Ֆրանսիացի սենատոր. Ադրբեջանի ագրեսիայի հարցով գործուն քայլեր են պետք

Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի Մեդոն քաղաքում կազմակերպված միջոցառման ընթացքում տեղի հայ համայնքի ներկայացուցիչները և մի շարք ֆրանսիացի քաղաքական ու հասարակական գործիչներ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչպես նաև անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, միջոցառմանը ելույթ է ունեցել Օ-դը-Սենից ընտրվ ած սենատոր Էրվե Մարսելը: Նրա խոսքով` Թուրքիայի առաջնորդները չնչին քայլեր են կատարում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: «20-րդ դարի առաջին զանգվածային սպանդից` ցեղասպանությունից, մեկ դար անց նույն զգացողությունները դեռևս պահպանվում են: Մենք 2016թ-ին դեռ սպասում ենք, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը 2012թ-ին տված իր խոստումը կպահի և Հայոց ցեղասպանության ժխտողականության դեպքերը քրեորեն պատժելի կլինեն»,- նշել է Էրվե Մարսելը: Նա շեշտել է, որ այս հարցի առնչությամբ ինքը և բազմաթիվ այլ սենատորները նամակ են հղել Ֆրանսիայի նախագային, սակայն դեռևս պատասխան չեն ստացել: Նա նաև անդրադարձել է 2016թ-ի ապրիլի 1 լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիային, որը տեղի ունեցավ ընդհանուր անտարբերության պայմաններում: «Եթե մենք աչք փակենք կամ փոքրացնենք Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի չափերը, ապա մենք կդառնանք անտարբեր և կմատնվենք ինքնահոսի: Մենք պետք է գործենք»,- ասել է Էրվե Մարսելը: Ներկաները հարգանքի տուրք են մատուցել նաև Ֆրանսիայի համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին` ի դեմս Միսաք Մանուշյանի խմբի: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:  

դիտվել է 7 անգամ
Լրահոս
«Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video) Ու՞ր է Սուրեն Պապիկյանի պատասխանն՝ Աննա Գրիգորյանին․ Գեղամ Մանուկյանը՝ ՊՆ փոխնախարարին (video) Թրամփը Չինաստան կայցելի ՔՊ-ի մասով դիմումը քննվում է Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են «GAZelle»-ը և «UAZ»-ը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է Փաշինյանը հրաժարվել է մեկնել Փաշինյանի հայտարարությունները հայկական Արցախի ռետրոսպեկտիվ ապամոնտաժման փորձ են՝ ժխտման միջոցով Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է, որ մեր թշնամուն ծնկի է բերել․ քաղաքացի (video) Նիկոլը ճղճղում է, ամեն քայլափոխի սեղաններից բռդուճ ուտում, ձեռքերն էլ վրան մաքրում․ Մանուկյան (video) Սրիկանե՛ր, դուք հազարապատիկ հանցագործներ եք․ Ռուբեն Հակոբյանի կոշտ խոսքը (video) ՈՒՂԻՂ․ «Հենց հիմա մետրոյում քաղաքացին խայտառակեց ու ստորացրեց Նիկոլին»․ Զոհրաբյան (video) «Բոլորը սպասում են ընտրությունների ելքին»․ Հայր Ռուբենն ասում է՝ Մասյացոտնի թեմում վերջին շրջանում իրավիճակը հանդարտ է Մասյացոտնի թեմի իրավիճակը Հայաստանի «մանրակերտն» է. Հայր Ռուբենը մանրամասներ է ներկայացնում Մեզ հալածանքի են ենթարկում․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է քամու ուժգնացում Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելը կապում է Ալիեւի վերաբերմունքի հետ. Ռոբերտ Քոչարյան (video) Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու համար Եթե «մաֆիան» այնքան հզոր է, ապա ինչո՞վ է զբաղվել իշխանությունը տարիներ շարունակ. Արմեն Հովասափյան Մակրոնի խայտառակ ավանտյուրան․․․ նոր աղետ բերողները (video) Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից դուրս է գրել ավելի քան 15 մլն դրամ․ Փաստաբան Տղե'րք, կա'նգ առեք, կյանքը Նիկոլով չի սկսվել, չի էլ ավարտվելու Ինքը ինչ որ մի տեղ թռնելու է. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին (video) Քո ճակատագրական սխալը ծնվելդ էր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am