Պայթյուններ նավթային օբյեկտներում. Թրամփը մեղադրում է Իրանին՝ չբացառելով ուժի կիրառումը

Օրեր առաջ հրդեհ բռնկվել Սաուդյան Արաբիայի երկու խոշոր նավթային օբյեկտներում, որոշ հաղորդումների համաձայն, կրակը սկիզբ է առել անօդաչու սարքերի հարձակման պատճառով: Աբքայքում գտնվող այս գործարանում է մշակվում Պարսից ծոցից արդյունահանվող արաբական նավթի մեծ մասը: Կատարվածի համար պատասխանատվություն են ստանձնել Եմենի ահաբեկչական խմբավորումները: Էր-Ռիյադը պնդում էին, որ այդ զինյալները գործում են Իրանի ֆինանսավորմամբ ու աջակցությամբ, Թեհրանը հերքում է այս մեղադրանքները:

Ընդամենը մի քանի ժամում նավթի գինը միջազգային շուկայում աճեց շուրջ 13 տոկոսով: Լոնդոնի բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց այսօր 70 դոլար են վճարում: Վառելիքի գնի կտրուկ աճը արձանագրվեց Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթահորներից մեկի և նավթավերամշակման գործարանի դեմ անցած շաբաթավերջին իրականացված հարձակումներից հետո, որոնց պատասխանատվությունը ստանձնեցին Եմենում գործող շիա զինյալները:

Հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիան, որը համարվում է աշխարհում նավթի ամենախոշոր մատակարարողներից մեկը, արդյունահանման օրական ծավալները նվազեցրել է 50 տոկոսով կամ շուրջ 6 միլիոն բարելով՝ սա կազմում է նավթի միջազգային առաջարկի մոտ 5 տոկոսը: Reuters լրատվական գործակալության աղբյուրները նշում էին, որ նավթի արդյունահանման ողջ գործընթացը վերականգնելը կտևի շաբաթներ, իսկ մի մասը՝ առաջիկա օրերին: Տեղի ունեցածի մասին թագավորությունից մանրամասներ չեն հայտնում` հիմնականում կրկնում են, որ հարձակումների հետևանքով զոհեր չկան:
Ամերիկյան շուկայում նավթամթերքի հնարավոր պակասորդից խուսափելու համար Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կարող է թույլատրել վառելիքի ռազմավարական պաշարների օգտագործումը: Այդ մասին Թրամփը գրել է Twitter-ում՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառույցների դեմ հարձակումը: Սպիտակ տան ղեկավարը նշել է, թե Վաշինգտոնում տեղյակ են՝ ովքեր են հարձակման իրական մեղավորները, սակայն Միացյալ Նահանգները կոնկրետ գործողությունների կդիմի միայն այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրապարակեն հարձակումների հետաքննության նախնական արդյունքները:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն համոզմունք էր հայտնել, որ հարձակման թիկունքում Իրանի իշխանություններն են. «Թեհրանն աննախադեպ հարված է հասցրել նավթի միջազգային մատակարարումներին»: Թեհրանը կտրանականապես հերքեց բոլոր մեղադրանքները: Իրանի արտգործնախարարը, արձագանքելով ամերիկացի պաշտոնակցի հայտարարությանը, Twitter-ում գրել է. «Առավելագույն ճնշման հանձնարարականը ձախողելով` պետքարտուղար Փոմփեոն այժմ էլ անցել է առավելագույն ստին: Միացյալ Նահանգներն ու նրա հաճախորդները Եմենում հրահրել են՝ պատրանք ունենալով, թե սպառազինության առավելությունը կարող է հաղթանակ ապահովել իրենց»:

Միջազգային փորձագետներից շատերը նույնպես համոզված չեն այդ հարձակումներում Իրանի մասնակցության հարցում՝ նկատելով, որ Եմենի հութիները սկսել են ավելի ու ավելի առաջադեմ ռազմական տեխնիկա կիրառել ի դեմս այդ անօդաչու սարքերի: Սակայն ինչպես, որտեղից են հարձակվել այդ թռչող սարքերը՝ այս հարցի պատասխանը դեռևս հստակ չէ:

