«Մեր հակառակորդը չի փոխվել, սակայն փոխվել է մեր ժողովուրդը». Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Արցախի ժողովուրդը համայն հայության հետ միասին ոգեկոչում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 101 տարի առաջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջեւ թուրքական յաթաղանի զոհ դարձավ մեկուկես միլիոն հայ՝ ծերեր, երեխաներ, կանայք։ Մի ողջ ժողովուրդ զրկվեց հայրենիքից, սեփական հող ու ջրից եւ բռնեց գաղթի ճամփան՝ սփռվելով աշխարհով մեկ։ Ցավոք, ցեղասպանության փորձեր են կատարվում նաեւ մեր օրերում, եւ եթե ժամանակին Մեծ եղեռնը ճանաչվեր ու դատապարտվեր միջազգային հանրության կողմից, չէին լինի միլիոնավոր նոր անմեղ զոհեր աշխարհի տարբեր ծայրերում: Թե՛ 1915-ի այն ողբերգական օրերին եւ թե՛ այսօր, երբ հայ ժողովուրդը պայքարում է հանուն ազատ ու անկախ ապրելու իր իրավունքի, հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, մենք զգացել եւ զգում ենք տարբեր երկրների, աշխարհի բազմաթիվ մարդկանց աջակցությունը, նրանց, ում համար արդարությունը, մարդասիրությունը, համամարդկային արժեքների պաշտպանությունը վեր են ամեն ինչից: Մենք շնորհակալ ու երախտապարտ ենք հայ ժողովրդի բոլոր բարեկամներին։ Մեր հակառակորդը չի փոխվել, սակայն փոխվել է մեր ժողովուրդը։ Այսօր հայը աշխարհին է ներկայանում հայկական երկու հանրապետություններով, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությամբ եւ իր պատմական հողում ապրելու ու արարելու անսասան վճռականությամբ։ Այս ապրիլյան օրերին աշխարհասփյուռ հայությունը կրկին ոտքի կանգնեց մեկ մարդու պես եւ ապացուցեց աշխարհին, որ իր հայրենիքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար պատրաստ է եւ կանի ամեն ինչ, կանի իր քաջ որդիներով ու հերոսական բանակով, իր միասնականությամբ ու անպարտելի ոգով:  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել․ քաղաքացի (video) Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am