի կրակի դադարեցումը, որովհետև երբ կրակում են, անհնարին է բանակցել»: Հայաստանի դիրքորոշումը պարզ է: Հավանաբար, պաշտոնական Երևանը ցանկանում է այս փուլում երաշխիքներ ստանալ, որ ռազմական գործողություններ չեն սկսվի, ինչը բնական է: Ո՞ւմ հետ նստեն բանակցությունների, եթե նույնիսկ Ալիևը պատրաստ է այս փուլում բանակցությունների սեղանին վերադառնալ: Մի պահ պատկերացնենք, թե բանակցությունները վերսկսվում են, բայց Ալիևն էլ շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը շփման գծում ու սահմաններում: Կրկին նույն իրավիճա՞կը` իբր բանակցությունները, բայց իրականում թեժ սահման... Այդ իսկ պատճառով, պաշտոնական Երևանի դիրքորոշումը այս առումով ամուր է, և այն պետք է պնդել, որպեսզի միջնորդները, հատկապես Ռուսաստանը չզբաղվի Ադրբեջանի նախագահին փրկելով, կարծես ոչինչ չի եղել, կարծես Ալիևը չի ապրիլի սկզբին քառօրյա պատերազմ սանձազերծել ու խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչություն իրականացրել: Ինչ վերաբերում է Լավրովի առաջարկներին, հնարավոր է, դրանք կարգավորման նոր տարբերակներ չեն, այլ հին առաջարկների թարմացված տարբերակն է, նոր դետալներով հարստացած: Անկախ նրանից, թե դրանց անունն ինչ է, ամեն դեպքում փաստ է, որ ռուսական նոր նախաձեռնություն գոյություն ունի և որ իսկապես Լավրովը դատարկաձեռն չի գալիս Երևան: Թամար Բագրատունի

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am