ՄԱԿ-ի հետաքննչական կառույցներում ավելի վաղ հայտարարել էին, որ հութիները նոր անօդաչու թռչող սարքեր են ձեռք բերել, որոնք ունակ են հարվածել թիրախին մինչև 1500 կիլոմետր հեռավորության վրա: The Wall Street Journal թերթի տվյալներով` փորձագետները փորձում են պարզել, թե արդյո՞ք կարող էին նավթային օբյեկտների վրա հարձակվել հյուսիսից, այսինքն՝ Իրանից կամ Իրաքից, որտեղ նույնպես Թեհրանը դաշնակիցներ ուներ, և արդյո՞ք կիրառվել են դրոններ, այլ ոչ թե թևավոր հրթիռներ:
Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին ևս հերքել է խոսակցությունները, որոնց համաձայն՝ հարձակումը կարող էր իրականացվել իր երկրից: Իրաքցի պաշտոնյան հայտարարել է, որ կառավարությունը վճռական է բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կփորձեն Իրաքից հարձակում իրականացնել հարևան երկրների վրա:

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդմամբ, ամերիկյան հատուկ ծառայությունների տրամադրության տակ եղած հետախուզական տվյալները վկայում են, որ Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային ձեռնարկությունների դեմ իրականացված հարձակումների թիկունքում Իրանի Իսլամական Հանրապետությունն է: «Կարծես թե այդպես է: Մենք այժմ լրջորեն հետաքննում ենք խնդիրը, բայց այս պահին տեղի ունեցածը նման լույսի ներքո է ուրվագծվում: Երբ մենք հաստատապես կիմանանք, տեղյակ կպահենք ձեզ: Բայց ամեն դեպքում շատ նման է իրանական ներգրավվածությանը», - Բահրեյնի թագաժառանգի հետ Սպիտակ տանը ընթացող բանակցություններից առաջ դիմելով լրագրողներին՝ պնդել է Միացյալ Նահանգների նախագահը:

Դոնալդ Թրամփը, ի դեպ, չբացառեց նաև Իրանի շուրջ իրադարձությունների զարգացման ուժային տարբերակը․ - «Ես նոր հակամարտություններ [սկսել] չեմ ցանկանում, բայց, երբեմն, պարզապես ստիպված ես անել դա»:

Թեհրանում, սակայն Իրանի հասցեին հնչող այս մեղադրանքները կտրականապես հերքում են՝ նշելով, որ Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումների պատճառը թագավորության զինված ուժերի կողմից Եմենում իրականացվող ռազմական գործողություններն են, Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ բանակցությունների ավարտին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. «Եմենի ժողովուրդը իր ինքնապաշպանության օրինական իրավունքն է իրացնում: Սրանք երկուստեք հարձակումներ են, և հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի դրանց վերջ տրվի», - հավելել է Ռոհանին:

Իսկ Ռուսաստանի նախագահը Անկարայում բաց չթողեց իր երկրի ռազմական արդյունաբերությունը գովազդելու առթիը` կես-կատակ, կես-լուրջ ակնարկելով, թե Սաուդյան Արաբիան կարող էր խուսափել նման ծանր հարվածից, եթե ժամանակին հետևեր հարևանների օրինակին: «Մենք պատրաստ ենք համապատասխան օժանդակություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային, իսկ Սաուդյան Արաբիայի քաղաքական ղեկավարությանը պարզապես պետք է իմաստուն պետական որոշում կայացնի: Ինչպես Իրանի ղեկավարները ժամանակին որոշեցին C-300 համակարգեր ձեռք բերել, ինչպես նախագահ Էրդողանը, որ Ռուսաստանում գնեց C-400 Триумф տեսակի նորագույն հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերեց: Դրանք հուսալիորեն կպաշտպանեն Սաուդյան Արաբիայի ցանկացած ենթակառույց», նշել է Վլադիմիր Պուտինը՝ անթաքույց հրճվանք պատճառելով հատկապես իրանական պատվիրակության անդամներին:

Այժմ ԱՄՆ-ը ու Սաուդյան Արաբիան քննարկում են գործարանների դեմ իրականացված հարձակումները: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն մեկնում է Ռիյադ՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարների հետ քննարկելու համար այդ երկրի նավթամշակման գործարանների դեմ իրականացված հարձակումներին վերաբերող հարցեր։ Ըստ Վաշինգտոնի՝ Իրանի կողմից դեպի Սաուդյան Արաբիայի նավթամշակման գործարաններ են ուղարկվել հրթիռներ ու ավելի քան 20 դրոն։

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը տեղեկացրել է, որ շուտով նավթամշակման գործարանները կվերականգնեն աշխատանքը և նախկինի 9 միլիոն 600 հազարի փոխարեն, օրական կարդյունահանեն 11 միլիոն տակառ նավթ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1269 անգամ
Լրահոս
Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am