Ցեղասպանություն գաղափարախոսությունն ապրում է մինչև այսօր. Բաքվի ջարդերի ականատես

 Բաքվում ծնված ու մանկության առաջին տասը տարիներն Ադրբեջանի մայրաքաղաքում ապրած փաստաբան, մարդու իրավունքների ակտիվիստ Աննա Աստվածատրյան-Տուրկոտը, ով ներկայում բնակվում է ԱՄՆ-ում, կոչ է անում հստակ գործողություններով պայքարել մարդկության քաղցկեղ դարձած ցեղասպանությունների դեմ:

«Ցեղասպանություն գաղափարախոսությունն ապրում է մինչև այսօր: Ցեղասպանությունները, էթնիկ զտումները խնդիր են բնակչությունների, տնտեսությունների համար: Տարբեր միջազգային պայմանագրեր չունեն բավականաչափ զսպիչ ուժ, որ կանխեն ցեղասպանությունները, որ այսօր էլ տեղի են ունենում աշխարհի տարբեր երկրներում: Ցեղասպանության տարրերը իսկապես եռում են Արցախում, որտեղ վերջերս քաղաքացիական անձինք են սպանվել, ինչի առնչությամբ աշխարհի հզորները միայն մտահոգություն հայտնեցին»,- «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Աննա Աստվածատրյանը: Հայազգի փաստաբանն ու գրողը, վկայակոչելով Հեմինգուեյի խոսքերը` «երբեք մի խառնեք շարժումը գործողության հետ»` նկատեց, որ որոշ շրջանակների համատեղ ու լավ մտադրությունները բավականաչափ չեն կանխարգելելու ցեղասպանություն հանցագործությունը:«Այդ մտադրությունները պետք է դառնան գործողություններ, եկեք այս դարը դարձնենք ցեղասպությունների կանխման դար, որ կկոչվի` «Այլևս երբեք»»,-ասաց Աննա Աստվածատրյանը:

Նա խոսեց 1988-ին Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում հայերի կոտորածների վերաբերյալ` իր պապի, իր ընտանիքի ու հատկապես իր մանկությունը խեղած պատմության համատեքստում: Բանախոսը նշեց, որ իր պապի կողմից Աստվածատրյան ազգանունը ռուսականացնելու, Աստվածատուր դարձնելու շնորհիվ իր ընտանիքը 1988-ին խուսափեց ջարդերից, ողջակիզումից ու վայրագաբար սպանվելուց: Բայց նրա հիշողության մեջ վառ են հարցերը, որոնք առաջանում էին իր մոտ ջարդերի օրերին: «Ես ծնողներիս հարցուփորձ էի անում, թե ինչու պետք է թաքցնեմ իմ ազգությունն ու ասեմ, որ ես հույն եմ, երբ դպրոցում ինձ հարցնում էին այդ մասին: Ես հարցնում էի, թե ինչու էին սև ու կանաչ հագած մարդիկ իմ տան մոտ բղավում` «մահ հայերին»: Վերջապես իմ հարցերը դադարեցին, երբ իմ ծնողները կարողացան ամիսներ անց փախչել այնտեղից: Ես երեխայի աչքերով կարողացա զգալ էթնիկ բռնություններն ու դրանց սարսափը»,-նշեց բանախոսը` հավելելով, որ իր սփոփանքը գտավ օրագիր պահելու մեջ, որը հրապարակեց 2010 թվականին:  

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել․ քաղաքացի (video) Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am