Ո՞րն է Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճռի իրական նպատակը

Ռուսաստանի Դաշնության Զամոսկվորեչյան դատարանը օրեր առաջ հրապարակեց հայտնի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը՝ մեղադրելով նրան ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ կետով եւ դատապարտելով 4 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ Հայրապետյանը «Բաշնեֆտ» ընկերության սեփականաշնորհման հետ կապված մութ պատմությունների մեջ էր, երկար ժամանակ տնային կալանքի տակ գտնվեց, վերջում  մեղադրվեց խարդախության մեջ: Ըստ դատավճռի՝ Հայրապետյանը Բաշկիրիայի նախկին սենատոր Իզմեստևի մորից 800 հազար դոլար էր վերցրել, որպեսզի նրա համար մեղմ վճիռ «դասավորի», այնինչ Իզմեստևին դատապարտեցին ցմահ ազատազրկման, իսկ 800 հազարը  Հայրապետյանը, ըստ դատավճռի, յուրացրել է: Այն, որ Ռուսաստանը կոռումպացված երկիր է ու Լեւոն Հայրապետյանը ոչ առաջին, եւ ոչ էլ վերջինն է ճանաչված մեծահարուստներից, որը ներգրավված է լինելու խարդախության գործում, դրանում կարող է ոչ ոք չկասկածել, սակայն որպես կանոն ինչպես Հայաստանում, Ռուսաստանում նույնպես քրեորեն հետապնդվում են միայն քաղաքական դրդապատճառներով: Օրինակ Միխայիլ Խոդորկովսկին, որին 10 տարի անազատության մեջ պահեցին: Ինչ խոսք, Հայրապետյանը ակնհայտ խնդիրներ ունի օրենքի հետ, բայց մեծ ցանկության դեպքում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի իրավապահ համակարգը ասենք կարող էր հաշվի առել վերջինիս տարիքը, առողջական լրջագույն խնդիրները և մշտական խնամքի կարիք ունեցող տարեց մարդուն չբանտարկել  գերբեռնված մի բանտախցում, որտեղ բացակայում են կեցության տարրական պայմանները:  Հայրապետյանի քրեական գործն, անշուշտ, ունի իր քաղաքական պատճառը: Ծնունդով ղարաբաղցի Լևոն Հայրապետյանը Հայաստանում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում, հայտնի է՝ որպես բազմաթիվ խոշոր բարեգործական, ընկերային, տնտեսական նախագծերի հեղինակ, և իր հայրենի երկրամասի զարգացմանը նպաստող շատ ծրագրեր դեռ ուներ: Տարբեր տվյալներով և հաշվարկներով՝ Ղարաբաղում Գանձասարի և իր հարազատ Վանք գյուղի վրա Հայրապետյանը ծախսել է մոտ 70 միլիոն ամերիկյան դոլար, նա Արցախում նպատակ ուներ տարածաշրջանում եզակի ռազմական ուսումնական կենտրոն կառուցել: Ի դեպ, հետաքրքիր զուգատիպությամբ նրա նկատմամբ դատավճիռը կայացվեց այն օրերին, երբ Լեւոն Հայրապետյանն ապրիլյան պատերազմական օրերին հայտարարեց, որ Արցախի իր հյուրանոցն անվճար կտրամադրի սահմանային համայնքների տարհանված բնակիչներին: Պատահական չէ նաեւ, որ Արցախի խորհրդարանի խմբակցությունները ի պաշտպանություն Հայրապետյանի հայտարարությամբ են քիչ առաջ հանդես եկել, Ռուսաստանին հիշեցնելով նաեւ, որ նրա գործունեության մեջ կարեւոր տեղ է զբաղեցրել նաեւ հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդումը: <<Հաշվի առնելով Լեւոն Հայրապետյանի օրեցօր վատթարացող առողջական վիճակը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին հորդորում են մարդասիրական վերաբերմունքից ելնելով գործող օրենսդրության շրջանակներում վերանայել կալանքի պայմանները, օբյեկտիվ վերաքննությամբ էապես մեղմել սահմանված պատիժը եւ  ազատ արձակել նրան>> կոչ են արել Արցախի պատգամավորները: Օրերս էլ ի պաշտպանություն նրա ռուսաստանյան իշխանություններին կոչ հղեց հանրահայտ շանսոնիե Շառլ Ազնավուրը: Ըստ ամենայնի՝ Ռուսաստանի իրավապահ համակարգը Հայրապետյանին այս պահին, երբ Ռուսաստանը տարածաշրջանում ակտիվ վերադասավորումների գործընթացի մեջ է, կալանքի տակ  վերցրեց նախեւառաջ մեկ անգամ եւս ընդգծելու  իր ազդեցությունը Հայաստանի վրա եւ հասկացնելու, թե ուր կարող է հասցնել մեր անհնազանդությունը: Անի Սահակյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am