Եթե Միհրան Պողոսյանն իմանար, հաստատ հրաժարական չէր ներկայացնի

Եթե ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն իմանար, որ իր պաշտոնանկությունը դառնալու է որոշ պաշտոնյանների քննարկման առարկան, եւ մանավանդ պաշտոնյաների, որոնք անհայտ ճանապարհներով դիզած իրենց ահռելի ունեցվածքով գրեթե չեն զիջում Միհրան Պողոսյանին, կհրաժարվեր իր անսահման «հայրենասիրությունից»՝ գերադասելով Ալիեւի հետ նույն հարթությունում գտնվելու անպատվաբերությունը։ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է Ֆեյսբուքում բարոյախրատական ճառով հանդես եկել.«Օֆշորային կողոպուտները Հայաստանի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներից են: Վերջին տարիներին Հայաստանում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների շուրջ պտտվում են տարբեր օֆշորային գոտիներում ապօրինի տնտեսական գործունեություն ծավալելու և միլիարդների հասնող կապիտալ, անշարժ գույք կուտակելու փաստերի մասին լուրեր: Միջազգային ֆինանսական մոնիտորինգի կառույցներն արդեն իսկ հայտարարել են վերջին 10 տարում ավելի քան 9.8 մլրդ. դոլարի ապօրինի հոսքի մասին: Ապօրինի գանձագողությունը գերազանցում է Հայաստանի բյուջեն քանիցս: Սա խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ժողովրդից ու պետությունից գողացած գումարները հետ վերադարձնելու համար, մեղավորներին հայտնաբերելու և պատժելու համար»: Իբրեւ հրամայական է հնչեցրել նա, այնուհետեւ դասախոսություն կարդացել, թե ինչ բան է օֆշորը, որ օֆշորային գոտին փող լվանալու և հարկերի թաքցնելու «հարմարավետ վայր» է, ուստի պետք է պատշաճ վերահսկողություն լինի նմանատիպ ֆինասական մախինացիաները, հանցագործությունները բացահայտելու համար։ Բաղդասարյանն այս ամենը համադրել է Հայաստանի ծանր սոցիալական դրության հետ, խոսել արտաքին վտանգների մասին եզրահանգելով.«Հայաստանը բարձր աստիճանի կոռումպացված երկիր, որտեղ ֆինանսական չարաշահումները և փողերի լվացման ու հարկերից խուսափելու գործընթացը իրականացվում է պետական մակարդակով, կամ գոնե բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով» և կրկին կոչ է անում համառ հետևողականություն ցուցաբերել՝ միլիոնավոր դոլարների ապօրինի արտահոսքը կանխելու համար: Ինչ խոսք, այն, ինչի մասին խոսում ու ներկայացնում է Արթուր Բաղդասարյանը, որեւէ մեկը կասկածի տակ չի կարող վերցնել, խնդիրն այն է, որ այս ամենն ասում է մի մարդ, ում ունեցվածքը նույնպես պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում եւ այդ ահռելի ունեցվածքը օրինականության որևէ երաշխիք չունի: Կոչի հեղինակը մի մարդ է, ով տարիներ շարունակ բարձր պաշտոններ էր զբաղեցնում իշխանության ներսում և լծակներ ուներ հանցագործությունները բացահայտելու համար: Սա ասում է առավել եւս ընդդիմադիր հռչակված մի գործիչ, ով բազմաթիվ բիզնեսներ ունի, նույնիսկ սեփական հեռուստաընկերություն ու իրեն թույլ է տալիս շեյխական հաճույքներ։ Նա առաջիններից էր, եթե ոչ առաջինը, ով ընդամենն ամիսներ առաջ որդուն աննախադեպ հարսանիք արեց Դուբայում, նավի վրա ու իր վրա վերցրեց մինչեւ անգամ հյուրերի ծախսը, իսկ Դուբայում նավ վարձելու մեկ ժամը 5 հարյուրից 1000 դոլար է։ Արթուր Բաղդասարյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2013 թվականի դրությամբ ՕԵԿ առաջնորդն ունեցել է 25 մլն 500 հազար դրամ և 20 հազար դոլար: Այդ տարի նա 11 մլն դրամից ավել եկամուտ էր ունեցել, որը գոյացել էր աշխատավարձից և այլ եկամուտներից: Սակայն պարզ է, որ նույնիսկ ունեցվածքի այսպիսի տվյալների առկայության դեպքում էլ Բաղդասարյանն առանց կողմնակի աջակցության չէր կարող իրեն այսպիսի ճոխություն թույլ տալ: Հասկանալի է, որ Արթուր Բաղդասարյանը մինչեւ 2017-ի ընտրություններն ամեն ինչ անելու է, որ նոր Արթուր Բաղդասարյան կերտի, բայց դրա մեկ տարբերակ կա՝ բժշկական միջամտություն, պլաստիկ վիրահատություն։ Անի Սահակյան

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am